Ոչ ոք իրավունք չունի խառնվելու հայ համայնքների ներքին գործերին․ Մխիթար Հայրապետյան

Նոյեմբերի 9-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց գործարար, ազգային բարերար Ալէքքօ Պէզիքեանին: Նա ծնունդով Լիբանանից է, այնտեղ զբաղվել է ազգային-հասարակական ակտիվ գործունեությամբ՝ երկար տարիներ աշխատելով Հայ դատի գրասենյակում: Մեծանուն սփյուռքահայն արդեն 36 տարի ապրում ու աշխատում է Իտալիայում: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից։

«Տեսա, որ Լիբանանում լավ այցելություններ եք ունեցել»,-դիմելով Մխիթար Հայրապետյանին՝ նշեց հյուրն ու հավելեց, որ Պէզիքեան ընտանիքը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ տասնամյակների բարեկամություն ունի:

Խոսելով հայաստանյան ծրագրերի մասին՝ Ալէքքօ Պէզիքեանը հատկապես առանձնացրեց 2015 թվականին իր և իր տիկնոջ բարերարությամբ Երևանում բացված «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնը: Կենտրոնում բնակվում են մարզերից մայրաքաղաքում կրթություն ստացող, սակայն սոցիալական պայմաններից ելնելով բնակարան վարձակալելու խնդիր ունեցող ուսանողուհիները, և թիրախային խմբում են առաջին հերթին մանկատան սաները: «Միակ պայմանը բարձր առաջադիմությունն է: Այսօր փոխվել են երիտասարդ սերնդի մոտեցումները: Կա կրթության արժեքի ընկալումը»,-նշեց բարերարը: Նրա ընտանիքի հովանավորությամբ այսօր բուժում են ստանում նաև քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդիկ, և բարեգործական ծրագրեր են իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքի խնդիրներին, համահայկական հայեցակարգերի անհրաժեշտությանը: «Հիմա Հայաստանի Հանրապետությունը ևս պիտի դերակատարություն ստանձնի աշխատելու սփյուռքյան այն կառույցների հետ, որոնք պետականության շահն են առաջ տանում: Հայաստանը՝ որպես կապող կամուրջ, շատ թույլ է եղել նախկինում: Ոչ ոք իրավունք չունի խառնվելու համայնքերի ներքին գործերին, սակայն պիտի մշակվեն մի քանի հայեցակարգեր, որոնց շուրջ պիտի լինի համահայկական-համազգային կոնսենսուս: Շատ հաճախ անձնական տարաձայնությունները պիտի ստորադասվեն»,-շեշտեց նախարարի պաշտոնակատարը:  

«Ես պիտի աշխատեմ, որովհետև մարդիկ կան, որ նեցուկ ունենալու կարիք ունեն»,-հանդիպման ավարտին հավելեց Ալէքքօ Պէզիքեանը:

Տպել
1412 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը