Պետք է մարդու արժանապատվությունը վերականգնելով, լրացուցիչ կրթություն տալով, արժանապատիվ աշխատանք ապահովենք. Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Վարազդատ Կարապետյանը վերջերս հայտարարել էր, որ պետական ապարատի արդյունավետությունը պետք է բարձրացվի եւ աշխատակիցների մի մասը պետք է տեղավորվեն մասնավոր հատվածում, ինչի արդյունքում էլ պետական ապարատի արդյունավետությունը կբարձրանա: Կարապետյանը նաեւ նշել էր, որ մոտ 100 հազար ուռճացված հաստիքներ կան, որը նույնպես պետք է աստիճանաբար վերացնել:

«Մենք, երբեք չպետք է դա անենք մարդկանց ճակատագրերը խեղելով, մարդկանց սոցիալական վիճակը վատացնելով: Ընդհակառակը, մենք պետք է մարդու արժանապատվությունը վերականգնելով, լրացուցիչ կրթություն տալու միջոցով, արժանապատիվ աշխատանք ապահովենք»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարազդատ Կարապետյանը:

- Պարոն Կարապետյան, վերջերս դուք կարծիք էիք հայտնել, որ պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնելու համար աշխատակիցների մի մասը պետք է կրճատվի եւ տեղավորվի մասնավոր հատվածում: Ի՞նչ է լինելու ձեր նշած ավելորդ հաստիքները զբաղեցնող մարդկանց ճակատագրերի հետ:

- Մեր պետական ապարատում հիմա աշխատում է 240 հազար մարդ եւ դա չափազանց մեծ բեռ է մեր նման փոքր երկրի համար: Եթե մենք իրականում քարտեզագրենք եւ վերլուծենք, թե իրականում այդ գործառույթները իրականացնելու համար քանի մասնագետ է մեզ պետք, կպարզվի, որ մեզ պետք է օրինակ 100 հազար մասնագետ: Դա նշանակում է, որ 140 հազար մարդ ավելի է պետական համակարգում աշխատում: Հիմա մենք այստեղ 2 խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են եւ լավ մասնագետներին չենք կարողանում ներգրավել: Երկրորդ խնդիրը, որ պետական համակարգում ավելորդ` կրկնակի անգամ մարդ կա:

Պետական համակարգում անգամ լավ աշխատող մարդը, եթե տեսնում է, որ իր կողքը նստած մարդիկ սուրճ են խմում, համակարգչով խաղ են խաղում, ինքը նույնպես ապամոտիվացվում է եւ չի ուզում լավ աշխատել: Միանշանակ է, որ պետական համակարգը պետք է արդյունավետություն ունենա: Այլ հարց է, թե մենք ինչպես ենք պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու:

Իհարկե, պետք է հաշվել եւ իրական թիվը հասկանալ։ Այդ 100 հազարը շատ մոտավոր է: Եթե կոնկրետ մարզպետարանների օրինակով ասեմ, մարզպետարանում աշխատում է, ենթադրենք 150 մարդ, բայց այն գործառույթի համար, որը մարզպետարանն իրականացնում է, բավարար է 50-ից 60 մասնագետը:

Այսինքն՝ կոնկրետ այս դեպքում մենք ունենք 3 անգամ ուռճացված աշխատակազմ: Ինչպես է դա պատահել` բոլորս գիտենք: Հենց սկզբում ունեցել ենք 1 մարզպետ, մեկ տեղակալ: Հետո կոալիցիա է կազմվել եւս մեկ տեղակալ է ավելացվել ենթադրենք ՕԵԿ-ից: Հետո նոր կոալիցիա է կազմվել, մեկ տեղակալ, օրինակ, ավելացվել է դաշնակցությունից: Հետո այդ կոալիցիաները քանդվել են, բայց այդ երեք փոխմարզպետները մնացել են եւ այսպես շարունակ: Ունենք վարչության պետեր, վարչության պետերի տեղակալներ, ովքեր ոչնչով չեն զբաղվում, բաժնի վարիչներ, որտեղ մասնագետ չկա, ընդամենը մեկ հոգի բաժնի վարիչ է եւ այդ բաժնում միայն ինքն է աշխատում: Ունեն իրենց քարտուղարուհիները, օգնականները, խորհրդականները, վարորդները, մեքենաները: Եւ այս ամեն ինչը սովորական հարկատուների հաշվին է արվում, ով կոնկրետ ասում է՝ մենք ի վիճակի չենք այդ հսկա ապարատը պահել, եւ մեզ պատվիրում է պետական ապարատի արդյունավետությունը բարձրացնել: Սա է ամբողջ խնդիրը:

Բայց ինչպե՞ս ապահովել, որ պետական համակարգից ազատվող մարդիկ աշխատանք գտնեն մասնավոր հատվածում: Ակնհայտ է, որ այդ մարդիկ մասնագիտական կողմնորոշման եւ մասնագիտական ունակությունների բարձրացման հարց պետք է լուծեն: Տարբերակները շատ են, օրինակ՝ դրանցից մեկն այն է, որ կառավարությունը կարող է մեկ տարի անընդմեջ շարունակի վճարել այդ մարդկանց աշխատավարձը, բայց մարդկանց հորդորի՝ սկսել աշխատանք փնտրել, ձեռներեցության ծրագրերին մասնակցել: Այսինքն, զուգահեռ պետք է սկսնակ գործարարության զարգացման ծրագրեր լինեն, դրանց ֆինանսավորման հնարավորություններ լինեն: Եւ ամենակարեւորը՝ մարդկանց մասնագիտական վերապատրաստման համար պետք է փոքր դրամաշնորհներ տալ, որպեսզի իրենք տարբեր հաստատություններում մասնագիտություն սովորեն:

Հիմա Հայաստանի մասնավոր հատվածում ստեղծվում են հազարավոր նոր աշխատատեղեր: Միայն այս տարվա մեջ մեր մասնավոր հատվածի աշխատատեղերի քանակը աճել է 30 հազարով: Դրանց մի մասը սպիտակող աշխատատեղերն են, այսինքն, որ եղել են, բայց հիմա մարդիկ, ավելի շատ վստահելով կառավարությանը, գրանցում են այդ աշխատողներին, բայց մյուս մասը՝ մոտ 15 հազարը, իրականում նոր ստեղծվող աշխատատեղերն են: Հետեւելով, թե ինչպիսին է ներդրումների դինամիկան, մենք մյուս տարի եւս 50 հազար մարդու պահանջ կունենանք աշխատանքի շուկայում:

Մենք հիմա ունենք երկկողմանի գործընթաց: Մի կողմից մասնավոր հատվածն է, որտեղ պետք են նոր աշխատողներ, մյուս կողմում մեր պետական հատվածն է, որը ուռճացված է եւ կան ավելորդ աշխատողներ: Մենք այդ ավելորդ մասին պետք է հնարավորություն տանք վերապատրաստելով, սոցիալապես ոչ մեծ ցնցումների ենթարկելով, սահուն անցում կատարել դեպի մասնավոր հատված: Դա կարող է տեւել, ենթադրենք, 3 տարի, բայց մենք պարտավոր ենք դա անել, որովհետեւ մեր հարկատուն պահանջում է, որպեսզի իր վճարած միջոցը ծախսվի արդյունավետ:

Ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

- Կարծում եմ, մենք նույն կերպ ենք մտածում: Նա բազմիցս նաեւ հրապարակային ելույթներում նշել է, որ պետական համակարգը ուռճացված է եւ պետք է կրճատել:

- Ո՞ր կառույցներում են հիմնականում այդ ավելորդ հաստիքները ստեղծվել:

- Բոլոր կառույցների մասին է խոսքը:

- Որքանո՞վ ենք կարող վստահել մասնավորի աշխատանքին: Նրանց վերահսկելու մեխանիզմներ կա՞ն:

- Մասնավոր հատվածին չպետք է վերահսկել, այլ պետք է ունենալ ազատ տնտեսություն եւ աշխատողների իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ:

- Ի՞նչ է ակնկալում պետությունը այս ամենից, ի՞նչ է տալու սա պետությանը եւ ի՞նչ է տալու սա այն հարկատուներին, որոնք բողոքում էին պետական ապարատի ուռճացված լինելուց:

- Ամենակարեւորը՝ մենք հասնելու ենք նրան, որ ունենալու ենք արդյունավետ պետական կառավարման համակարգ: Եթե մեր ընդհանուր աշխատատեղերի մոտավորապես 30 տոկոսը պետությունն է ապահովում եւ որպես գործատու անարդյունավետ է, դա ամբողջ աշխատանքի շուկայի նկարագիրը փչացնում է:

Այս մեծ անարդյունավետությունը ամբողջ աշխատանքի շուկան դարձնում է անարդյունավետ: Մենք, եթե այս անարդյունավետության հարցը չլուծենք, մեր երկրի հիմնական հարցը` որակյալ մասնագետ, ստեղծագործող մարդ, այդ հարցը երբեք չենք կարող լուծել: Սովետական միությունից 30 տարի է անցել, բայց հիմա մարդիկ կան դեռ, որ գալիս են, ասում են՝ հաստիք ունե՞ք: Մասնագիտական ունակությունների մասին չեն խոսում, հաստիքի մասին են խոսում: Մարդիկ տարիներ շարունակ կաշառք են տվել, որպեսզի այդ հաստիքների վրա տեղավորվեն: Հնարավոր է՝ մարդը տվել է 3-4 անգամ շատ կաշառք, քան ինքը 2-3 տարվա ընթացքում աշխատավարձ կստանար այդ հաստիքներից: Պարադոքսալ գործընթաց է, բայց մեր ժողովուրդը նույնպես ստիպել է, որպեսզի պետական համակարգը նմանօրինակ ձեւով ուռճացվի: Այսինքն, մենք կեղծ համակարգ ունենք, մենք պետք է այդ կեղծ համակարգը վերացնենք:

Բայց մենք երբեք չպետք է դա անենք մարդկանց ճակատագրերը խեղելով, մարդկանց սոցիալական վիճակը վատացնելով: Ընդհակառակը, մենք պետք է մարդու արժանապատվությունը վերականգնելով, իրեն լրացուցիչ կրթություն տալու միջոցով, արժանապատիվ աշխատանք ապահովենք:

Տպել
4759 դիտում

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից