Միգուցե կան մարդիկ, որոնք լարում են իրավիճակը. փոխմարզպետը՝ Դաշտի դպրոցի մասին

Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցում արդեն մի քանի օր է, ինչ դասապրոցեսը չի ընթանում բնականոն հունով: Այստեղ պարբերաբար անցկացվում են բողոքի ցույցեր ու դասադուլներ: Բանն այն է, որ նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լրացել է նրա պաշտոնավարման հինգ տարին, եւ մարզպետի որոշմամբ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրաչուհի Հայրապետյանը, որն, ի դեպ, չի ներկայացնում դպրոցի աշխատակազմը, նաեւ Դաշտ համայնքի բնակիչ չէ:

Ճիշտ է, Սուսաննա Նազարյանը եւս մեկ ժամկետ աշխատելու իրավունք ունի, եթե առաջադրվի ու հաղթի թափուր պաշտոնի մրցույթում: Բայց դա, քիչ հավանական է համարվում, քանի որ մարզպետարանում նախընտրել են մինչեւ թափուր պաշտոնի մրցույթը դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակել ոչ նրան: Այժմ, բողոքի ցույցի մասնակիցները, որոնք ծնողներ ու աշակերտներ են, պահանջում են, որ Սուսաննա Նազարյանը վերադառնա նախկին պաշտոնին:

Նկատենք, որ նրա վերաբերյալ մամուլում բացասական երանգավորմամբ հրապարակումներ կան: Նշվում է, նախկինում աշխատել է Էջմիածնի ավագ դպրոցներից մեկում, բայց խայտառակ կերպով հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հետո նշանակվել Դաշտի դպրոցի տնօրեն, իսկ այստեղի որոշ մանկավարժներ դժգոհում են նրա վատ, նվաստացուցիչ վերաբերմունքից եւ այլն:

Այժմ բողոքի ձայն է բարձրացնում նաեւ Դաշտի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը: Վերջինս կրթական այս հաստատությունը ղեկավարել է Սուսաննա Նազարյանից առաջ: Գնել Ռոստոմյանն օրերս այցելել էր մեր խմբագրություն եւ պնդում էր, որ Արմավիրի նախկին մարզպետն իրեն զբաղեցրած պաշտոնից ազատել է քաղաքական պատճառով՝ դժգոհ է եղել, թե Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին չի աշխատել: Ասաց, որ իրեն աշխատանքից ազատելու հրամանը պատրաստվում է վիճարկել դատական կարգով: 

Արմավիրի գործող մարզպետի տեղակալ Ալեքսանդր Ղուկասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Դաշտի դպրոցում այսօր ստեղծված իրավիճակին, հայտարարեց, որ անօրինական որեւէ բան տեղի չի ունեցել, եւ մարզպետը գործել է իրեն տրված լիազորությունների սահմաններում: «Միգուցե կան մարդիկ, որոնք լարում են իրավիճակը՝ ինչ-ինչ մոտիվներից ելնելով եւ իրենց անհամաձայնությունը այդպես են ուզում դրսեւորել: Եթե որեւէ անօրինական բան լիներ, դա ուրիշ խնդիր կլիներ»,- ասաց Ալեքսանդր Ղուկասյանը: Նրա խոսքով, մարզպետարանի ներկայացուցիչները, այդ թվում ինքը, նախորդ ուրբաթ այցելել են դպրոց, ներկայացրել տնօրենի պաշտոնակատարին, եւ ուսուցչական անձնակազմը նրան բարյացակամ է ընդունել:

Հարցին, թե որքան էլ ուսուցիչները դժգոհ չեն ու գուցե կան հրահրողներ, ամեն դեպքում դասապրոցեսը խաթարված է, ինչ լուծում է առաջարկում մարզպետարանը, Ալեքսանդր Ղուկասյանը պատասխանեց, որ մարզպետարանի մի խումբ ներկայացուցիչներ դարձյալ ուղեւորվել են դպրոց:

Տպել
2565 դիտում

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան