Ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր գաղափարը. Օսիպյան

Հայաստանի Հանրապետությունում կա հանցագործությունների աճ, սակայն դա կապված չէ հայտարարված համաներման հետ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Կա աճ, սակայն այն ռիսկային չէ, որպեսզի մտահոգի մեզ ու այն դեռեւս կապ չունի համաներման հետ», - ասաց Վալերի Օսիպյանը՝ մեջբերելով մի քանի պատճառ, որոնցով, ըստ ոստիկանության, պայմանավորված է հանցագործությունների որոշակի աճը։

«Պատճառներից առաջինն այն է, որ ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր գաղափարը, երկրորդ՝ քաղաքացիների վստահությունը դեպի ոստիկանություն՝ աճել է։ Բազմաթիվ տարբեր օրինակներ կարող եմ բերել, որ քաղաքացիներն անգամ մի փոքր իրենց անհանգստացնող հարցերի դեպքում կարող են դիմել ոստիկանություն։ Բացի այդ, աճել են, օրինակ՝ տնտեսական հանցագործությունները, որոնք գիտենք՝ ինչ ֆոնի վրա են՝ նախկինում կատարված», - ասաց ոստիկանապետը։

Լրագրողները խնդրեցին, որ ոստիկանապետը մանրամասնի՝ ի՞նչ է նշանակում հայտարարությունը, որ նախկինում ոստիկանները թաքցնում էին հանցագործություններն ու արդյո՞ք դա կատարվում էր նախկին ոստիկանապետի կամ այլ բարձրաստիճան ոստիկանների ցուցումով։ «Վլադիմիր Գասպարյանը նշանակման առաջին օրվանից միշտ պահանջել է, որ չթաքցնեն։ Հիմա օրինակ բերեմ, ասենք, բնակարանագողության հետ կապված. քաղաքացին գալիս էր հաղորդում տալու, ոստիկանները, որպեսզի դա չազդի իրենց ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, որ «դու գնա, դիմումը թող, ոչ պաշտոնական ընթացք կտանք»»,- ասաց Վալերի Օսիպյանը։

Դիտարկմանը՝ այս դեպքում համակարգում նման ծառայության համար եղե՞լ են պատժվողներ, ոստիկանապետը նշեց, որ այստեղ իրեն պետք է քաղաքացիների օգնությունը. «Եթե ես տեղեկացված լինեմ, որ որեւէ ոստիկան առաջնորդվել է նման պահվածքով, ոստիկանության աշխատակիցը միանշանակ պատասխան կտա»։

Տպել
621 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը