Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը եւ դրան հաջորդած իրադարձությունները ի ցույց դրեցին կազմակերպությունում առկա լուրջ ճգնաժամը անդամ պետությունների փոխհարաբերությունների հարթությունում: Ընդ որում, կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ընդհանուր հայտարարի բացակայությունն արդեն անցել է երկրորդ պլան:

Նիստից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանը ցանկանում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի եւ հայաստանցի նոր գլխավոր քարտուղարը մեկ տարվա ընթացքում չի հասցնի անգամ բոլոր երկրներն այցելել։ Այդ պատճառով, ըստ Նազարբաեւի, պետք է «նորմալ գործող գլխավոր քարտուղար Բելառուսից»:

Ինչ վերաբերվում է Բելառուսին, ապա այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի հեռուն էր գնացել. նոյեմբերի 12-ին նա ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ՝ նշելով, որ «Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն, ինչը շատ մեծ ծանրաբեռնվածություն է անցումային շրջանում գտնվող երկրի համար»:

Այս դեպքը եւ ՀԱՊԿ ոչ անդամ պետության ներկայացուցչի հետ ներքին հարցերի քննարկումը ՀՀ ԱԳՆ-ն որակել էր ոչ կոռեկտ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից:

«Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն էդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը», - լրագրողներին ասել էր Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերին արձագանքել էր Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը:

«Երեւի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի», - ասել էր Գլազը՝ հավելելով, թե «երեւի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ «փողոցային ժողովրդավարության» կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։

Բելառուսական լրատվամիջոցներով տարածված այս հայտարարություններին արձագանքել էին բելառուս օգտատերերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով «փողոցային ժողովրդավարություն» եզրույթի վրա: Նրանք, մասնավորապես, զուգահեռներ էին տարել հայկական «փողոցային» եւ սեփական` «կոլխոզային» ժողովրդավարությունների միջեւ՝ նախապատվությունը տալով «փողոցայինին»:

Ինչեւէ, վերադառնալով Բելառուսի պաշտոնական արձագանքին, հարկ է նշել , որ բելառուսական դիվանագիտության համար նմանատիպ խոսքերն ու քայլերը սովորական բնույթ են կրում: Լուկաշենկոյի 24 տարվա նախագահության ընթացքում սկանդալներն անպակաս են եղել:

Դեռեւս 1998 թ. Մինսկի՝ Դրոզդի կոչվող էլիտար թաղամասը, որտեղ տեղակայված էին 22 երկրների դեսպանների նստավայրերը, հայտարարվեց պետական սեփականություն: Մինչ այդ Լուկաշենկոն պահանջել էր, որպեսզի դեսպանները լքեն իրենց նստավայրերը: Դիվանագիտական ճանապարհով խնդիրը հարթել չհաջողվեց եւ ԱՄՆ դեսպանը հետագա մեկ տարվա ընթացքում պարտականությունները կատարում էր Վաշինգտոնից, իսկ Եվրամիությունը արգելափակեց Լուկաշենկոյի ու եւս շուրջ 130 պետծառայողների մուտքը ԵՄ 14 երկրներ:

Նույն տարվա ընթացքում ավելի վաղ Լուկաշենկոն, ոգեւորված Նագանոյում անցկացվող ձմեռային օլիմպիադայի ընթացքում Բելառուսի հոքեյի օլիմպիական հավաքականի հաջող ելույթներով, որոշել էր անձամբ ներկա գտնվել հետագա հանդիպումներին: Անտեսելով ընթացակարգային եւ էթիկետի բոլոր կանոնները՝ նա այդուհանդերձ մեկնել էր Ճապոնիա, ինչով անհարմար իրավիճակի մեջ էր գցել Բելառուսի եւ մասամբ Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին, որոնք ստիպված էին հապշտապ զբաղվել Բելառուսի նախագահի այցի կազմակերպմամբ:

Լուկաշենկոյի ամենահայտնի սկանդալներից է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեի հասցեին հնչեցրած արտահայտությունը: Վերջինս մեղադրել էր Լուկաշենկոյին բռնապետական մեթոդներ օգտագործելու մեջ, ինչին ի պատասխան Լուկաշենկոն հայտարարել էր, որ «ավելի լավ է լինել բռնապետ, քան երկնագույն»՝ նկատի ունենալով Վեստերվելեի սեռական կողմնորոշումը:

Բելառուսի նախագահը կամակորություններ է անում նաեւ դաշնակիցների հետ հարաբերություններում: Իր նախագահության ողջ ընթացքում Լուկաշենկոն պարբերաբար նավթային եւ գազային սկանդալների մեջ է հայտնվում Ռուսաստանի հետ: Պաշտոնական Մոսկվան առայժմ խուսափում է սադրանքներին տրվելուց եւ հիմնականում անտեսում է կտրուկ հայտարարությունները:

2012 թ. Ղրղզստանի հետ սկանդալի պատճառով ՀԱՊԿ դաշնակիցները մոտ էին դիվանագիտական հարաբերությունները խզելուն: Պաշտոնական Բիշքեկը պահանջում էր արտահանձնել նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւի եղբորը՝ Ժանիբեկին: Մինսկը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ հետապնդումը քաղաքական է:

Ինչեւէ, հասունացող նոր սկանդալից բացի, պետք է փաստել, որ հայ-բելառուսական ճգնաժամը արդեն դուրս է զուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ բանավեճից: ՀԱՊԿ «հնաբնակների» շրջանում Փաշինյանը նորեկ է, եւ Լուկաշենկոյի ու Նազարբաեւի սկզբունքայնությունը կարելի է բացատրել նորեկին «կանոնները սովորեցնելու» ցանկությամբ: Իրավիճակի ողջ բարդությունը նրանում է, որ նորեկը սեփական կանոններով է մուտք գործել ՀԱՊԿ եւ արդեն իսկ հայտնել է սեփական սկզբունքային դիրքորոշումը:

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի լուռ եւ համբերատար դիրքավորվածությունը, թերեւս, բացատրվում է նրանով, որ դեպքերի նման ընթացքի պարագայում ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը կշարունակի կատարել գլխավոր քարտուղարի պարտականությունները, իսկ փոխզիջման պարագայում լիարժեքորեն կստանձնի այդ պաշտոնը՝ մինչեւ Հայաստանի ժամկետի ավարտը: Սակայն, Բելառուսի կամակորությունները կարող են անհետեւանք չմնալ. 2020 թ., երբ գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով պետք է նշանակվի բելառուս ներկայացուցիչը, Հայաստանը միեւնույն է ունենալու է վետոյի իրավունք:

Տպել
3859 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները