«Հայաստանի սրտից». ARARAT-ի նոր գովազդային արշավ՝ եռապատկեր վարպետության, բնության և ժամանակի մասին

09/11/2018 schedule17:10

ARARAT կոնյակը մեկնարկում է նոր գովազդային արշավ՝ ներկայացնելով արտադրության նոր եզրերն ի շարունակություն «Ի ՍՐՏԵ» հաղորդակցական պլատֆորմի:

TBWA\Moscow միջազգային գործակալության հետ համատեղ մշակած «Հայաստանի սրտից» գովազդային արշավը ARARAT հայկական կոնյակի յուրահատուկ հատկանիշների պատկերներով հագեցած պատմություն է՝ Հայաստանի առատաձեռն բնության, դարերով հղկված վարպետության, սիրված գործի հանդեպ աննկարագրելի սիրո և համբերության արվեստի մասին:  

Իսկական կոնյակի ստեղծումը ձեռակերտ գործընթաց է, որն իրենից ներկայացնում է ստեղծագործական վարպետության յուրատեսակ մի կասկադ, որի յուրաքանչյուր աստիճանը ավելի խորն է բացահայտվում հաջորդի վիրտուոզ կատարման շնորհիվ: Կոնյակի ստեղծման գործընթացը պատկերելով և ARARAT կոնյակների գամմայի սեգմենտավորումը արտացոլելով՝ նոր գովազգային արշավը եռապատկեր է, որի յուրաքանչյուր մասը պատմում է ստեղծման այս կամ այն դրվագի մասին:

Բնության պարգև, վարպետների ոգեշնչում

Նոր արշավի շրջանակներում ARARAT աստղային կոնյակները փոխանցում են արտադրության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը՝ բացառապես հայկական տեղական խաղողի տեսակների օգտագործումը, որոնց որակական հատկանիշներին հետևում են Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ոչ միայն ամենամյա մթերման պահին, այլ նաև ամբողջ տարվա ընթացքում: Պատկերավորման կենտրոնում ARARAT Հինգ աստղ կոնյակի շիշն է, որի հագեցած ետին պլանը զարդարում է Արարատյան դաշտի խաղողը, թորման սարքի մի հատվածը և կաղնե տակառը՝ դիտողին խորհրդանշորեն հուշելով ARARAT կոնյակի ստեղծման ամբողջ ճանապարհը: Այսպիսով, իր նոր արշավով ARARAT-ը հրավիրում է դիտելու ամբողջ արտադրական պարույրը՝ խաղողից մինչև պատրաստի արտադրանք: ARARAT կոնյակների անհերքելի արժանիքներից մեկն ամբողջ արտադրական գործընթացի իրագործումն է անմիջապես Երևանի կոնյակի գործարանում, ինչի ինքնատիպ գեղարվեստական փոխաբերություն է հանդիսանում այս արշավը:   

Նուրբ համադրությունների արվեստ

Առավել հնացված ARARAT կոնյակները ներկայացնող վիզուալ լուծումն անդրադառնում է կոնյակի ստեղծման գործընթացներից ամենաստեղծագործականին՝ կուպաժի արվեստին: Կոնյակի սպիրտների մանրակրկիտ ընտրությունը և նրանց նրբագեղ համադրության վարպետությունը հաճախ փոխաբերականորեն համեմատում են գեղանկարչության, օծանելիք կամ երաժշտություն ստեղծելու արվեստի հետ: ARARAT կոնյակները ստեղծվում են վարպետների կողմից, որոնց փորձը տասնամյակներ շարունակ հղկել է իրենց գիտելիքները և ծանոթացրել մասնագիտական բոլոր նրբություններին: Թիրախում ունենալով ոգեշնչող և ոգեշնչվող կանանց, որոնք ընդունակ են ոչ միայն ըստ արժանավույն գնահատել արվեստը, այլև դրա ետևում նկատել մանրազնին համակցությունների ներդաշնակությունը՝ պրեմիում սեգմենտի գովազդային արշավը պատկերում է ARARAT Անի կոնյակը, որի ետին պլանը կազմում են տարբեր տարիների հնացման տասնյակ կոնյակի սպիրտներ, որոնց համադրությունն էլ ստեղծում է ARARAT լեգենդար կոնյակները:

Ժամանակի ստեղծածը պատմություն է դառնում

ARARAT-ի սուպեր պրեմիում տեսականին, որը բաղկացած է առավել հնացված ARARAT Տոնական և ARARAT Նաիրի կոնյակներից, փոխաբերականորեն պատկերում է ժամանակը որպես ստեղծագործական գործընթացի անփոխարինելի մասնակից: Հնացումը կոնյակների ստեղծման ամենաերկարատև փուլն է, որը պահանջում է ոչ միայն գիտելիք և վարպետություն, այլև  խոնարհ համբերություն: Հենց ժամանակի ընթացքում՝ հնացվելով կաղնե տակառներում, կոնյակի սպիրտը բացահայտում է խաղողի վազի ամբողջ հարստությունը և ստեղծում է օրգանալեպտիկ բազմազանությունը: Բազմամյա կաղնու կենտրոնում տեղակայված ARARAT Նաիրի կոնյակը պատկերավոր հանգավորվում է Նաիրի կոնյակի 20 տարվա հնացման և կաղնու շերտերի առատության հետ, ինչը խորհրդանշում է ծառի դարավոր տարիքը:  Նոր գովազդային արշավի տպագրական շարքի հեղինակը լուսանկարիչ Բարրի Մակառոուն է: Հայնտի լինելով այնպիսի շքեղ բրենդների հետ աշխատանքներով, ինչպիսիք են Rolex-ը և Թոմ Ֆորդը՝ Բարրի Մակառոուն նատյուրմորտների լուսանկարման ոլորտում ամենահայտնի մասնագետներից մեկն է, ով աշխատում է հեղինակավոր Hasselblad ֆոտոխցիկով:

«Մեզ համար կարևոր էր ոչ միայն տեսողական պատմություն ներկայացնելը, այլև արտադրանքի ամբողջ պրեմիալությունը հաղորդելը: Նկարահանումները տեղի էին ունենում ռեկվիզիտի մեծ քանակությամբ և առանց որևէ համակարգչային հավելյալ նկարազարդման, ինչն, ըստ իս, ապահովեց աշխատանքների հուզական հագեցվածությունը: Նկարահանման ընթացքում սերը և անսահման ոգեշնչվածությունը բրենդով նկատվում էին ամեն մի մասնիկի մեջ, որի հետ մաքսիմալ աշխատանք է տարվել»,- նշում է Բարրի Մակառոուն:«ARARAT. Ի ՍՐՏԵ» գովազդային արշավի երկրորդ մասը ARARAT կոնյակի արտադրության մեջ ինքնատիպ խորասուզում է, ստեղծման ամբողջ պատմության միջով ճանապարհորդություն կատարելու հրավեր՝ խաղողից մինչև գավաթ: Այս արշավով մենք ցանկանում ենք ցույց տալ արտադրության հիմնական փուլերը և ընդգծել մեր առանձնահատկությունները՝ հայկական հողի առատաձեռնությունը, համադրելու արվեստի նուրբ վարպետությունը և հնացմամբ ստեղծված պատմությունը:

Կոնցեպտի այնպիսի պատկերապատումը, որը կբացահայտեր արտադրության փուլերը և միևնույն ժամանակ կպահպաներ հուզական կապը մեր սպառողի հետ, իրական մարտահրավեր էր: Կարծում եմ՝ թիմը կարողացավ կատարել աշխատանքը և ցույց տալ, որ ARARAT-ը նաև մեր վարպետների պատմությունն է, որոնք տարիներ շարունակ հավատարիմ են իրնեց աշխատանքին և միշտ յուրահատուկ հպարտությամբ և բաց սրտով են բարձրացնում ARARAT-ի գավաթը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն:

«ARARAT-ի նոր գովազդային արշավին պատրաստվելիս TBWA Moscow գործակալության առջև խնդիր էր դրված արտացոլել և՛ կոնյակի արտադրության գործընթացը, և՛ բրենդի կարևորագույն արժեքները: Բրենդի բացառիկ պատմական ժառանգությունը, իր ծագումը և կոնյակը ստեղծող մարդկանց վարպետությունը մեզ ARARAT-ը Հայաստանի հետ միավորելու մտահղացում տվեցին: Առատաձեռն բնություն, հնագույն պատմություն, յուրահատուկ մարդիկ՝ այս ամենը Հայաստանն է, այս ամենը ARARAT-ն է: Հայաստանի առանձնահատկությունները բնորոշ են նաև ARARAT կոնյակներին, այդ հատկանիշները դարձնում են նրանց այն, ինչ նրանք հանդիսանում են: Այդպես ծնվեց «ARARAT կոնյակները ստեղծված են Հայաստանի կողմից և դարձել են նրա անբաժանելի մասը» գաղափարը»,- ասում է  TBWA\Moscow գործակալության ավագ քոփիրայթեր Ալյոնա Պանկովան:

Տպել
2154 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը