Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցու խափանման միջոցը փոխվել է

Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող գյումրեցի Հրաչյա Շահնազարյանի խափանման միջոցը փոխվել է: 28-ամյա տղան ազատ է արձակվել 500.000 դրամ գրավի դիմաց: Շահնազարյանի շահերի պաշտպան Էդգար Թումասյանը մեր զրույցում ասաց, որ գրավի միջնորդություն է ներկայացրել միայն այն բանի համար, որ  Հրաչյան օր առաջ լինի ազատության մեջ եւ չգտնվի անհիմն արգելանքի մեջ:

«Մենք անպայման կվիճարկենք Հրաչյա Շահնազարյանի նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ որոշումը: Ես հայտարարում եմ, որ իմ պաշտպանյալի նկատմամբ որևէ խափանման միջոց չպետք է ընտրվի, քանի որ հիմքերը չկան: Հիմա վիճարկում ենք կալանքի հիմքերի օրինաչափության հարցը: Եթե վերաքննիչ դատարանը բավարարի բողոքը, ապա կվերադարձվի նաև որպես գրավ վճարված վճարված գումարը», - ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էդգար Թումասյանը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Շահնազարյանը, որպես մեղադրյալ ներգրավված է հոկտեմբերի 29-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Այդ օրը Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել Գյումրու բնակիչ, ՌԴ քաղաքացի 20-ամյա Եվգենյա Դ.-ն եւ հայտնել, որ  առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում երիտասարդ մի տղա փորձել է իրեն բռնաբարել:

Նոյեմբերի 3-ին  տղայի ծնողները, հարազատներն ու ընկերները փակել էին ՇՄ դատախազության փողոցն ու արդարություն պահանջել:

Տպել
912 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ