Փաշինյանին ներկայացրել են երթեւեկության անվտանգության բարեփոխումների նախագիծ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթեւեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային եւ բովանդակային փոփոխությունները: Այս մասին հայտնում է primeminister.am-ը:Պաշտոնական հաղորդագրությունում մեջբերվում են Փաշինյանի խոսքերը. 

«Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երեւի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջեւ դրված խնդիրները լուծել է բավականին լավ: Սա ամենեւին չի նշանակում, թե թերություններ չկան: Կարեւորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, եւ ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ:

Այս առումով մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարեւոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ: Իհարկե, կան նաեւ քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղին, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ: Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն-հանրություն, ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ: Սա շատ կարեւոր խնդիր, նպատակ է, որին մենք պետք է հասնենք»,- ասել է նա:

Նշվում է, որ այնուհետեւ պատասխանատուները վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը մշակվել է միջազգաին փորձի ուսումնասիրության արդյունքում: Փոփոխությունների նպատակն է երթեւեկության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ բացառել քաղաքացիներին հետապնդելու եւ տուգանելու նպատակադրումը, երթեւեկության անվտանգության ոլորտում վարչական իրավախախտումների, վարչական պատասխանատվության համար նախատեսված տուգանքի չափերի վերանայումը, դրանց հանրային վնասակարության վերարժեւորումը: Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի՝ 30 հազար դրամը գերազանցող տուգանքների չափերը խնդրահարույց են, որովհետեւ Քրեական օրենսգրքով հանցագործությունների համար նախատեսվող տուգանքների նվազագույն չափը սկսվում է 30 հազար դրամից:

«Եթե մենք ելնում ենք այն կոնցեպտից, որ վարչական իրավախախտումներն ավելի նվազ վնասակար արարքներ են, քան հանցագործությունները, ապա մեր մոտեցման համաձայն՝ այդ տուգանքները պետք է համապատասխան չափով նվազեցվեն: Օրինագծում տուգանքների նվազեցումը զգալի է, այն միայն սոցիալական բեռը թեթեւացնելու նպատակ չունի, դա նրա երկրորդական արդյունքն է: Մեր խնդիրն անվտանգության մակարդակի բարձրացումն է, իսկ դա հաջողվում է, եթե տուգանքների իջեցումը զուգահեռում ենք բալերի կամ տուգանային միավորների: Այսինքն, մի կողմից հնարավորություն ենք ունենում որպես երկրորդական արդյունք թեթեւացնել սոցիալական բեռը, մյուս կողմից՝ անվտանգությունը պահել պատշաճ մակարդակի վրա»,- նշել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ տուգանային միավորներ նախատեսված չեն անխտիր բոլոր խախտումների համար: Նա նշել է, որ երթեւեկության ոլորտում վարչական պատասխանատվության միջոցներ նախատեսող 100 խախտումներից ոստիկանությունը սկզբնական շրջանում բալավորել էր ընդամենը 16-ը, իսկ հանրային քննարկումների արդյունքում այդ թիվը հասել է 20-ի:

Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ այլ խախտումներ, որոնց տեսակարար կշիռն այս երեքի նկատմամբ փոքր է:

Զեկուցվել է, որ վարորդական իրավունք ունեցող յուրաքանաչյուր անձ տարեկան ունենալու է 9 բալ, խախտումները գնահատվելու են 0.5, 1, 2, 3, 4 բալերով: Բալերը զրոյացնելու դեպքում քաղաքացու վարորդական իրավունքը կասեցվելու է 6 ամիս ժամկետով, սակայն այդ ժամկետի կեսը լրանալուց հետո նա իրավունք է ունենալու հանձնել տեսական քննություններ եւ ավտոմատ վերականգնել վարորդական իրավունքը: Եթե երկրորդ տարում եւս վարորդը զրոյացնի 9 բալը, ապա ավտոմատ նա մեկ տարով զրկվելու է վարորդական իրավունքից, եւ այն վերականգնելու համար հանձնելու է ոչ միայն տեսական, այլեւ գործնական քննություն:

Զեկուցվել է նաեւ, որ բարեփոխումների արդյունքում Ճանապարհային ոստիկանությունը վերակազմակերպվելու է պարեկային ծառայության, որը զբաղվելու է նաեւ պատահարների, հաղորդումների արագ արձագանքմամբ: Համակարգը գործելու է օպերատիվ կառավարման կենտրոնի միջոցով, որը ստեղծվելու է Համաշխարհային բանկի օժանդակությամբ:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է պարեկային ծառայության գործունեությունը՝ նշելով, որ վերջինիս խնդիրը դառնալու է անվտանգության ապահովումը գլոբալ առումով: 

«Իրոք, դա շատ գլոբալ ծառայություն է, եւ հանրային անվտանգության ապահովման տեսակետից այն դառնում է անկյունաքարային նշանակության կառույց: Ըստ էության, պարեկը ոստիկանության դեմքն է, պետության դեմքն է, հանրության դեմքն է: Կարեւոր է, թե պարեկն ինչպես է իրեն պահում, ինչ մակարդակ ունի, ինչպես է շփվում մարդկանց հետ, դրանից կախված է քաղաքացու ընկալումը սեփական երկրի, պետության, կառավարության, ոստիկանության մասին: Այն առանցքային նշանակություն ունեցող ծառայություն է, առանց չափազանցության»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Զեկուցվել է նաեւ, որ բարեփոխումների շրջանակում պարեկային ծառայողներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նշված բարեփոխումների իրականացումը եւ հանձնարարել վերը նշված օրինագծի շուրջ աշխատանքներն ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետում:

Տպել
1829 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր