20-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել է, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2018թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ աղջկա՝ ծնված 1998 թվականին: Աղջիկն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի է ենթարկվել:

2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 12:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել 20-ամյա կնոջ ամուսինը ծնված 1988 թվականին: Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1059 դիտում

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում

«Որ թատրոնը կավարտվի երեք գործողությամբ». Բարսեղ Բեգլարյանը եկավ դատարան

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց դատարան. շուտով կսկսվի դատական նիստը

Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Վարչապետը նամակ է ստացել, որով տրվել է հանձնարարական՝ 5 գերատեսչության. կարող են մի շարք ազատումներ լինել

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշում կայացնելու

Քիչ անց կսկսվի Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստը. դատարանի բակում բողոքի ակցիա է

Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ես, որ մի տեղ գնում եմ, աշխատակիցներս հետս գալիս են. Արկադի Համբարձումյանը դատարանի բակում աջակցում է Սերժ Սարգսյանին

Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա

Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշումն արդեն ուժի մեջ է մտել

15-ամյա պատանին հետախուզվում էր կողոպուտի փորձի համար. հայտնաբերել են Բամբակաշատ գյուղում

ԵԱՀԿ ԽՎ բարձրագույն պաշտոնյաները նույնիսկ կատակում էին, թե մեր պատվիրակության ակտիվությունն արդեն վտանգավոր է դառնում

Գանձաքար գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհը մարվել է

Սարյանի էսքիզներով նորովի բեմադրվելու է Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան. ռեժիսորը դեռ հայտնի չէ

Կոտայքի մարզի «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն. մարզպետ