Ափսոսում եմ, հատկապես, պարոն Աշոտյանի դեպքում. կառավարությունը բացասական եզրակացություն տվեց նրա նախագծին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարդատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին նախագիծը, որը կառավարություն էր ներկայացրել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվի կառավարությանը: Արտակ Զեյնալյանն ասաց, որ առաջարկվում է նաեւ նախատեսել վերոնշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվի որոշակի տեղեկություններ:

«Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ նպատակահարմար չէ: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,-ասաց Զեյնալյանը:

Նա առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե ուզում է իր զարմանքն արտահայտել Աշոտյանի առաջարկի կապակցությամբ:

«Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանը ապահովելու համար, բայց, ոնց որ թե, բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես, պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմից աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով »,-ասաց նա:

Տպել
1410 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան