Հանցագործություններ՝ Ազատամուտ համայնքում․ կա կալանավորված

09/11/2018 schedule17:41

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով քննություն է տարվում՝ Ազատամուտ համայնքի բնակչի՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցագործությունների մի շարք դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս ամսին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին, տեղեկություն ստանալով, որ Ազատամուտ համայնքում խաղաղ ցույց է, հասարակական կարգը պահպանելու նպատակով, մեկնել են այնտեղ: Ըստ զեկուցագրի՝ համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, վիճաբանել է ցուցարարների հետ, հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել, իսկ իրենք փորձել են բերման ենթարկել նրան, որի ժամանակ վերջինս փորձել է դիմադրություն ցույց տալ՝ հայհոյելով, ոտքով հարվածելով ոստիկանի կողմից վարվող «Վազ 2106» ավտոմեքենային:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկաններից մեկը ճանաչվել է տուժող, և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հարցաքննվել են հավաքի մասնակիցներ, ոստիկանության աշխատակիցներ, զննվել է համացանցում առկա տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռ.Մարտիրոսյանը ոտքով հարվածում տուժող ոստիկանին: Տեսանյութի զննությամբ պարզվել է նաև, որ Ռ.Մարտիրոսյանը հարվածել է ոչ միայն «Վազ 2106», այլև՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային: Պատճառված վնասի չափը պարզելու համար նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ: 2018թ. հոկտեմբերի 6-ին Ռ.Մարտիրոսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով 2018թ. հոկտեմբերի 8-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Քննիչը  միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Ռ.Մարտիրոսյանը ներկայացել էր իրավապահներին և նրան մեղադրանք էր առաջադրվել:  Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր, սակայն բավարարվել էր նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման մասին միջնորդությունը:

Բացի այդ, Ոստիկանության Իջևանի բաժնում Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ սպանության սպառնալիքներ տալու համար: Մասնավորապես, ըստ նախնական քննության տվյալների,  2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ.Մարտիրոսյանը իր կողմից վարվող Գազել մակնիշի ավտոմեքենան դիտավորյալ վարել էր Ազատամուտ համայնքի բնակիչ անչափահաս տղայի՝ ծնված 2003 թվականին, ուղղությամբ, սպանության սպառնալիքներ հնչեցրել, ինչն անչափահաս տղան ընկալել էր որպես իրական վտանգ: Քրեական գործը Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ստացվել 2018թ. հոկտեմբերի 8-ին:

Եվս մեկ քրեական գործ Ոստիկանության Իջևանի բաժնում հարուցվել է հոկտեմբերի 5-ին՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու հատկանիշներով: 2018թ. սեպտեմբերի 25-ին ՝ ժամը 10:00-ից 10:30-նն ընկած ժամանակահատվածում, իր որդու և նրա համադասարանցիների միջև տեղի ունեցած կռվի առնչությամբ Ռ.Մարտիրոսյանը գնացել է Ազատամուտ համայնքի դպրոց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ներկաների նկատմամբ, սպանության և բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել հավաքված ուսուցիչների և աշակերտների հասցեին, խաթարել դասապրոցեսը և դպրոցի բնականոն աշխատանքը: Քրեական գործը, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, որն ընդունվել է վարույթ:

Բացի այդ, սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 23-ին: Մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակչուհին հաղորդում է տվել առ այն, որ Ազատամուտ համայնքի ղեկավարը և նրա ընտանիքի անդամները դեռևս 2008 թվականից իր նկատմամբ թշնամաբար են տրամադրված, իսկ 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-15:00-ն ընկած ժամանակահատվածում, համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, Նիվա մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի մոտ վարել է իր ուղղությամբ՝ փորձելով իրեն վրաերթի ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Ազատամուտի բնակչուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

2018թ. հոկտեմբերի 23-ին Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ այս անգամ նույն համայնքի մեկ այլ բնակչին սպանության սպառնալիքներ տալու համար: Համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ Ռ.Մարտիրոսյանը 2018թ. հոկտեմբերի 18-ին հայհոյել է իրեն և սպառնացել, թե կսպանի: Ազտամուտի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Որոշում է կայացվել՝ վերոնշյալ բոլոր քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 30-ին Ռ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով  և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տպել
1180 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր