Փակ զոնա է. գյումրեցի լրագրողների մուտքը դեպո արգելվել է. երկաթուղայինների համապետական գործադուլը շարունակվում է

09/11/2018 schedule12:45

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի աշխատակիցները կշարունակեն իրենց պայքարն ու կպահանջեն հավելավճարներն ամբողջությամբ: Այդ գումարը, սակայն, ռուսական կողմն այս պահին տրամադրելու մտադրություն չունի: Հայաստանում երկաթուղային ուղեւորափոխադրումը կաթվածահար կմնա առաջիկա օրերին եւս: Հանրապետության ոչ մի դեպո գնացք չի սպասարկում եւ չի շահագործում: Խնդրին տեղում ծանոթանալու նպատակով Գյումրու լոկոմոտիվաjին դեպո եկած Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ գործադիր տնօրեն Սերգեյ Վալկոն ցանկացավ հարցն աշխատասենյակում քննարկել բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ եւ առանց լրագրողների ներկայության: Վերջիններիս թույլ չտվեցին մտնել դեպոյի վարչական մաս: «Ըսիգ փակ զոնա է, փակ ռեժիմի կառույց է»,-հայտարարեց դեպոյի պատասխանատուն, որից հետո երկաթուղայինների զայրույթը հասավ գագաթնակետին: «Յա՜, վայտեմ ռեժիմի պետն էլ վերեւ ելավ հա՞, կարող է գիտեք ըսիգ Նուբարաշենի գաղութն է, թող ինքը իջնի, մենք կբացատրենք ինչ գուզենք»,-փակ հանդիպման առաջարկը մերժելով՝ հայտարարեցին դեպոյի աշխատակիցները:«Ամեն ամիս պատճառըմ կգտնին, որ մեր պռեմիաները կտրեն, հետո տարվա վերջում մեր փողով մեզի լավություն էնեն: Բայց մենք էլ տուն կպահենք, վերջը մենք էլ հաշվարկներ ունինք, ընտանեկան բյուջե ունինք, կապրինք: Էնելու բան չէ: Էդ հավելավճարները թող գան, նստին որոշեն, ստաբիլ թիվ սարքեն ու տան, ոչ թե ամիսըմ շատ տան, ամիսըմ քիչ տան: 40.000-ից 50.000 պակաս են տվել»,-ասացին բողոքի ակցիայի մասնակիցները: Պատասխանատուն էլ նշեց, թե աշխատակցներն աշխատավարձերը ստացել են լրիվ, հավելավճարն է պակասել ընդամենը: 

Ներկաների զայրույթն առավել սաստկացրեցին Սերգեյ Վալկոյի եւ նրան ուղեկցողների մեքենաները, որով եկել էին  Գյումրի: «4 հատ ջիպով ընչի՞ ես եկել, մե հատովըմ գայիր, հինգնոց մատոռներն առել ու եկել եք, էկանոմիայից կխոսա՞ք: Տո ընկեր Հակոբյան, էս ի՞նչ կխոսիս, հլը նայե՝ ինչքան փող է ծախսե, որ եկել հասել է»:

Ընկեր Հայկոբյանն էլ հավաքվածներին տեղեկացրեց, թե Վալկոն ասել է՝ գնացեք, բացատրեք, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ գումարը տալ այս պահին չեն կարող, բայց հետո կտան: 

Նման պատմություններ լոկոմոտիվային դեպոների աշխատակիցները շատ են լսել ու հավատացել: Այս անգամ, սակայն, կտրուկ մերժեցին թե՛ հայ ղեկավարներին, թե՝ ռուս: Աշխատանքի դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի հստակեցվի: Ամբողջ բողոքի ակցիայի ընթացքում հանրապետության տարբեր դեպոների աշխատակիցներն օնլայն հարթակում ուղիղ կապով հետեւում էին ե՛ւ միմյանց ե՛ւ ղեկավարներին: 

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սերգեյ Վալկոն դեպոյի շենքում երկար սպասեց աշխատակիցներին: Նրանք, սակայն, կտրուկ մերժեցին մի քանի հոգով, այն էլ առանց լրագրողների ներկայության հադիպելու առաջարկը: Մինչ բողոքողներն իրենց պահանջներն էին ձեւակերպում, զայրացած Վալկոն եկած մեքենայով արագ հեռացավ: 

Հիշեցնենք, որ այս բողոքի ակցիան մեկնարկել էր նոյեմբերի 7-ի առավոտից եւ կշարունակվի նաեւ վաղը: 

Տպել
2398 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ