Այն կարող էր ինձ քաղաքական դիվիդենտներ բերել. Մակունցը՝ Վահագնի հոգեհանգիստը չկազմակերպելու մասին

Երեկ բուռն արձագանք ստացավ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստի հետ կապված մեր դիրքորոշումը: Ուզում եմ արտահայտել այն մեծ ցավն ու վիշտը, որը բոլորս ենք զգում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝  անդրադառնալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանի հոգեհանգիստն Օպերայի շենքում կազմակերպելու արգելքին:

«Վահագնի վթարի մասին ինձ տեղեկացրեց պարոն Օրբելյանը, եւ մենք անմիջապես շտապեցինք հիվանդանոց, որպեսզի տեսնենք, թե ինչ է հնարավոր անել՝ տղայի կյանքը փրկելու համար: Կապ եմ հաստատել առողջապահության նախարարի հետ, նրա հետ միասին կապ ենք հաստատել այլ բժիշկների հետ՝ հասկանալու, թե հնարավո՞ր է Վահագնի կյանքը փրկելու համար տեղափոխել այլ հիվանդանոց: Ցավոք սրտի, մեր ջանքերն իզուր էին»,- ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է հոգեհանգստի արգելքի հետ կապված լայնածավալ քննադատություններին ու հրապարակային ամոթանքին, նախարարի պաշտոնակատարի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ին Վահագնի ընկերները դիմել են իրեն: Մակունցի խոսքով՝ նախարարությունը ներկայացրել է բացասական պատասխան՝ նշելով ընթացակարգի պայմանները, որն ավելի ուշ հրապարակվել է նաեւ պարզաբանման տեսքով: Մակունցը եւս մեկ անգամ ընթերցեց այն ընթացակարգը, որով, ըստ օրենքի, պիտի առաջնորդվի մշակույթի նախարարությունը:

«Մեր կողմից այլ քայլերի ձեռնարկումը կարող էր լինել միայն օրենքի շրջանցումով, չեմ արել անգամ այն պարագայում, երբ գիտակցում եմ, որ այս նախընտրական փուլում այն կարող էր ինձ բերել քաղաքական դիվիդենտներ: Չեմ գնացել այդ քայլին եւ երբեք ինձ նման բան թույլ չէի տա»,- ասաց Լիլիթ Մակունցը: Հայտնեց, որ Վահագնի ընկերների հետ համաձայնության են եկել, որպեսզի 23-ամյա արտիստի հիշատակին Օպերայում կազմակերպվի հուշ երեկո: Լիլիթ Մակունցը խնդրեց Վահագնի մահն այլեւս չշահարկել:

Տպել
2416 դիտում

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

ԱԻՆ-ն ահազանգ է ստացել Կոտայքի մարզի Բջնի գյուղի ամառանոցներում 2 տան այրվելու մասին