Երթալը կփրկի. մեր վերքերի դարման Թուրքիան

10/11/2018 schedule14:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 8-ի համարում

Հյուսիսային պողոտայի կառուցման համար իրացված տների բնակիչները, որոնք այլ կերպ հայտնի են որպես պետական կարիքների զոհեր, արդեն սկսում են ազդել ուժային կառույցների նյարդերի վրա: Օրերս ԱԱ ծառայության աշխատակիցները «Հյուսիսային պողոտա» հասարական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանին պահանջել են ներկայանալ ծառայություն: Վերջինս հրաժարվել է եւ ասել, որ կներկայանա փաստաբանի հետ: Սրանից հետո, ըստ պարոն Հակոբյանի, իրենից պահանջել են Հյուսիսային պողոտայի կառուցման արդյունքում տուժած բնակիչների շրջանում, ովքեր արդեն ստացել են գումարները եւ դուրս եկել իրենց բնակարաններից, բողոքի գործողություններ չհրահրել:

«Թե չէ շատ վտանգավոր բան կլինի»,- սպառնացել են նրան: Նույն պահանջը նրա առջեւ դրել է նաեւ Կենտրոնի ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Ադամյանը՝ զգուշացնելով. «Թե չէ գլխիդ կսարքենք»: Երեկ Վաչագան Հակոբյանը նախկին քաղաքապետարանի դիմացի մանկական զբոսայգու ծառերի արանքից էր հետեւում քաղաքապետարանի մոտ հավաքված պետական կարիքների զոհերի ցույցին, որոնք պահանջում էին ավելացնել իրենց բնակարանների դիմաց տրված փոխհատուցման գումարը կամ տալ նոր բնակարաններ:  Նրանց հետ բանակցելու դուրս եկած քաղաքապետարանի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը նախապես տեղեկացրեց. «Ես իրավասու չեմ ձեզ որեւէ բան ասել»:

«Բա ինչի՞ եք եկել»,- հարցնում էին պետական կարիքների զոհերը: «Ես ի՞նչ գիտեմ»,- ուսերը թափ տալով ասաց քարտուղարության պետը: Բնակիչներն, այնուամենայնիվ, նրանից էին ուզում իմանալ, թե մեր օրերում 3500, 7000 կամ 15000 դոլար փոխատուցումներով  բնակարան որտեղի՞ց կարելի է գնել: «Հիմա բնակարանների գներն ընկնում են, որովհետեւ արհեստականորեն են բարձրացել»,-նրանց մխիթարեց Արթուր Մկրտչյանը: Բնակիչները չէին հանգստանում` նրանք ուզում էին, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանն անձամբ ցույց տա Հյուսիսային պողոտայի, Կողբացու, Արամի կամ Աբովյան փողոցի այն բնակիչներին, որոնց բնակարաններից դուրս գալու դիմաց ԾԻԳ-ը քառակուսի մետրը 700 դոլարով գումար է փոխհատուցել:

Այստեղ Արթուր Մկրտչյանն ասաց մի բան, որով իր շեֆին սխալ հանեց: «Եթե ձեզ 700 դոլար տանք, մնացածը կգան կասեն` ո՞նց, մենք 300-ով խելոք հեռացանք, դուք ուրիշներին 700 եք տալի՞ս»,- ասաց նա՝ փաստորեն ընդունելով, որ մարդ չկա, որը 700 դոլար փոխհատուցում է ստացել, ինչը «Հ1»-ով վերջերս պնդեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Բնակիչները երկքաղաքացիության կողմնակից  եւ ցեղասպանության ընդունում պահանջող մեր իշխանություններին ներկայացրեցին իրենց վերջին խոսքը` կա՛մ Երվանդ Զախարյանը հրաժարական է տալիս, կա՛մ «բոլորս նամակով դիմելու ենք Թուրքիա` քաղաքական ապաստան խնդրելու համար»:

Մհեր Արշակյան

Տպել
2769 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին