Ովքեր կառաջադրվեն Լոռիում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջիկա խորհրդարանական ընտրություններում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն Վանաձոր համայնքի ավագանու միանգամից 3 անդամ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը. «Ես առաջադրվելու եմ թիվ 9 ընտրատարածքից՝ ռեյտինգային կարգով, բայց կլինեմ նաեւ համամասնական ցուցակում»:

Արդեն իսկ հստակ է, որ ցուցակում լինելու են նաեւ ավագանու անդամներ Անահիտ Կարապետյանն ու Հրանտ Այվազյանը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գլխավորելու է ցուցակը, սակայն ռեյտինգային ընտրակարգով հավանաբար չի առաջադրվի, հայտնեց Արմեն Եղիազարյանը՝ չբացառելով, որ ռեյտինգային ցուցակում կլինի նաեւ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը. «Դեռ վերջնական չի, բայց հնարավոր է, որ Էդմոն Մարուքյանը համապետական քարոզարշավ անի, իսկ Քրիստը՝ հնարավոր է, դեռ վերջնական ու հստակ չէ»: Իր շանսերը Եղիազարյանը բավականին բարձր գնահատեց. «Էս պահին ռեալ շանսեր ունեմ, նախորդ ընտրություններին չմասնակցեցի, քանի որ գտա, որ չունեի, իմ քաղաքական գործունեությունն ու ավագանու անդամ եղած ժամանակ կատարած աշխատանքս հիմք է տալիս մտածելու, որ պատրաստ եմ մասնակցելու ու լուրջ հույսեր ունեմ»: Անդրադառնալով ՀՀԿ-ի շանսերին, ու թե ում է մրցակից ուժ համարում, ասաց. «Հասարակ քաղաքացին, ով քաղաքականապես կողմնորոշված չէ, չեմ կարծում, որ նոր իրողություններից հետո կվերցնի ՀՀԿ-ի թերթիկը, բայց ՀՀԿ-ն ունի նաեւ երդվյալ հավատարիմներ, ովքեր ձայն կբերեն ու կհաղթահարեն շեմը, բայց առնետավազքն էլ սկսվել է, ու նրանց մի մասն այսօր տեղավորվել է իշխող կուսակցության թիմում, իրենք շանս չունեն…»:

ԲՀԿ-ի ու «Իմ քայլը» դաշինքի մասով էլ նշեց. «ՔՊ-ի մասով պարզ է, որ իրենք առաջատար պետք է լինեն եւ դա ճիշտ է, իսկ ԲՀԿ-ի առումով չեմ կարող ասել, որոշակի ռեսուրս ունեն, միգուցե եւ հաղթահարեն շեմը, չնայած որ նախկինում կոալիցիա են եղել ՀՀԿ-ի հետ»:

Տպել
3948 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ