Հանգիստ չեմ լինի մինչեւ ժապավենը չկտրենք. Մնջախաղի թատրոնին Մակունցը նոր տարածք է խոստացել

Նոյեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին է ներկայացրել թատրոնի տեղակայման հերթական տարբերակը: «Առաջարկը փայլուն է, բայց հրաշալի կլինի միայն այն ժամանակ, երբ մենք կկտրենք ժապավենը: Տարիների ընթացքում քանի անգամներ են շնորհավորել մեր թատրոնին, եւ ամեն անգամ շնորհավորանքին հաջորդել է հիասթափությունը»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Դադասյանը:

Այս ընթացքում նախարարությունը թատրոնի տնօրինությանը մի քանի առաջարկ էր ներկայացրել, սակայն դրանք Դադասյանի սրտով չէին եւ ըստ տնօրենի՝ մնջախաղի թատրոնին խիստ անհամապատասխան: Մնջախաղի թատրոնի համար ներկայիս առաջարկվող շենքը գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների եւ դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:

Մշակույթի նախարարության աշխատակիցների եւ Մակունցի հետ հանդիպման ընթացքում շրջայց է կատարվել եռահարկ շենքում, քննարկվել թատրոնը նշված վայրում տեղակայելու հնարավորության հարցը:

Դադասյանի կարծիքով՝ այդ շենքի վրա աշխատելու համար ավելի քիչ միջոցներ կծախսվեն եւ ավելի գեղեցիկ կլինի քան նախորդ՝ Գեւորգ Քոչար 21 հասցեում առաջարկված տարբերակը: «Ճիշտ է՝ ներսում 1973 թվականն է, դեռ պետք է վերանորոգվի, բայց շատ առումներով սա ավելի նպատակահարմար է: Նաեւ ես նախարարության կողմից մի շատ լավ առաջարկ լսեցի, որ առաջին հարկը կարող է ցուցասրահ լինել»,- ասաց թատրոնի տնօրենը:

Ըստ Դադասյանի՝ նախարարությունը դիմելու է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ շենքի համապատասխան տարածքը օգտագործման նպատակով Մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար: «Բավականաչափ ժամանակ է պահանջվում: Մենք մի անգամ այդ պրոցեսի միջով անցել ենք եւ պետք է ասեմ, որ միայն փաստաթղթային կարգավորումները 2-ից 3 ամիս է տեւում: Որպես տարածք նախորդն էլ էր մերը, բայց չդարձավ մերը, հիմա սա՝ կդառնա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- ասաց նա:

Ժիրայր Դադասյանը նաեւ հայտնեց, որ Մակունցին խնդրել է, որպեսզի թատրոնի շենքի հանձնման եւ մնացյալ պրոցեսներին ներգրավեն նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Վերջինիս խոսքով՝ գլխավոր ճարտարապետը քաջատեղյակ է իրենց երկար տարիների անհասցե դեգերումներից նաեւ տեսել է, թե ինչ պայմաններում են աշխատում Պատանի հանդիսատեսի թատրոնում:

«Գիտեմ, որ Մեսչյանը շատ զբաղված է, բայց ցանկալի է, որ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետների բաժինն իր աչքի տակ ունենա եւ որոշակի վերահսկողություն ծավալի: Այստեղ մենք կրկին խնդիր ունենք մշակութային միջավայր ստեղծելու եւ այլնի»,- ասաց Դադասյանը:

Տպել
1174 դիտում

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր

Ուկրաինայում զինված տղամարդը սպառնացել է պայթեցնել Կիեւի «Մետրո» կամուրջը. նրան ձերբակալել են

Բնակարաններից մեկից գողացել էր դրամապանակ ու օծանելիք. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Վանեցյանի և Օսիպյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել. Էդուարդ Աղաջանյան

Հրդեհ Հայթաղ գյուղում. այրվել են 2 տների տանիքներ

ԲԴԽ նախագահը ներկայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահին

Կձևավորվի ռիսկի վրա հիմնված տեսչական վերահսկողության լիարժեք համակարգ. ՍԱՏՄ

Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր

ՔՊ-ն նիստ է հրավիրել. օրակարգում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներն են

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանին եւ եւս 2 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը