Դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել. Փաշինյան

Երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածու էր, հայտարարում էր, որ նա չի լինելու այս երկրի ոստիկանապետը, ԱԱԾ պետը, դատախազը, ՀՔԾ պետը: Այս խոսքերի ենթատեքստում այն է, որ նա չի միջամտելու իրավապահների աշխատանքներին եւ քաղաքական պատվերներ չեն լինելու: Սակայն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի վերաբերյալ բազմաթիվ աղմկոտ հայտարարություններ արեց:

Մասնավորապես, նա հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, իր միայն մեկ հաշվի վրա 30 միլիոն դոլար ունի, որը պետք է պետբյուջե վերադարձվի: Ինչպես նաեւ նա վարչապետի ընտրության ժամանակ նշել էր, որ շուտով պատգամավոր է ձերբակալվելու՝ կաշառքի գործով եւ դա լինելու է 3-րդ հանրապետության ամենասկանդալային կոռուպցիոն բացահայտումը:

Վարչապետի ասուլիսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ նա տիրապետում է բոլոր աղմկոտ գործերի մանրամասներին, բայց մի քանի ամիս առաջ հայտարարում էր, որ չի խառնվելու:

«Տեղեկատվություններին ես տիրապետում եմ, որովհետեւ ինձ այդ թեմաներով հարցեր են տալիս լրագրողները, պատգամավորները, միջազգային կազմակերպությունները: Ես պետք է որոշակի տեղեկատվության տիրապետեմ, որ այդ հարցերին պատասխանեմ: Այդ գործերով զբաղվում են ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն, որոնք վարչապետին առընթեր մարմիններ են: Այդ ողջ գործընթացը որոշակի քաղաքականացվում է եւ ես չեմ կարող չտեղեկանալ: Աշխարհաքաղաքական հարթակներում հարցադրումներ են լինում եւ ես չեմ կարող այդ հարցերին չտիրապետել: Դա չի նշանակում, որ ես քննությանը ինչ-որ ձեւով միջամտում եմ, բայց շատ գործերի քննությունը իրականացվում է, որովհետեւ ես ՀՀ վարչապետ եմ:

Օրինակ, դեպք է եղել, որ պաշտոնյա են ձերբակալել, քաղաքական մեծ աղմուկ է առաջացրել եւ ես տեղյակ չեմ եղել: Հետո ասել եմ, տեղեկացրեք, որ լրագրողների հարցերին պատասխանեմ»:

Տպել
959 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը