Կփակվի՞ արդյոք Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը. ինչ են առաջարկում փոխարենը

Արդեն մի քանի օր է՝ Վանաձորում խոսակցություններ են տարածվել, որ տեղի ինֆեկցիոն հիվանդանոցը փակվելու է. այն միացվելու է Վանաձորի բժշկական կենտրոնին, ինչն իրենից ենթադրում է կրճատումներ եւ ոչ միայն:

Հիվանդանոցի աշխատակազմը, տնօրենի գլխավորությամբ, այսօր ասուլիս է հրավիրել, որի ժամանակ անթույլատրելի են համարել ոչ միայն հիվանդանոցի փակումը, այլ նաեւ՝ որպես բաժանմունք Վանաձորի բ/կ-ին միացնելը:

Ինֆեկցիոն հիվանդնոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը լրագրողներին ներկյացրեց մի փաստաթուղթ, ըստ որի, նախատեսվում է «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տուբերկուլոզային բաժանմունքը փակել, իսկ ինֆեկցիոն ծառայությունները տեղափոխել Վանաձորի բ/կ, ստեղծելով այնտեղ 15 մահճակալ հզորությամբ ինֆեկցիոն բաժանմունք: «Եթե 30-ը դառնումա 15 ու դառնում բաժանմունք, Ճարտարապետները ի սկզբանե չեն նախատեսել ինֆեկցիոն հիվանդանոցին համապատասխան ոչ բաժանմունք, ոչ էլ ինչ-որ մի անկյուն, որը կհամապատասխաներ մեր աշխատանքի պահանջներին: Այնտեղ սովորական սենյակներ են, բայց մենք ունենք հատուկ բոքսեր, այնտեղ չկան դրանք, պետք է արտաթորանքի մշակման հնարավորություն լինի ու բազմաթիվ այլ նուրբ հարցեր:

Մենք այսօր մեր 15 մահճակալով հազիվ ենք բավարարում մարզին, ինչ մնաց իրենց ասած 15 մահճակալով ապահովել ծանրաբեռնվածություն»,-ասաց տնօրենը:

«Մեզ առաջարկվել է, որ տեղափոխվենք բ/կ, որտեղ 15 մահճակալ են մեզ առաջարկում ու սովորական շենքային պայմաններ, որը որ ոչ մի կերպ իի համապատասխանում մեր ինֆեկցիոն բուժման պայմաններին: Բացի սա, միավորումը ենթադրում է տարածքի ազատում, աշխատակիցների կրճատում, երեւի մեզնից 1 բժիշկ կվերցնեն, իսկ մյուսները տեղից կկազմակերպեն»,-մանրամասնեց տնօրենը՝ նշելով, որ ինֆեկցիոն եւ տուբերկուլոզային բաժանմունքներում այսօր աշխատում է 48 աշխատակից:

Տնօրենը դժգոհում է՝ որեւէ հարց իրենց հետ չի քննարկվել. «Ես միայն կառավարության նախագիծն եմ ստացել, մենք ուզում ենք քննարկումներ կազմակերպել, որ նախագիծը չհաստատվի, բայց մինչեւ կառավարություն հասցնելը պետք էր քննարկում անել մեզ հետ»:

Լրագրողների հետ հանդիպած աշխատակիցները միաբերան պնդում են՝ հիվանդանոցի փակումն ու միավորումը լուրջ ռիսկեր է իրենից ներկայացնում. «Էն մարդը, ով էսպիսի նախագիծ է ներկայացրել, ոլորտից շատ հեռու է, մենք ունենք քլորատուն, մեր կոյուղին չի միանում հանրային կոյուղուն, քլորացվում է՝ նոր, բայց Վանաձորի բ/կ-ն դա չունի, մեզ համար շենքային գեղեցիկ պայմաններից առավել կարեւոր է պրոֆիլային պայմանները»:

Խնդրին անդրադարձել է նաեւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ հաստատելով, որ հիվանդանոցը կտեղափոխվի ու կմիավորվի՝ ավելորդ ծախսերը կրճատելու նպատակով: Մարզպետի խոսքով՝ կրճատման մասին հարցը չի քննարկվում:

Տեղեկանալով աշխատակիցների բարձրացրած աղմուկի մասին՝ թեմային անդրադարձել է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սոցիալական ցանցի իր էջում գրելով. «Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։ Այժմ քննարկվում է միայն այդ ծառայության՝ ավելի բարվոք շենքային պայմաններ տեղափոխելու հարցը, ինչը, կարծում եմ, հատկապես պետք է ուրախացնի անձնակազմին և պացիենտներին»,-գրել է նախարարը՝ հավելելով, որ վերը նշվածից դուրս ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:

Աշխատակիցները, սակայն, նախարարի խոսքերը բառախաղ են որակում:

Տպել
2393 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը