Մետրոյի ընթացող գնացքների միջեւ տեղի ունեցավ Արտյոմ Գրիգորյանի «Գնացք դեպի Արեւմուտք» վեպի շնորհանդեսը

Երեխաների երևակայության ֆենոմենի ամենամռայլ և ամենաարտասովոր կերպարներն ու դեպքերը թաղվում են հասունությամբ և շնչում հուշերում: Ի՞նչը կարող է վերադարձնել նրանց: Առեղծվածային անցյալը տասնչորս տարի անց վերադառնում է՝ մեկ ընդհանուր պատմության շուրջ միավորելով յոթ տարբեր ճակատագրեր: «Գնացք դեպի Արևմուտք»-ը ֆանտաստիկա չէ, սա վեպ է, որում ընթերցողը հնարավորություն ունի հետևելու դինամիկ և լարված սյուժեին՝ որսալով այն սահմանագիծը, որտեղ ավարտվում է իրականությունը և սկսվում միստիկան:

Երեկ Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ընթացող գնացքների միջեւ տեղի ունեցավ արձակագիր, երաժիշտ Արտյոմ Գրիգորյանի երկրորդ գրքի՝ «Գնացք դեպ Արեւմուտք» վեպի շնորհանդեսը: Վեպը միստիկ թրիլլեր է, եւ գաղտնիք չէ, որ մերօրյա հայ գրականության մեջ այս ժանրի ստեղծագործություններ հազվադեպ են հանդիպում:

«Միստիկ-թրիլլերը թե՛ համաշխարհային, թե՛ հայ գրականության մեջ այսպես ասած՝ «չկպած» ժանր է: Իհարկե կան միստիկ գործեր, բայց դրանք զուգահեռ գնում են այլ ժանրերի հետ, ինչպիսիք են գիտաֆանտաստիկան, ուղղակի ֆանտաստիկան, սարսափը եւ այլն: Ես փորձել եմ էնպես անել, որ գրքում առաջին բառից մինչեւ վերջին վերջակետը մնա միստիկ ժանրի մեջ»,-մեր զրույցում ասաց Արտյոմ Գրիգորյանը՝ մեկնաբանելով որ միստիկ աշխարհը մեր իրական կյանքից դուրս, դեռեւս չբացահայտված աշխարհն է, որի մասին մենք պատկերացում անգամ չունենք.

«Ոչ մեկը չգիտի՝ էդ աշխարհն առհասարակ կա, թե չէ: Բայց կան ինչ-որ ձայներ, ինչ-որ առեղծվածային կերպարներ, որ մեզ միշտ բարեւում են: Այսինքն՝ կա էդ աշխարհը, ու իմ գիրքը կառուցված է էդ սահմանի վրա. ինքը ոչ իրական է, ոչ էլ հորինվածք կամ առեղծված»:

Արտյոմ Գրիգորյանը

Գրիգորյանի համար գրականության երկու տեսակ կա. մեկը՝ ուսուցանող, մյուսը՝ ժամանցային: Նա իր վեպը դասում է ժամանցային գրականության տիպին՝ նշելով, որ ամեն դեպքում բոլոր գրքերից էլ կարելի է ինչ-որ բան քաղել, սակայն իր գրքում ընթերցողը հնարավորություն ունի յուրովի պատկերացնել միստիկան, համաձայնել հեղինակի կերպարների, կամ չհամաձայնել իրականության հետ եւ այլն:

Քանի որ Արտյոմը գրքի վրա աշխատել սկսել է դեռեւս 2010 թվականից, հստակ չի կարողանում ասել՝ տարների ընթացքում ինչն է ոգեշնչել իրեն, բայց հիշում է, որ դեռեւս 2010-ին սիրում էր կարդալ դետեկտիվ գրականություն, ու հատկապես Էդգար Ալան Պոյի միստիկան:

Արտյոմ Գրիգորյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, բացի այդ՝ հիմնադրել է «Mad paradox» ռոք խումբը, որտեղ ստեղնահար է եւ երգերի հեղինակ, սակայն նա նշեց, որ ծրագրավորումը, երաժշտությունն ու գրականությունը իրար չեն խանգարում, հաճախ նաեւ փոխկապակցված են:

Գրիգորյանի առաջին գիրքը «Դիսպերսիա»-ն է, որը ժանրային առումով բավական տարբերվում է «Գնացք դեպքի Արեւմուտք»-ից: «Դիսպերսիան» հոգեբանական թրիլլեր է, այն լույս է տեսել 2014 թվականին, արժանացել է «Օրանժ» գրքի մրցանակի:

Արտյոմ Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ երբ «Դիսպերսիան» էր գրում, պատկերացում չուներ, որ այն գիրք կդառնա, մարդիկ կկարդան, անգամ կարծիքներ կհայտնեն: Նույնն էլ վերաբերում է «Գնացք դեպի Արեւմուտքին», բայց, Արտյոմի խոսքվ,  քանի որ ժանրային առումով այն ու նախորդ գիրքն իրարից շատ են տարբերվում, չգիտի՝ ընթերցողներն ինչպես կընդունեն նոր վեպը:

«Գնացք դեպի Արեւմուտք» վեպը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը՝ «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով: Հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, որը ներկա էր վեպի շնորհանդեսին, Գրիգորյանի հետ պատմեց գրքի ստեղծման աշխատանքների մասին, եւ նշեց, որ վերպինիս վեպը նորություն է հայ ժամանակակից գրականության մեջ: Նա նաեւ ասաց, որ շնորհանդեսի տեղը հատուկ է ըտրված՝ գրքի մթնոլորտն ապահովելու նպատակով, ինչն, ըստ էության ստացվեց:

Տպել
5235 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում