Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման նոր համակարգ. կառավարման խորհուրդների ձեւավորման, գործառույթների սահմանման եւ տնօրենների ընտրության կարգերի վերանայված մոտեցումների ներկայացում: Փոխնախարարը նշել է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման համակարգում այսօր առկա են խնդիրներ, որոնք վերանայելու եւ լուծելու համար կարող են դիտարկվել մի քանի մոտեցումներ: «Եթե համապարփակ մոտեցում որդեգրելու լինենք, ապա նշանակում է, որ կառավարման համակարգի ամբողջական հիերարխիան պետք է նայենք՝ ՀՀ կառավարության, ԿԳ նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների խորհուրդների եւ տնօրենների գործառույթներ: Սակայն այսօր դիտարկելու ենք այդ համապարփակ համակարգի միայն մեկ հատվածը՝ դպրոցների մակարդակը: Կարծում եմ, որ այն աշխատանքը, որ հանրակրթության վարչությունն իրականացրել է եւ ներկայացրել համապատասխան առաջարկություններ, բավականին մեծ առաջընթաց է»,-նշել է Արեւիկ Անափիոսյանը:

Հիմնական զեկուցող ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը տեղեկացրել է, որ հանրակրթության ոլորտը համակարգող փոխնախարար Լուսինե Առաքելյանի գլխավորությամբ եւ Երիտասարդ փորձագետների ծրագրի (YES Armenia) համագործակցության արդյունքում առանձնացվել եւ ուսումնասիրվել են հանրակրթական հաստատությունների կառավարման համակարգի բարելավման առաջնահերթ ուղղությունները՝ կառավարման խորհուրդներ եւ տնօրենների ընտրություն ու նշանակում: «Մինչ հասարակական խորհրդին ներկայացնելը՝ նախագիծը քննարկվել է խորհրդի այն անդամների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնել ներգրավվել աշխատանքային խմբում: Հիմնականում քննարկվել են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ներկայացրած առաջարկները, որոնց մի մասն ընդունվել է, իսկ որոշները դեռեւս գտնվում են քննարկման փուլում»,-նշել է Սյուզաննա Մակյանը՝ ընդգծելով, որ մշակվել են հայեցակարգային մոտեցումները,  միջոցառումների ծրագիրը եւ ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների նախագծերը: Անդրադառնալով դպրոցների կառավարման խորհրդի ձեւավորման կարգի վերանայման անհրաժեշտությանը՝ նա ներկայացրել է առկա խնդիրները, այն է՝ բավարար չէ համայնքի եւ ծնողների ներգրավվածությունը, ամրագրված չեն անդամների իրավունքները եւ պարտականությունները, մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում  չընդգրկված մանկավարժներին եւ ծնողներին տրված չէ խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորություն:

«Կան դպրոցներ, որոնք ունեն մեծաթիվ մանկավարժական կազմ: Եվ երբ այդ դպրոցներում մանկավարժական խորհուրդը ձեւավորվում է 40 ուսուցիչներից, ապա մյուս մանկավարժները դուրս  են մնում բոլոր գործընթացներից, այդ թվում՝ տնօրենի ընտրության: Այդ պատճառով ուսհաստատության կանոնադրության մեջ արդեն  ամրագրել ենք, որ հատկապես տնօրենի ընտրության հարցում ներգրավվեն դպրոցի բոլոր մանկավարժները»,-նշել է Սյուզաննա Մակյանը: Անդրադառնալով խորհուրդների կազմում նախատեսվելիք փոփոխությանը՝  նա նշել է, որ  առաջարկվում է 1 անդամով նվազեցնել լիազոր մարմնին հատկացվող տեղը՝ նախկինի 3-ի փոխարեն այն դարձնելով 2, իսկ 1-ով ավելացնել ծնողական եւ մանկավարժական խորհուրդները ներկայացնող անդամների թիվը՝ 2-ի փոխարեն սահմանելով 3: «Սրա արդյունքում  տեղի կունենա ծնողների եւ մանկավարժների մասնակցության մեծացում, լիազոր մարմինների ազդեցության նվազում եւ կառավարման ապակենտրոնացված համակարգի կայացում»,-նշել է հիմնական զեկուցողը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով նաեւ խորհրդի անդամի հիմնական իրավունքներն ու պարտականությունները, օրինակ՝ ծնողական եւ մանկավարժական համայնքի բոլոր ներկայացուցիչներին տալ հնարավորություն ինքնաառաջադրվելու որպես  կառավարման խորհրդի անդամի թեկնածու:

Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  գործող կարգին՝ Սյուզաննա Մակյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, այն է՝ տնօրենի ընտրության ներկայիս  կարգում վերջնական ընտրության իրավասություն է վերապահված լիազոր մարմնին /փոխվարչապետին, ինչը հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին,  բավարար չէ մանկավարժների եւ ծնողների ներգրավվածությունը տնօրենի ընտրության գործընթացին, ամրագրված չեն նախարարության ներկայացուցչի իրավունքներն ու պարտականությունները, ապահովված չէ բողոքարկման դեպքում ձեւավորվող հանձնաժողովի աշխատանքների թափանցիկությունը: Ըստ զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է` նպաստել հանրակրթական հաստատությունների կառավարման ապակենտրոնացված համակարգի կայացմանը, ապահովել խորհուրդների անկողմնակալությունը, կառավարման խորհրդի անդամներին տալով լրացուցիչ լիազորություններ եւ պարտականություններ` ապահովել կառավարման եւ խորհրդակցական մարմինների ներգրավվածությունն ուսումնական հաստատության ամենօրյա խնդիրների լուծմանը, ապահովել կառավարման խորհրդի որոշումների կայացման թափանցիկությունը եւ շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը տնօրենների ընտրության գործընթացին: 

Զեկուցումից հետո խորհրդի անդամները հանդես են եկել մի շարք առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերել են խորհուրդների կազմում աշակերտների ներգրավվածության, խորհրդի նպատակների հստակեցման, դրա անդամների գործառույթների եւ լիազորությունների, կրթական նվազագույն պահանջների սահմանման, քաղաքացիական հասարակության մասնակցության, օրենքների, կարգերի եւ կանոնադրության համապատասխանեցման, խորհուրդների խոշորացման  եւ այլ հարցերի:

Արձագանքելով խորհրդի անդամների բարձրացրած որոշ առաջարկներին՝ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը նշել է, որ ներկայումս խորհրդի անդամները ծանոթ չեն կամ մասամբ են ծանոթ իրենց լիազորություններին, որը, ըստ փոխնախարարի, որոշակի խնդիրներ է առաջացնում: «Խորհրդի անդամի՝ կրթական ցենզ սահմանելու հարցը քննարկվել է, եւ մենք գտնում ենք, որ այս հարցում պետք է հաշվի առնվեն հնարավոր բոլոր ռիսկերը»,-նշել է Լուսինե Առաքելյանը:

ԿԳ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել խորհրդի անդամներին՝ հնչեցված բոլոր առաջարկների եւ դիտողությունների համար՝ վստահեցնելով, որ դրանք անպայման հաշվի կառնվեն եւ կքննարկվեն:

Տպել
1880 դիտում

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ն ու Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել են Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ