Կրքերը չհանդարտվեցին. երկրպագուները մոտենում էին մեր ֆուտբոլիստին եւ փորձում հաշիվներ պարզել. «Փյունիկ»

12/11/2018 schedule12:50

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի թիմի խաղացող Ուդոհ Եթոպի եւ «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցեւի միջեւ:

Այս կապակցությամբ «Փյունիկ» ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․

«Խնդրում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ համապատասխան բոլոր կառույցներին ուշադրություն դարձնել սույն թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Լոռի» – «Փյունիկ» խաղի ընթացքում եւ խաղից հետո տեղի ունեցած միջադեպերին։

Խաղի ընթացքում եւ հետո արձանագրվեցին մի շարք ոչ մարզական գործողություններ։ Մասնավորապես՝ խաղի ավարտից հետո տանտերերի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպը հարձակվեց մեր թիմի գլխավոր մարզչի օգնական Յուրի Նագայցեւի վրա, ինչից հետո հրմշտոց սկսվեց։ «Լոռիի» պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ պարոն Նագայցեւը ռասիստական արտահայտություններ է հնչեցրել Եթոպի հասցեին, չունենալով ոչ մի փաստեր։ Մեր մարզիչը միայն ցույց էր տալիս, որ այնտեղ խաղից դուրս իրավիճակ էր։

Խաղի ավարտից հետո եւս 1 միջադեպ տեղի ունեցավ։ Այս անգամ արդեն տանտերերի երկրպագուների մասնակցությամբ։ Մասնավորապես՝ «Լոռիի» ֆան-ակումբի ղեկավար հանդիսացող անձը «Փյունիկի» հանդերձարանի մոտ սպասում էր մեր թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ալիկ Առաքելյանին, որպեսզի վերջինիս հետ առանձնազրույց ունենա։ Հնչեց նաեւ արտահայտություն, որ եթե Առաքելյանի հետ առանձին զրույց տեղի չունենա, ապա հավաքականի ֆուտբոլիստը անվնաս չի հասնի մինչեւ ավտոբուս։

Դրսում հենց այդպիսի տրամադրություն էր տիրում։ Բավական երկար տեւեց մինչ մեր ֆուտբոլիստները կարողացան լքել շենքը։ Դրսում կրքերը չհանդարտվեցին։ Երկրպագուները մոտենում էին մեր ֆուտբոլիստին եւ փորձում հաշիվներ պարզել։

Ընդունող թիմը եւ ոստիկանությունը ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որպեսզի հավաքված մարդիկ չկարողանան մոտենալ եւ սպառնալ մեր ֆուտբոլիստներին։ Նշենք, որ երկրպագուները իրավունք չունեն գալ մրցակից թիմի հանդերձարան։

Այս ամենը մեզ թույլ են տալիս ասել, որ ոստիկանները կոմպետենտ չէին ու չգիտեին, որ հյուր թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը պետք է ապահովել։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայից մինչեւ թիմի ավտոբուս ընկած կարճ ճանապարհը մեր ֆուտբոլիստներն անցան շատ երկար, քանի որ «առանձնազրույցի» ցանկություն ունեին նաեւ «Լոռիի» այլ երկրպագուներ, որոնք ի դեպ հանդիպման ընթացքում բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի հասցեին։

«Լոռիի» երկրպագուները նաեւ ամբողջ խաղի ընթացքում վիրավորական, նացիոնալիստական արտահայտություններ էին հնչեցնում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի հասցեին։

Բացի այդ «Լոռիի» երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում ամենավատ հայհոյանքներն էին ուղղում հանդիպման գլխավոր մրցավարի ու «Փյունիկի» ֆուտբոլիստների հասցեին՝ հաշվի չառնելով անգամ, որ «Փյունիկի» ներկայացուցիչների թվում կային նաեւ կանայք։ Խաղի վերջում երկրպագուները սկսեցին շշեր նետել դաշտի ուղղությամբ։

«Լոռիի» ղեկավարությունը ոչ մի կերպ չէր հանդարտեցնում երկրպագուներին։ Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը մի քանի անգամ շատ կոպիտ հայհոյանքներ հնչեցրեց խաղի չորրորդ մրցավարի հասցեին եւ անգամ սպառնալիքով հրամայեց հեռանալ իր կողքից, ինչի ականատեսը եղան տրիբունայում նստած շատ հանդիսականներ։

Կոչ ենք անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ համապտասխան մյուս մարմիններին ավելի մեծ ուշադրություն դարձնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տրիբունաներում եւ մարզադաշտում տիրող իրավիճակին, պահպանել «Փյունիկ» ՖԱ-ի ֆուտբոլիստների, մարզչական շտաբի եւ աշխատակազմի անվտանգությունն արտագնա խաղերում։ Սա առաջին անգամը չէ, որ «Լոռիի» երկրպագուները մրցավարի սուլիչից հետո պահում են իրենց ոչ պատշաճ կերպով, բայց չգիտես՝ ինչու խուսափում են խիստ պատժից, իսկ ինչպես գիտեք՝ անպատժելիությունը բերում է ավելի մեծ ամենաթողության։

Իսկ «Լոռի» ՖԱ-ին կոչ ենք անում պարտությունն ընդունել գլուխը բարձր»։

Տպել
1576 դիտում

Սա գրվող պատմություն է մի նոր․ Ալեն Սիմոնմյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան մասին

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին