Գյումրու ծննդատունը 49 մլն-ի պարտք ունի. ինչպե՞ս է այն գոյացել

19/11/2018 schedule15:10

Վերջին շրջանում Գյումրու ծննդատունը փակելու տարբեր խոսակցություններին վերջ է դրվել: ՀԺ-ի հետ զրույցում Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն ասաց՝ հարցը փակված է:

«Ի՞նչ է նշանակում՝ փակել ծննդատունը, նախ՝ դա արկածախնդրություն է եւ երկրորդ, առանց ծննդատան չի կարող լինել մարզկենտրոնը: Մյուսները բաժանմունքներ են, եւ ոչ թե պետք է հարցը դնել՝ որ մեկը փակվի, որը մնա, այլ մենք պետք է հարցը դնենք այսպես, որ Գյումրու ծննդատունը պետք է մնա եւ հզորանա միանշանակ: Իսկ այս քննարկումները նոր բաներ չեն, հիմա եկել, կիզակետին ենք հասել, ծննդատան փակման հարցը շատ վաղուց էր դրված, քանի որ այս պահին համարվում է ծախսատար: Միշտ տարբեր պատճառաբանություններ են բերվել, ասվել է, որ լավ մասնագետներ չկան, սակայն լավագույն մասնագետներն են աշխատում, ասվել է, որ պայմաններ չկան: Ամեն պատճառաբանություն եղել է, որպեսզի ծննդատան վարկանիշն իջեցվի: Սրանով հանդերձ, ծանրագույն խնդիրների դեպքում անմիջապես դիմում են ծննդատուն, որովհետեւ այստեղ են միակ մասնագետները, ովքեր կարող են աջակցություն ցուցաբերել: Հիմա արդեն մեր ջանքերի շնորհիվ հարցը փակված է, մտածում ենք հետագա զարգացման ծրագրերի մասին»:

Ինչպե՞ս է գոյացել 49 մլն դրամ պարտքը՝ ՀԺ-ի հարցին ծննդատան նորանշանակ տնօրեն Էդգար Սուքիասյանն ասաց, դրա հիմքը դրվել է, երբ քաղաքում ծննդաբերական նոր բաժանմունք է բացվել:

«Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի բացվելուց հետո տեղի է ունեցել բյուջեի վերանայում, պետությունը ոնց որ կիսել է բյուջեն, սակայն պահպանման ծախսերը, աշխատավարձերը, կոմունալ ծախսերը մնացել են նույնը: Սա աստիճանաբար բերել է պարտքերի կուտակման: Եթե ֆինանսավորումը պակասել է, սակայն ամեն ինչ նույն է մնացել, բնականաբար, էդ խնդիրները պետք է առաջանային»:

«Ունեցած պարտքերը բոլորն էլ ուսումնասիրված են»,- վստահեցրեց Սոֆիա Հովսեփյանը: Նա եւս ընդգծեց, որ ծննդատանը պարտքերի հիմնական կուտակումները սկսվել են ավստրիականի ծննդաբերական բաժանմունքի բացումից: «Գյումրու ծննդատան ծնունդները կիսել են, ուրիշ բաժանմունք են բացել, սակայն մասնագետները չեն կիսվել: Այսինքն՝ մնացել են նույն թվով աշխատակիցներ, իսկ ֆինանսավորումը, բնականաբար, նվազել է: Երկրորդը, ասում են, որ տեղում եղել են անուշադրության պարտքեր, չարաշահումներ եւ այլն»,- ասաց նա:

2012 թվականին Գյումրու ծննդատան բյուջեն եղել 240 մլն դրամ, այս պահին այն 110 մլն է, սակայն նույնն է աշխատակիցների թիվը, շենքի պահպանման եւ կոմունալ ծախսերը: Նվազել է նաեւ ծննդօգնության դիմողների թիվը: Մեկ ամսվա կտրվածքով Գյումրու ծննդատունը մոտ 50 ծնունդ է ունենում, իսկ սա հաստատություն պահելու համար չնչին վիճակագրություն է: Այս պարագայում խոսք լինել չի կարող անգամ պարտքի մարման մասին: Բայց քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվում են: Ծննդատան տնօրենը վարկային նոր պարտավորություն է ստանձնել եւ տրված գումարով էխոսկոպ եւ լաբորասկոպ է գնելու, որոնք հնարավորություն կտան ծննդատանը վճարովի եւ որակյալ ծառայություններ մատուցել, բարդ վիրահատություններ անել, եւ այնպիսիք, որոնք միայն Երեւանում են արվում: «Վիրահատությունների գները 1.5-ից 2 անգամ ցածր կլինեն Շիրակի մարզի ազգաբնակչության համար, քանի որ նրանք անվճարունակ են հիմնականում: Միայն այս ծառայությամբ հնարավոր չէ պարտքերը մարել, սակայն էական փոփոխություններ ակնկալվում են: Մենք գինեկոլոգիական խնդիրներով դիմողների մեծ թիվ ունենք, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ունեն խնդիրներ, սակայն Երեւան հասնել, մնալու եւ վիրահատության համար պահանջվող մեծ գումարը չունեն, կկարողանան ե՛ւ մնալ տեղում, ե՛ւ քիչ գումարով վիրահատվել»,- ասաց ծննդատան տնօրենը:

Ֆինանսականից բացի ծննդատունը նաեւ շենքային պայմանների հետ կապված խնդիրներ ունի: Այստեղ տարիներ շարունակ անուշադրության է մատնված եղել տանիքի հարցը. կաթոցները հանգեցրել են առաստաղածածկի որոշ հատվածների քայքայման:

Ժամանակով լուծումն ու կոսմետիկ նորոգումն արդեն անհնար է: Ներկա պահին տանիքի նորոգման հստակ ծրագիր չի մշակվում, քանի որ քննարկման փուլում է կարեւոր այլ խնդիր: Հնարավոր է առաջիկայում Գյումրու ծննդատունը տեղափոխվի նախկին Սամարիթեր հիվանդանոցի դատարկ մնացած շենք եւ գործի այնտեղ:

Անկախ ֆինանսական խնդիրներից՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում ծննդատանն աշխատակիցների կրճատումներ չեն սպասվում: Տնօրեն Էդգար Սուքիասյանն ասաց. «Տարիների ընթացքում հավելյալ աշխատակիցների թիվն աստիճանաբար նվազել է: Ոմանք թոշակի են անցել, ոմանք հեռացել են ինքնակամ: Հիմա նման խնդիր չկա»: 

Տպել
1980 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի