Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

Նոյեմբերի 19-ին Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Սպիտակի շրջանի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 19-ին Սպիտակ քաղաքի Տաշիր թաղամասից գողացել են Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ մետաղյա ձուլվածքով հուշարձան, որը դեռեւս տեղադրված չէր:

Հետաքննության արդյունքում հուշարձանը հայտնաբերվել է Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամասի տարածքում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ արձանը Գերմանական թաղամաս չհասած՝ ամայի տարածքում է եղել:

Արձանը Սպիտակ էր բերել ռուսաստանաբնակ գործարար, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը, որը 1988 թվականի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ «Սպիտակ» թանգարանային հուշահամալիր է կառուցում։

Կառուցվող հուշահամալիրի մեջ մտնում են 3 հուշարձան, որոնք Նորիկ Մուրադյանը բերել է Մոսկվայից։ Մեկը հրեշտակի արձան է՝ ձեռքերի մեջ խաչ, մյուսը՝ սգացող մոր արձան, 3-րդը զինվորի արձան է՝ ձեռքին փրկված երեխա: Զինվորի արձանն արդեն դրվել է Սպիտակ տանող ճանապարհին, մյուս երկուսը պատրաստվում են դնել մոտ օրերս։ Նոյեմբերի 19-ին անհետացած արձանը սգացող մոր արձանն է եղել, որի անհետացումը նկատել էին այն ժամանակ, երբ գնացել էին տեղադրելու:

ՀԺ-ն կապ հաստատեց գործարար Նորիկ Մուրադյանի եղբորորդու՝ Դավիթ Մուրադյանի հետ. վերջինս փոխանցեց, որ արձանն առավոտյան հետ է վերադարձվել իրենց: Մուրադյանի խոսքով՝ սգացող մոր արձանը վնասված չէ: «Մի երկու տեղ քերել էին, երեւի փորձելու համար, թե ինչ է, ինչ մետաղ է, հավանաբար զգացել էին, որ իրենց պետք չէ՝ թողել գնացել էին»,- ասաց Դավիթ Մուրադյանը: Վերջինիս նաեւ նշեց, թե գաղափար չունեն, թե ով կարող է լինել, կամ քանի հոգու կողմից է կատարվել գողությունը:

ՀՀ ոստիկանության կողմից այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով:

Տպել
4602 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)