Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարված ադրբեջանցուն հայրենակիցները սպառնում են դատաստանով

Քաղաքիական ակտիվիստ Ասյա Խաչատրյանի շուրջ ստեղծված աղմուկը հասավ նաեւ Ադրբեջան։ Այդ երկրում ադրբեջանցի Թեհրան Բայրամովին զայրացած հայրենակիցները Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում:

Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, որը կապ է հաստատել Թեհրան Բայրամովի հետ, վերջինս պատմել է, որ Ասյայի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում: Բայրամովը, որը ծնունդով Բաքվից, ասել է, որ այժմ ավտոստոպով ճանապարհորդում է այն երկրներ, որտեղ Ադրբեջանից վիզա չի պահանջվում: Նրա ընտանիքն ապրում է Ադրբեջանում, իսկ ինքը ճանապարհորդում է Ռուսաստանում:

«Սկզբում մենք շփվեցինք մեր երկրների միջեւ պատերազմի թեմայով: Պարզվեց, որ Ասյան, ինչպես եւ ես, դեմ ենք ռազմական գործողություններին եւ անմեղ մարդկանց մահվան», - ասաց Բայրամովը՝ հավելելով, որ լավ ընկեր են Ասյայի հետ եւ ոչ ավելին:

Այնուհետեւ նրա խոսքով, որոշել են հանդիպել Թբիլիսիում, եւ այնտեղ արված լուսանկարները ցնցել են ադրբեջանական հասարակությանը:

«Ես չէի կարծում, որ այդ լուսանկարների պատճառով նման աղմուկ կբարձրանա: Կիսվելով այդ նկարներով, ես հույս ունեի միավորել մարդկանց, բայց արձագանքը չափազանց բացասական եղավ: Իմ դեմ հարձակման հզոր ալիք տեղաց: Ինձ վիրավորում էին, կային անգամ մարդիկ, որ սպառնում էին սպանել ինձ», - ասել է Բայրամովը:

Տպել
3322 դիտում

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, ստուգել պահեստավորված զինամթերքը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է զորամասերում սննդի կազմակերպման նոր ծրագիրը

Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը

Հափշտակվել է շուրջ 15 մլն դրամ. ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Գյումրին մեծ տոնի է պատրաստվում. հյուրանոցները ծանրաբեռնված են, գնացքը կաշխատի հավելյալ չվացուցակով

Եթե ՀՀ-ին, Սեւանին, Ջերմուկին, 0.1 տոկոս վնաս կա, հանքը չի շահագործվի. Ալեն Սիմոնյան

Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. վարչապետ

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

Ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու