Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան, հավաքը սկսվում է այսօրվանից՝ նոյեմբերի 12-ից, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 23 ֆուտբոլիստի:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)               

Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)  

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա» 

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Յուրա Մովսիսյան, «Չիկագո Ֆայր» (ԱՄՆ)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Գյուլբուդաղյանցը նախապես հավաքական էր հրավիրել «Ալաշկերտի» պաշտպան Արտակ Եդիգարյանին, սակայն նա թիմի խաղերին չի մասնակցի, քանի որ պատրաստվում է հայր դառնալ: Նրան փոխարինում է Նարեկ Պետրոսյանը: Մարկոս Պիզելլին, Անդրե Չալըշըրը, Հրայր Մկոյանը, Հայկ Իշխանյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Արթուր Սարկիսովը հավաքական չեն հրավիրվել վնասվածքների, իսկ Արաս Օզբիլիսը՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։

Տեխնիկական կենտրոնում այսօր հավաքը սկսում են ՀՀ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, ինչպես նաեւ նախապես Երեւան ժամանած Արսեն Բեգլարյանը, Վարազդատ Հարոյանը, Էդգար Մալաքյանը եւ Կամո Հովհաննիսյանը։ Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան ՀՖՖ պատվիրակությունը չարտերային չվերթով կմեկնի Մալագա, որտեղից էլ ավտոբուսով կուղեւորվի Ջիբրալթար։ Արդեն Ջիբրալթարում թիմին կմիանան հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները։

Հայաստանի հավաքականը Ջիբրալթարում մարզումներ կանցկացնի նոյեմբերի 13-ին, 14-ին եւ 15-ին: Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին: Կսկսվի Երեւանի ժամանակով՝ 23։45-ին։ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:

Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ D դիվիզիոնի 4-րդ խումբն ունի հետեւյալ տեսքը.

1. Մակեդոնիա 9 միավոր

2. Ջիբրալթար 6 միավոր

3. Հայաստան 6 միավոր

4. Լիխտենշտեյն 3 միավոր

Տպել
2853 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին