Արդեն հստակ է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-19 ընկած ժամանակահատվածում: 

Այս պահի դրությամբ որոշ կուսակցություններ արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում ունեն, որոշներն էլ դեռեւս քննարկումների մեջ են:

Մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանշանակ մասնակցելու է ընտրություններին՝ «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով: Իսկ Հանրապետական կուսակցությունը որոշում չի կայացրել:

Մասնակցելու որոշում ունեն նախկին ԵԼՔ դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը», սակայն՝ առանձին, առանց դաշինքի: Լուսավոր Հայաստանը հայտարարել է, որ իր ցուցակում ներկայացուցիչներ կներգրավի նաեւ այլ գաղափարակից քաղաքական ուժերից և ակտիվ քաղաքացիական խմբերից։

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը եւս մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին՝ առանձին:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի նորաստեղծ՝ «Քրիստոնյա ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը: Շիրինյանը մեր զրույցում ասաց, որ իրենք ոչ թե ընդդիմություն են լինելու Փաշինյանի թիմի իշխանության դեպքում, այլ այդ իշխանությանը այլընտրանք: Ըստ Շիրինյանի՝ իրենց նպատակն է վերադարձնել մեր ազգային արժեհամակարգը, մանավանդ որ Ազգային ժողովում պահպանողական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ, որպես այդպիսին, երբեւէ չի եղել:

«Սասնա ծռեր» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ ունի, սակայն Արդարադատության նախարարությունը դեռեւս չի գրանցել կուսակցությանը: Այս մասին մեզ տեղեկացրեց կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը: Այդ պատճառով վերջինս մասնակցության ձեւաչափի մասին որեւէ հստակ բան չասաց:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հստակ որոշում ունի: Նախընտրական ցուցակը գլխավորելու է ինքը՝ Ծառուկյանը: Կուսակցության անդամ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը մեր զրույցում ասաց, որ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ դեռեւս քննարկումներ են ընթանում, վերջնական որոշման դեպքում օրերս կտեղեկացնեն:

«Ալյանս» կուսակցությունը, որի ղեկավարը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է, եւս մասնակցելու է ընտրություններին, սակայն դեռեւս հստակ չէ՝ ինչ ձեւաչափով: Ուրիխանյանն, ամեն դեպքում, որոշում է կայացրել ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։ Նա մեր զրույցում ասաց, որ նոր ԸՕ-ի չընդունումը հնարավորություն չտվեց առանձին մասնակցելու, որովհետեւ ներկա օրենսգրքով մասնակցելու համար առավել շատ ռեսուրսներ են անհրաժեշտ, «Այս պահին որոշակի քննարկումներ կան քաղաքական ուժերի հետ, բայց մասնակցության ձեւաչափի մասին կհայտնեն ավելի ուշ»,-ՀԺ-ին հայտնեց Ուրիխանյանը՝ դեռեւս չնշելով քաղաքական ուժերի կամ կուսակցությունների անուններ:

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունում արտահերթ ընտրություններին մասնակցելու հստակ որոշում չկա: ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ՀԺ-ին հայտնեց, որ կուսակցությունում քննարկումներ են ընթանում:

Քննարկումների մեջ է նաեւ «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը: ՍԴՀԿ-ն սատարում էր ԱԺ ընտրությունները համամասնական տարբերակով անցկացնելու գաղափարը: Սակայն ԸՕ-ի փոփոխությունների տապալումից հետո կուսակցությունը դեռ որոշում չունի՝ մասնակցելու է ընտրություններին, թե ոչ: Այս մասին մեզ հայտնեց ՍԴՀԿ Հայաստանի շրջանային վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Նա ասաց, որ ընտրություններին ներկա օրենսգրքով մասնակցելը որոշակի բարդություններ է առաջացրել, եւ իրենք այս պահին քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումների փուլում են, որոշման մասին կհայտարարեն առաջիկայում:

Նորաստեղծ «Այլընտրանք» կուսկցությունը, որի ղեկավարը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկին խոսնակ Էդգար Առաքելյանն է, մասնակցելու է ընտրություններին: Ձեւաչափը, ինչպես հայտնեց Առաքելյանը, դեռ հստակ չէ:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին որոշ ժամանակ առաջ հայտարարել էր կուսակցությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ՀՅԴ Գերագույն ժողովը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները, որոշում է կայացրել մասնակցել ընտրություններին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը եւս մասնակցելու է ընտրություններին: Ձեւաչափի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցությունների մեջ է: Կան խոսակցություններ, որ «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» և «Ալյանս» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով: Սակայն կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը դեռեւս չցանկացավ քաղաքական ուժերի անուններ հնչեցնել: Առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունում դեռեւս հստակ որոշում չկա: Կուսակցության վարչության անդամ Վանիկ Ալեքսանյանը մեր զրույցում ասաց, որ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ կարծիքներ են հնչել մասնակցության-չմասնակցության, ինչպես նաեւ մասնակցության դեպքում որեւէ ձեւաչափով հանդես գալու մասին։ «Վերջնական որոշում դեռեւս չի կայացվել»,-ասաց Ալեքսանյանը՝ նշելով, որ գերիշխում էր մասնակցությանը կողմ տեսակետը։ Ինչ վերաբերում է ձեւաչափին՝ կարծիքները դարձյալ տարբեր են։ 

Տպել
21889 դիտում

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ` նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար