Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննվի կրկին՝ Վերաքննիչ քրեական դատարանում:

Նման որոշում այսօր հրապարկեց Վճռաբեկ դատարանը: Մինչ որոշմանն անդրադառնալը դատարանը քննեց թե՛ դատախազության եւ թե՛ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքները:

ՀՀ գլխավոր դատախազը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Վերաքննիչը Քոչարյանին ազատել էր կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Դատախազը դիմել էր Վճռաբեկ՝ խնդրելով բեկանել վերաքննիչի որոշումը եւ ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանական կողմն էլ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Վերաքննիչը անդրադարձել է միայն անձեռնմխելիության հիմքին, այնինչ պաշտպանական կողմն այդ նիստին մի շարք փաստրակներ է ներկայսցրել, որին դատարանը չի անդրադարձել:

Երկու բողոքներն էլ քննվեց դռնփակ՝ նման միջնորդությամբ էր հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նիստի օրը եւ ժամը, ըստ էության, գաղտնի էր պահվել լրագրողներից: Բողոքի քննությանը մասնակցել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը Արմեն Հարությունյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքում, որը ներկայացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից, նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաեւ առկա են կալանքի այլ հիմքեր:

Նրա խոսքով՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը: Հարցին, թե գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ կան գործում, Հարությունյանը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան:

Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվեց դռնբաց. լրագրողներին, սակայն չհաջողվեց հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ մինչ լրագրողների ներս մտնելը նա դատավորների համար նախատեսված սենյակով հեռացել էր: Քոչարյանը ներկա չգտնվեց նաեւ որոշման հրապարակմանը, ըստ էության, խուսափելով լրագրողներից:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ նախագահությամբ Լիլիթ Թադեւոսյանի, որոշեց մերժել պաշտպանների բողոքը, իսկ դատախազության բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը մերժեց Քոչարյանին կալանավորելու դատախազության պահանջը (պահանջել էին ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը), իսկ բեկանելու մասով բավարարել են, սա նշանակում է, որ Քոչարյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանը կքննի նորից: Ենթադրվում է, որ Վճռաբեկ դատարանն էլ է գտել, որ իրականում Քոչարյանի անձեռմխելիության հետ կապված խնդիրներ կան:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը որոշման հրապարկման ընթացքում ներկայացրեց նաեւ, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը այս գործի վերաբերյալ հատուկ կարծիք է ներկայացրել, որով դատավորը պնդել է, որ Գլխավոր դատախազի եւ Քոչարյանի փաստաբանների բողոքների վերաբերյալ վարույթը անհրաժեշտ է կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան:

Մասնավորապես, Սերժիկ Ավետիսյանը գտել է, որ պետք է որոշվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը:

Նշված հոդվածը սահմանում է խափանման միջոց կիրառելու կարգը «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաեւ պաշտպանության կողմի միջնորդությամբ: Քրեական պատասխանատվության անձեռնմխելությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, անդրադառնալով վճռաբեկ դատարանի որոշմանը, ասաց, որ առաջին տպավորությունը բացասական է. «Երբ որոշումը, ամբողջը տեքստը կստանամ, կկարողանամ ավելի մանրամասն ասել կարծիքս»: Ալումյանից խնդրեցինք պարզաբանել Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքը, թե մասնավորապես ինչ է նկատի ունեցել նա՝ ասելով. «Որքանով ես հասկացա, պարոն Ավետիսյանն այն կարծիքին էր, որ կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության հարցը պետք էր ներկայացնել Սահամադրական դատարան, իսկ այս վարույթը՝ կասեցնել, մինչեւ Սահամանադրական դատարանի՝ որոշում կայացնելը»:

Մասնավորապես Հայկ Ալումյանն ասաց, որ հավանաբար խոսքը վերաբերում է անձեռնմխելիությանը վերաբերվող նորմին.

«Իր՝ նիստի ժամանակ տված հարցերից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ նախագահի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ նրա անձռենմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն բավարար հստակությամբ, եւ այդ հարցը պետք է ներկայացվի Սահմանադրական դատարանի լուծմանը: Ինձ մոտ այդպիսի տպավորություն էր»,- ի պատասխան մեր հարցին ասաց Ալումյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վճռական դատարանում նիստի ժամանակ ներկայացրել է իր փաստարկները, անդրադարձել է մեղադրանքի էությանը, այդ ժամանակվա իրավիճակին, իր գործողությունների մանրամասներին:

Պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք հնարավո՞ր է բողոքը ստանալուց հետո դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պաշտպանը նշեց. «Շատ մեծ հավանականությամբ՝ այո...»: Հարցին, թե որոնք էին պաշտպանական կողմի ներկայացրած այն փաստարկաները, որին Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, Ալումյանը թվեց դրանցից մի քանսը: «Ի թիվս այլնի՝ մեղադրանքի մեջ այսպիսի ձեւակերպում կա, որ հանրապետության նախագահն արտակարգ դրություն է հայտարարել Սահմանադրության խախտմամբ: Մենք ասում ենք, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի հրամանագրերի սահմանադրականության հարցի որոշումը (իսկ արտակարգ դրությունը սահմանվել է Հանրապետության նախագահի հրամանագրով) բացառապես Սահմանադրական դատարանի լիազորություն է: Այսինքն՝ ոչ քննիչը, ոչ առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանները չեն կարող ենթադրություններ անել, թե Հանրապետության նախագահի հրամանագիրը եղել է հակասահմանադրական»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ներկայացնելով իրենց մյուս փաստարկը՝ պաշտպանն ասաց, որ մեղադրանքի մեջ կա այսպիսի ձեւակերպում, որ փաստացի ռազմական դրություն է մտցված եղել: «Մենք ասում ենք, որ փաստացի ռազմական դրություն նշանակում է՝ հրամանագրով ռազմական դրություն հաստատված չէ՝ դե յուրե, բայց դե ֆակտո բոլոր քայլերը ձեռնարկված են, որոնք իրենց համակցությամբ նշանակում են ռազմական դրություն: Այսինքն՝ մարդկանց իրավունքների սահմանափակումներ եւ շատ ուրիշ բաներ: Մենք համապատասխան օրենքի նորմեր ենք ներկայացրել, որտեղ ասված է՝ ինչից է բաղկացած ռազմական դրությունը: Եվ մենք ցույց ենք տվել, որ մինչեւ մարտի 1-ն ընդհուպ ռազմական դրությանը բնորոշ բավականին շատ հատկանիշներից գոնե մեկն առկա չի եղել:

Նաեւ մեղադրանքի մեջ այնպիսի ձեւակերպումներ կան, որ ցուցարարները եղել են բացառապես խաղաղ տրամադրված եւ բոլորովին անզեն… Մենք ասում ենք, որ առկա են տասնյակ եւ տասնյակ դատավճիռներ, որտեղ գրված են, որ ցուցարարները եղել են զինված, կոնկրետ մարդկանց անուններ են նշված, կոնկրետ զենքի տեսակներ: Մենք ասում ենք՝ չեն կարող մեղադրանքի մեջ ձեւակերպումներ լինեն, որոնք հակասում են օրինական ուժի մեջ մտած դատավճիռներին: Նախքան այդպիսի ձեւակերպումներ տալը պետք էր այդ դատավճիռների վերանայման խնդիր քննարկել»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումն է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկատարելը կամ այլ կերպ կասկածի տակ դնելը խախտում է իրավական որոշակիության սկզբունքը և դրանով հակասում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին.

«Մենք ասում ենք՝ քանի դեռ այդ դատավճիռները կան, որեւէ մարմին պետության անունից իրավունք չունի այդպիսի ձեւակերպումներ անել, իբրեւ ցույցերը եղել են բացառապես խաղաղ, եւ ցուցարարները բոլորը եղել են անզեն»:

Ալումյանին հիշեցրինք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր՝ կան կադրեր, թե ինչպես են ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակում ավտոբուսների հետեւից, նորից մտնում ավտոբուսների հետեւը։ Մեր դիտարկմանը, թե այդ այսպես կոչված ապացույցները Քոչարյանը ներկայացրե՞լ է նախաքննական մարմնին, Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը չէ, բայց ես այսօր առավոտյան այդ ապացույցը ներկայացրել եմ Վճռաբեկ դատարանի գրասենյակ», - ասաց Հայկ Ալումյանը։ Նշենք, որ երեկ Yerevan Today-ը հրապարակել է այդ տեսանությը, որից, ըստ էության, ոչինչ չի հասկացվում, առավելեւս չի երեւում ո՛չ ավտոբուսը ոչ կրակողի դեմքը, անգամ կրակողն՝ ինքը:

Թե ինչ ժամկետներում Վերաքննիչ դատարանը կքննի Քոչարյանի խափանման միջոցի հարցը, դեռ պարզ չէ. Ալումյանն ասաց, որ դրա համար ժամկետներ նախատեսված չեն:

Տպել
3944 դիտում

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան