Երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մասնակցել է Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով քաղաքի հրապարակում հավաքված մարտունեցիներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Մարտունին հպարտանալու առիթ ունի, որովհետեւ մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները, աչքի են ընկնում ուժեղ կամքով, աշխատասիրությամբ, հուսահատության հետ չհամակերպվելու ուժով:

«Մարտունին հայտնի է նաեւ նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ, դժվարություններին հանդիման, ստիպված եղան մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք գնում էին ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, քաղաքը շենացնելու համար: Ուզում եմ այդ մարդկանց եւ բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին աշխատասիրության, հայրենասիրության, ձեր ուժի եւ կամքի համար: Դուք երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել եւ չեք ընկրկելու: Մարտունու 190-ամյակն առանձնակի աչքի է ընկնում նրանով, որ մենք իրար հետ արդեն իսկ կերտել ենք Նոր Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթանակած եւ միշտ պետք է զգա այդպես:

Ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած առանցքային փոփոխությունը: Ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի Հանրապետությունում իշխանություն է: Շատ դեպքերում ասում են, թե այս երկրում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ կա, եւ դա ասվում է որպես քննադատություն: Համաձայն չեմ դրա հետ եւ համարում եմ, որ երկրում 3 մլն վարչապետ լինելը ոչ թե թերություն է, այլ առավելություն: Դրանում է այն խոսքի իմաստը, երբ ասում ենք, որ դուք ՀՀ-ում իշխանություն եք: Նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն, եւ երբ ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունենք: Եվ մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը լուրջ հասկանանք, գնահատենք: Հեղափոխության ժամանակ, երբ հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ էր կանգնած, դիմելով ժողովրդին` ասացի, որ հեղափոխությունն ունի մի առաջնորդ, եւ այն դուք եք: Ձեզնից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար: Մենք տասնյակ տարիներ չորս-հինգ հոգով ենք հարթակում կանգնած եղել եւ ասել ենք՝ փոփոխության ճակատագիրը ձեզնից է կախված:  Այսօր յուրաքանչյուրիս պատասխանատվության ժամն է եկել` հասկանալու, թե ձեզնից յուրաքանչյուրի որոշումից ինչքան բան է կախված: Ընտրություններում յուրաքանչյուրս մի ձայն ունի, եւ յուրաքանչյուր ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետեւ հիմա այն ժամանակը չէ, երբ ընտրակաշառք բաժանողն է որոշում, այլ դուք` ձեր մի քվեն որեւէ մեկին տալով վճռում եք այս երեխաների ճակատագիրը, ովքեր քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը մասնակցել են: Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետեւ այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության եւ քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը:

Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետեւ վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը եւ պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը:

Մենք որեւէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետեւ մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի: Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից ուզում են համոզել, թե մենք փոքր ժողովուրդ ենք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց այսօր բոլորին ասում ենք, որ մենք այդպիսի ժողովուրդ չենք, այլ մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է: Ինքներս մեզ եւ աշխարհին ապացուցել ենք, որ մենք մեծ ժողովուրդ ենք հենց միայն պատճառով, որ արել ենք մի բան, որ աշխարհում մեզնից առաջ որեւէ  մեկն ի վիճակի չի եղել անել: Մեզնից շատերը չէին հավատում, որ հնարավոր է սիրով եւ համերաշխությամբ հասնել այսպիսի փոփոխությունների, որովհետեւ շատերն ուզում էին, որ մեր երկրում, փողոցներում արյան գետեր հոսեին, բայց մենք դա թույլ չենք տվել եւ թույլ չենք տալու: Որեւէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք եւ հաղթած, որեւէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթե Մելքոնյանի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաեւ այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք եւ վերցնում, որովհետեւ մենք մեծ ժողովուրդ ենք եւ սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը եւ թույլ չենք տա, որ որեւէ մեկը մեր հայրենիքի մի անկյունն օտար դարձնի մեզ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմն իրականացրել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: «Մենք ասել էինք, որ իշխանության փոփոխության կամքը կդարձնենք իրականություն, ընդ որում, առանց բռնության, ասում էինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ, եւ այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է, այն ընթանում է հնարավոր ամենամեծ ծավալով եւ թափով: Ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների. ձեր օգնությամբ հոկտեմբերի երկուսին մի քանի ժամում Աժ-ն շրջափակելով՝ մենք հասանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Հետեւաբար, այն բոլոր խոստումները, որ տվել էինք հեղափոխական այս փուլի համար, կատարված են: Մենք կատարել ենք մեր ամենամեծ խոստումը, որ իշխանությունը վերադարձնելու ենք ժողովրդին: Մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է: Դուք պետք է ընտրեք, թե հետագա հինգ տարիներին ով լինի վարչապետ: Ես ձեզ երաշխավորում եմ, որ որեւէ մեկը չի կարող որեւէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով ձեզ հարկադրել ընտրել որեւէ մեկին, Հայաստանում տեղի են ունենալու արդար ընտրություններ: Հույս ունեմ, որ «ընտրական ասողների» ինստիտուտի ներկայացուցիչները գայթակղության չեն տրվի: Թույլ չտաք, որ որեւէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք: Հետեւեք քարոզարշավին, քաղաքական ուժերին, որոշեք, թե ում եք ուզում ընտրել, եւ ձեր որոշումը մեզ համար կլինի անբեկանելի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ վարչապետի պաշտոնակատարը  շրջել է Մարտունու հրապարակում բացված տաղավարներով, որտեղ մարտունեցիները հյուրերին են ներկայացրել իրենց արտադրանքը, մշակույթն ու արհեստները:

Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին եւ տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետեւ մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլեւս չի կրկնվի: 

Նիկոլ Փաշինյանը Գավառում` Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին եւ դպրոցների տնօրեններին: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձ է կատարել առաջիկա քաղաքական գործընթացներին, մասնավորապես, խորհրդարանական ընտրություններին եւ պահանջել նրանցից հրաժարվել վարչական լծակների կիրառումից` ընտրական պրոցեսների ընթացքում: «Հին ավանդույթներն այլեւս չեն գործելու: Դպրոցի տնօրեններին, համայնքների ղեկավարներին հնարավոր է դիմեն, որպեսզի ինչ-որ լծակներ օգտագործվեն` իրենց համար ընտրական առավելություններ ապահովելու համար: Մեր խնդիրը հստակ է` ՀՀ քաղաքացուն որեւէ մեկը չպետք է ասի, թե նա ում ընտրի: Քաղաքացիները հետեւում են քաղաքական գործընթացներին, քարոզարշավին եւ որոշում կկայացնեն իրենց քվեարկության հարցում: Պետք է բացառվի տնօրենների, մանկավարժների ներգրավումը քարոզչական պրոցեսներին, ոչ մի ուսուցիչ չպետք է օգտագործի իր կարգավիճակը քարոզչական նպատակներով: Նրանց գործառույթը գիտելիք հաղորդելն է եւ կրթական պրոցեսը կազմակերպելը: Մենք այս երեւույթն արմատախիլ ենք անելու»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ընտրություններում վարչական լծակների, սպառնալիքների մեթոդներ օգտագործելու քայլերը, ինչը քաղաքացու կամքի սահմանափակում է: «Նման ցանկացած դրսեւորում կոշտ արձագանքի պետք է արժանանա: Իրավապահ մարմինների առաջ հստակ խնդիր է դրված, եւ որեւէ մեկը նույնիսկ չպետք է կաշառքի փորձ անի: Ավելի լավ է՝ մի արեք, քաղաքացիներին թողնում ենք հանգիստ»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏԻՄ-երի խնդիրներին, աշխատատեղերի բացմանը, մթերումների, աղբահանության, հարկային վարչարարության հետ կապված խնդիրներին: «Մենք ուզում ենք, որ լինեն իրական հնարավորություններ բոլորի համար, որպեսզի ներդրումներ արվեն, նոր աշխատատեղեր բացվեն, ինքնազբաղվածության հարց լուծվի: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ քաջալերվեն` իրենց արդյունքը ստեղծելու: Մենք ուզում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան վաստակել, եւ՛ փոքր, եւ՛ միջին եւ՛ մեծ բիզնեսը: Մեր քայլերն ուղղված են այս ամենին: Հեղափոխության հաջորդ ամենակարեւոր խնդիրը համարում եմ աշխատանքի քաջալերումը: Մենք մարդկանց պետք է օգնենք, որ հուսահատության, խեղճի, ուրիշի ողորմության կարիքն ունեցողի հոգեբանությունն այլեւս չլինի: Հայաստանը պետք է լինի եւ է հնարավորությունների երկիր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ միկրոբիզնեսին կառավարությունն ընդհանրապես ազատելու է հարկերից, ինչն արվում է աշխատանքը քաջալերելու համար: Վարչապետի պաշտոնակատարը համայնքների ղեկավարներին հորդորել է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել պոտենցիալ ներդրողներին, ովքեր նպատակ ունեն ստեղծելու նոր աշխատատեղեր:

Ի պատասխան միջպետական փոխգործակցությանը եւ, մասնավորապես, Բելառուսի հետ հարաբերությունների հետ կապված հարցին` Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այնպիսի հարաբերություններ, ինչպես իրենք սովոր են ունենալ Հայաստանի հետ, այլեւս չեն լինելու: Հնարավոր է` մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք, հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ ենք, գեներալներ, մշակույթ ունեցող ժողովուրդ ենք: Բայց այդ հարաբերություններում համոզված եղեք, որ մեր կառավարությունն ի վիճակի է պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը: Դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, եւ խոստանում եմ, որ հաշվի կնստեն»:

Տպել
1549 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)