Վերելակների ու թունավոր տանիքների խնդրի լուծումը Արթուր Մեսչյանը տեսնում է փոխկապակցված

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի համար լրջագույն խնդիրն հանդիսացող ազբոշիֆերից տանիքներին ու վերելակներին՝ դրանց լուծումը տեսնելով փոխկապակցված: Մեսչյանը կարծում է, որ շենքերի գլխին «շատ տարօրինակ ձեւով բուսնած» մանսարդները պետք է միասնականացվեն:

«Դուք գիտե՞ք, որ մեր քաղաքի 43 տոկոսը ազբոշիֆերի տակ է: Հետո բողոքում ենք, որ հանրապետությունում քաղցկեղի տոկոսը շատ է, հիվանդությունները շատ են: Ազբոշիֆերը ամենաթունավոր նյութերից մեկն է: Մի կտոր ազբեստը, որ գտնում են որեւիցե երկրում, հատուկ ֆիրմա կա, որի աշխատակիցները գալիս են հատուկ համազգեստով, դիմակով, վերցնում են, հատուկ պայմաններում տանում են հեռու տեղ: Այսինքն՝ դա թույն է»,- նախ ընդգծեց Արթուր Մեսչյանը, ապա հավելեց, որ քաղաքային բյուջեի միջոցներով այդ տանիքները փոխելը հնարավոր չի լինի:

«Պետք է գտնել այնպիսի բիզնես պլան, որ եւ այդ հինգերորդ ճակատները՝  առանձին կառուցած անհասկանալի մանսարդները միավորվեն, դառնան մեկ ճարտարապետական էլեմենտ, եւ դրա շնորհիվ փոխվեն ծածկերը, ու այդ ազբոշիֆերից մենք պրծնենք»,- ասաց գլխավոր ճարտարապետը:

Հետո նաեւ անդրադարձավ վերելակներին՝ երկու խնդիրները կապելով միմյանց. «Բոլորը խոսում են վերելակների մասին, նույնիսկ ասում էին՝ այ եթե մենք հաղթենք, բոլոր վերելակները՝ այն ինչ որ չէր ֆռռում, կֆռռա, այն ինչ որ չէր բարձարանում, կբարձրանա եւ այլն: Չեմ հավատում, էլի, այդպիսի բաների, որովհետեւ դա սարսափելի մեծ ծախսերի հետ է կապված: Բայց խնդիրը ունի լուծում: Պատկերացրեք հինգերորդ ճակատը լինի, կոպիտ ասած, հողատարածք: Եթե մարդիկ, որոնք ապրում են վերջին հարկերում, չուզենան հավելյալ հարկ բարձրացնել եւ ուրիշը գա կառուցի իր բնակարանը, կարելի է պայմանավորվել, որ նա պետք է լուծի վերելակի հարցը»:

Այսինքն՝ բնակիչներին անհարմարություններ պատճառելով, փոշի եւ աղմուկ անելով Երեւանի կենտրոնում ի վերջո տուն ունենա, իսկ որպես փոխհատուցում բնակիչենրին ապահովի վերելակով:

Արթուր Մեսչյանը կարծում է, որ ճարտարապետության մեջ անլուծելի խնդիրներ չկան, թեպետ դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Նա նաեւ կարեւորում է, որ ունի անհրաժեշտ գործիքները, ազատությունն ու աջակցությունը քաղաքապետի եւ մյուս գերատեսչությունների կողմից, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել: Նախորդներն, ըստ նրա, չեն ունեցել այդ ազատությունը եւ ճարտարեպատական ու քաղաքաշինական հարցերը հաճախ լուծվել են վերեւից եկող զանգերի ու պարտադրանքների միջոցով:  

Տպել
6823 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին