Լուրեր կան, որ N46 երթուղայինները շուտով չեն գործի. քաղաքապետարանում տեղեկություն չունեն

Վերջին օրերին լուրեր են տարածվում, որ շուտով դադարելու է գործել Երեւանի N46 միկրոավտոբուսային երթուղին, որը փաստորեն, կլինի հերթականը: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից, պատասխանելով մեր հարցմանը, նշում են, որ տվյալ երթուղու աշխատանքի դադարեցման հետ կապված տեղեկատվություն չունեն:

Մինչեւ այժմ բազմաթիվ երթուղիներ դադարել են գործել տարբեր ժամանակահատվածներում: Այդ երթուղիները սպասարկող ընկերությունները հիմնականում պատճառաբանել են, որ աշխատում էին վնասով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն, վերջին 5 տարվա ընթացքում դադարեցվել է թվով 17 ավտոբուսային եւ թվով 11 միկրոավտոբուսային երթուղիների աշխատանքը:

Տրանսպորտի վարչությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերում կա արդյո՞ք դրույթ, որը վերաբերում է երթուղու սպասարկումը ժամկետից շուտ դադարեցնելու դեպքում տույժերի կիրառմանը: «Երթուղիները սպասարկող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում կա դրույթ, համաձայն որի, կազմակերպությունն իրավունք ունի հրաժարվելու երթուղու սպասարկման իրավունքից՝ այդ մասին առնվազն 50 օր առաջ տեղյակ պահելով Երեւանի քաղաքապետարանին»,- ասվում է պատասխան գրության մեջ:

Նշվում է նաեւ, որ կախված մրցույթների արդյունքներից, միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է 3 կամ 4 տարի ժամկետով:

Տպել
917 դիտում

Ներդրումային քաղաքականություն և խթանում. քննարկում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա

Կրակոցներ եւ սպանության փորձ՝ Արմավիրի մարզում. հանգամանքները պարզվում են

Մոսկվայում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ. կմասնակցի նաեւ Հասմիկ Պապյանը

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը պարտվեց մրցաշարի առաջին տուրում (տեսանյութ)

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 9 մարզիկ. ԿԳՄՍՆ

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու, դուք էլ շատ եք ուրախանալու. Արթուր Ալեքսանյան

Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ

Երեւանում Niva-ն մխրճվել է հայտնի երգիչ Գրիգոր Աղախանյանի կայանած Range Rover-ի մեջ

Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. կա 2 տուժած

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ` ընդգրկելով մոտ 45 հա տարածք

Թուրքիայում կրկին քուրդ քաղաքապետ է ձերբակալվել

Աշտարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն ազատման դիմում է ներկայացրել

Բակո Սահակյանն ընդունել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների

ԶՈՒ զորամասերից մեկում հակաօդային պաշտպանության մարզումներ են անցկացվել

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 64 դեպք