Առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս. Նիկոլ Փաշինյան

Աշխատողների 35 տոկոսը գտնվում է այն կատեգորիայի մեջ, որ եկամտահարկի իջեցումից իրենց աշխատավարձը բարձրանալու է: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան:

2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր այն մասին, որ ընտրություններից հետո կառավարությունն ԱԺ է ներկայացնելու նախագիծ, որով եկամտահարկի շեմը նվազելու է եւ աշխատավարձերը բարձրանալու են: Փաշինյանի խոսքով՝ լինելու է աշխատավարձի հարկման 23 տոկոսանոց շեմ:

Այս պահին մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 մլն դրամ ստացողները՝ 28 տոկոսով, իսկ 2 մլն-ից ավելի աշխատավարձ ստացողները՝ 36 տոկոսով: Վարչապետի պաշտոնակատարի ասածն այն է, որ, եթե բոլորը հարկվեն 23 տոկոսով, ապա 28-ի դեպքում 5, իսկ 36-ի դեպքում 13 տոկոսներով կավելանա աշխատավարձերը: Սակայն, այստեղ ուշագրավն այն է, որ երկրում գրանցված 532 հազար աշխատակցից 350 հազարը ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ եւ հարկվում 23 տոկոսով, ուստի նրանց աշխատավարձի բարձրացում չի սպասվում:

Հայաստանում երկու մլն դրամից ավելի աշխատավարձ ստանում է ընդամենը 1800 հոգի: Ասուլիսի ժամանակ ՀԺ-ն Փաշինյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ճիշտ հայտարարել, որ աշխատավարձերի բարձրացում է լինելու, բայց գերակշիռ մասի մոտ որեւէ բան չի փոխվելու: Միաժամանակ նշենք, որ շուտով 27 տոկոսով բարձրանալու է ակցիզային հարկը:

«Մենք այս ճանապարհով ենք գնում, որովհետեւ մեր կանխավարկածն այն է, որ ՀՀ-ում կան ստվերային աշխատավարձեր: Օրինակ, հաշվապահությունում գրված է, որ մարդ ստանում է 80 հազար, բայց իրականում ստանում է 200 հազար: Նման իրավիճակներում շահագրգռվածություն չկա, որ իրական աշխատավարձը ցույց տան: Շահութահարկը ցածր է եւ գործատուն այն հավելյալ աշխատավարձը, որ «սեւով» տալիս է աշխատակցին, ներկայացնում է որպես շահույթ եւ կանխիկ տալիս է աշխատողին:

Մենք շահագրգռում ենք մարդկանց, որ իրական աշխատավարձերը գրանցեն: Սրանից հետո մենք կքննարկեք, թե ինչպես աջակցենք 80 հազար ստացող մարդկանց: Մենք հայտարարել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում եկամտահարկի շեմը իջնելու է եւ դառնա 20 տոկոս:

Դուք եք ասում, որ Հայաստանում 2 մլն-ից ավել ստացողների թիվը հասնում է երկու հազարի, մենք մեր քաղաքականությամբ ուզում ենք այնպես անել, որ շատ լինի նրանց թիվը: Մենք աշխատանքն ենք խրախուսել»,- մասնավորապես, ասաց նա:

Տպել
1078 դիտում

Այսօր ընտրված 102 պատվիրակները դեկտեմբերի 11-ին Ստամբուլում կընտրեն Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին

5 ոսկի, 5 արծաթ, 1 բրոնզ. հաշմանդամ մարզիկների ​աշխարհի առաջնությունում ՀՀ ֆեդերացիայի հաջողությունները

Հինգերորդ շարասյան հակապետական քարոզչությունը

17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվեց ադրբեջանցիների՝ Մեծամորի ատոմակայանի փակման նախաձեռնությունը. Գայանե Աբրահամյան

Զավեն Անդրիասյանը՝ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հրշեջ-փրկարարները մարել են Բամբակաշատ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհը

Պոլսում պատրիարքական ընտրություններ են. Ստամբուլի հայկական եկեղեցիները վերածվել են ընտրատեղամասերի (լուսանկարներ)

Քուվեյթի Կարմիր մահիկի հետ համագործակցելով հայկական Կարմիր խաչը կօգնի սիրիացի փախստականներին

Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է 56-ամյա բնակչի դին՝ կախված վիճակում

Երևանի Արմենակյան փողոցում բեռնատարը բախվել է տան պատին եւ շրջվել. տան պարիսպն ու դարպասը փլվել են

Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 16-ամյա տղան վիրավոր է

Առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կտաքանա 4-5 աստիճանով

Երևանի արվեստի, երաժշտական և մարզակրթական դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը հունվարի 1-ից կբարձրանան

Վանաձորում մեքենայի տակ ընկած շունը տեղափոխվել է անվտանգ տարածք

Գագիկ Աղբալյանն առաջադրվել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու

Մանկատան երեխաներին՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը՝ տարվա ձեռքբերում. Բաթոյանն ամփոփում է տարին

Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ավտոմեքենան ընկել է գետը

Վրաերթ Եղեգնաձոր քաղաքում. տուժածը հոսպիտալացվել է

Սոթք-Քարվաճառ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում