Առաջին անգամ ՎՏԲ-Հայաստան Բանկը Սիլ Ինշուրանսի հետ գործարկում է հիփոթեքային վարկավորման կանխավճարի ապահովագրություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում առաջին անգամ մեկնարկում է ցածր կանխավճարով հիփոթեքային վարկերի տրամադրումը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում չվճարված/նվազեցված կանխավճարի ապահովագրության պայմանով:

Ապահովագրության այս տեսակը հնարավորություն է տալիս  նվազեցնել  կանխավճարի գումարը «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի շրջանակներում եւ սահմանել կանխավճարի չափը բնակարանի շուկայական արժեքի ընդամենը 10%-ի չափով` առանց լրացուցիչ անշարժ գույքի գրավի ներգրավման անհրաժեշտության: Մինչ այսօր «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» հիփոթեքային ծրագրի  շրջանակներում  ցածր կանխավճարը հնարավոր էր միայն լրացուցիչ գրավի ներգրավման պայմանով` որպես հաճախորդի վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովություն:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 2%, որը հաշվարկվում է սահմանված կանխավճարի եւ այն գումարի տարբերության նկատմամբ, որը հաճախորդը պատրաստ է վճարել որպես կանխավճար:  Հատկանշական է, որ երբ վարկի հետագա մարումների արդյունքում վարկ/գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի (80% - անշարժ գույքը կառուցապատողից ձեռք բերելու դեպքում),  ապահովագրության պահանջը դադարում է գործել եւ ապահովագրավճար այլեւս չի վճարվում, այսինքն, ապահովագրությունը վավեր է մինչեւ հաճախորդը կվճարի կանխավճարների սահմանված գումարը (այդ թվում` վարկը ստանալուց հետո):

ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկերի պայմանների եւ կանխավճարային ապահովագրության հիմնական պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տպել
1997 դիտում

Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ)

Գնալ խանութ եւ հանդիպել... Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին. վարչապետը լուսանկար է հրապարակել

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Կատարի Պետություն (լուսանկարներ, տեսանյութ)

Հրաժարվում ենք պոլիէթիլենային տոպրակներից և վերցնում կտորե տոպրակներ. վարչապետն ու տիկինը գնումներ են կատարում

Նոր-Հաճնում՝ իրենց բնակարանում շմոլ գազից մահացածներից երկուսը հանդես էին գալիս «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմում

Ապօրինի ծառահատում Փամբակ գյուղի տարածքում. փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացվել

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղում. 2 տների բակերում այրվել է 800 հակ անասնակեր

Առաջիկա շաբաթը կանցնի առանց տեղումների, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Երևանում անցկացվում է սուսերամարտի միջազգային մրցաշար

Երեւանի 5-հարկանի շենքի տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին (տեսանյութ)

Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք երեկվա ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար. վարչապետ (տեսանյութ)

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում. կա վիրավոր եւ բերման ենթարկվածներ

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ