ՀՀԿ-ի ղեկավարը մշտապես լինելու է Սերժ Սարգսյանը, համագումարից հետո էլ նա է ընտրվելու նախագահ. Գալուստ Սահակյան

Գալուստ Սահակյանը, ամենայն հավանականությամբ, ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սահակյանը նշեց, որ ինքը եւ որդին՝ Արման Սահակյանը, գրանցված են նույն ընտրատարածքում եւ ցանկալի է, որ ռեյտինգային ընտրակարգով որդին առաջադրվի:

Գալուստ Սահակյանը եւս կարծում է, որ ՀՀԿ-ն կարող է լինել միակ ընդդիմությունը: ՀՀԿ խորհրդի կազմից դուրս է եկել 22 հոգի: ՀԺ-ն ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են լքում խորհուրդը: «Չեն լքում, ժամանակը կգա եւ բոլոր բնութագրերը կտրվի: Տարբեր առիթներով ճնշում են գործադրում պատգամավորների վրա: Դուրս գալացողների մեծ մասը մնացել են ՀՀԿ-ական: Քաղաքական իշխանություն է փոխվել եւ յուրաքանչյուրը իր գործունեության ձեւը ունի»:

Գալուստ Սահակյանն ավելի քան վստահ է, որ ՀՀԿ-ն առանց վարչական լծակների կիրառման էլ կարող է քվե ստանալ: «ՀՀԿ-ն ձայն էլ չստանա, ամենակարեւոր կուսակցությունը կմնա հասարակության մեջ: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն ձայն կհավաքի եւ եթե ԱԺ-ում մի քանի ՀՀԿ-ական լինի՝ ամբողջ քննարկումները կիրականացվի նրանց միջոցով: Եթե ես իմ թեկնածությունը դնեմ, ապա բոլոր մարզերում ձայներ կստանայի»:

ՀՀԿ-ի նոյեմբերի 11-ին տարածած քաղաքական հայտարարության նախագծում նշված է, որ ՀՀԿ-ն իշխանությունը կորցրել է բացթողումների արդյունքում: Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է. «Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի եւ տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջեւ: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, եւ ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին»,- ապա նշված է, որ չեն կարողացել մի շարք ոլորտներում լուծել գործազրկության, ժողովրդավարության հետ կապված խնդիրները:

ՀԺ-ին Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀԿ-ի վերին օղակները սկսեցին չլսել ժողովրդի ձայնը: «Մենք ժողովրդից հեռացած չենք: Նախարարները ժողովրդին աջակցություն ցույց են տվել կամ ցույց չեն տվել, իսկ կուսակցության քաղաքական բլոկն անընդհատ ժողովրդի մեջ է եղել»:

ՀՀԿ-ն իր այդ նույն հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Մարտի 1-ի հրահրիչ: ԵԼՔ-ից Ալեն Սիմոնյանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ ով Մարտի մեկից խոսի-չխոսի, ՀՀԿ-ն պետք է լռի: Գալուստ Սահակյանն անդրադառնալով այդ հայտարարությանն ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ կգա եւ Ալեն Սիմոնյանը կդառնա քաղաքական գործիչ»:

ՀՀԿ-ն հայտարարում է, որ սկսել է ինքնամաքրման գործընթաց: Այս համատեքստում փոխվեց կուսակցության կանանց խորհրդի ղեկավարը, երիտթեւի ղեկավարը, սակայն տարօրինակ է, որ չփոխվեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԺ-ն Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նման փոփոխություն չեղավ: «ՀՀԿ-ի ղեկավարը մշտապես լինելու է Սերժ Սարգսյանը: Եթե համագումար էլ լինի, ՀՀԿ նախագահ ընտրվելու է Սերժ Սարգսյանը»:

Տպել
824 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին