Եղել է քննարկում եւ չհամաձայնություն. Միրզոյանը՝ Փաշինյան-Լուկաշենկո տարաձայնությունների մասին

Դեկտեմբերի 6-ին սպասվում է ՀԱՊԿ քարտուղարի շուրջ հերթական քննարկումը: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է լինելու դեկտեմբերի 6-ին եւ արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանը կորցնի ՀԱՊԿ-ում քարտուղարությունը, եւ արդյո՞ք ՀՀ դիրքերը կառույցում երերուն չդարձան՝ Հայաստանի ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելուց հետո, Միրզոյանը նշեց. «Չէի ասի, որ երերուն են, բնավ չէի ասի։ Եթե դուք տասնյակ հարցերի մասին խոսեք, որոնք առնչվում են Հայաստանին եւ այդ կառույցի շրջանակում են, ապա դրանից ելնելով կարող ենք գնահատել՝ երերուն են ՀՀ դիրքերը կառույցում, թե՝ ոչ։ Եթե նման վերլուծություն անեք, վստահ եմ, որ կտեսնեք՝ երերուն չեն»։

Դիտարկմանը, թե Հայաստանն արդեն իսկ խնդիր ունի ՀԱՊԿ-ում, քանի որ չի կարողանում իր դերակատարումը պաշտպանել՝ Միրզոյանը հակադարձեց. «Ո՞վ է ասում՝ չենք կարողանում պաշտպանել։ Արդեն ասացի՝ առնվանզ 10 հարցով ցուցանիշ է պետք նայել։ Դուք առանձին հարց եք վերցրել ու ասում եք, որ եթե չստացվի, ապա երերուն ենք դարձել: Եթե ՀԱՊԿ-ում մեր դերակատարումը չենք կարող պաշտպանել, չի նշանակում, որ խնդիր ունենք»։

Անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի նախագահի հայտարարությանը՝ Միրզոյանը նշեց. «Եղել է քննարկում, կարծիքների բախում, եւ շատ լավ է, որ տարբեր կառույցներում միշտ կա քննարկում։ Ո՞վ է ասել, որ բոլորը պետք է միակարծիք լինեն, բոլորը տարբեր շահեր են ներկայացնում։ Բնական է, նորմալ է, որ եղել է քննարկում եւ չհամաձայնություն»։

Տպել
1671 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան