Ադրբեջանի կաշառված իմիջը. Բաքուն շարունակում է միլիոններ ծախսել լոբբինգի վրա

Ադրբեջանը շարունակում է ջանքեր չխնայել աշխարհում իր համար դրական իմիջ ստեղծելու համար՝ չխորշելով դիմել անգամ ոչ այնքան «մաքուր» միջոցների: Անցյալ տարի բրիտանական Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի հետաքննության ծրագրի (OCCRP)` Համաշխարհային հակակոռուպցիոն կոնսորցիումի շրջանակներում անկացված հետաքննության արդյունքում հայտնի դարձավ «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կոռուպցիոն սխեմաների եւ գործարքների մասին պատմությունը:

Համաձայն հետաքննության՝ Ադրբեջանի ղեկավարությունը 2012-2014 թթ. ընթացքում գրեթե 3 միլիարդ եվրո է ծախսել «նշանավոր եվրոպացիների ֆինանսավորման» համար: Գումարների մի մասը փոխանցվել է քաղաքական գործիչներին եւ լրագրողներին՝ Ադրբեջանի դեմ ուղղված քննադատության չեզոքացմանը եւ Ադրբեջանի՝ որպես հարուստ նավթային երկրի դրական իմիջի ձեւավորմանը:

Ս.թ. նոյեմբերի 5-ին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ինֆոգրաֆիկա է հրապարակել, որտեղ ներկայացված են 2005-2018 թթ. ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգի նոր մանրամասներ, մասնավորապես ծախսված գումարները եւ ներգրավված անձանց ու կազմակերպությունների կապերը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

«Սեդրակ Մկրտչյանի հետ միասին ձեզ ենք ներկայացնում մեր հերթական բացահայտումները, թե ինչպես է Ալիեւը ազդեցություն ձեռք բերում Վաշինգտոնում։ Սա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար», - ասված է ինֆոգրաֆիկային կից գրառման մեջ։

Ինֆոգրաֆիկայից տեղեկանում ենք, որ լոբբիստական կազմակերպությունների հաճախորդների թվում են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը, «Ադրբեջանա-ամերիկյան ալյանսը», Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), Ադրբեջանի միջազգային բանկը, ինչպես նաեւ օֆշորում գրանցված Renaissance Association Baku եւ Renaissance Association SA ընկերությունները:

Վերոնշյալ կառույցները 2005 թվականից սկսած տարբեր ժամանակահատվածներում օգտվել են Podesta Group, Fabiani and Co., Bob Lawrence and Associates, Tool Shed Group, Jefferson Waterman International եւ այլ իրավաբանական ու լոբբիստական կազմակերպությունների ծառայություններից: Լոբբիստական կազմակերպությունների գործունեությունը տարածվել է նաեւ ամերիկյան մամուլի վրա՝ ներառելով այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են New York Times-ը, Foreign Affairs-ը, The Hill-ը եւ այլն: Փոխկապակցված անձանց շրջանակը եւս լայն է եւ ներառում է ԱՄՆ նախագահների հետ կապված, անգամ նրանց աշխատակազմերում ներառված գործիչների: Նշված ժամանակահատվածում ծախսվել է ավելի քան 20 միլիոն դոլար:

Այդպես, օրինակ, Podesta Group-ին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը վերջին 13 տարվա ընթացքում վճարել է ավելի քան 2,5 միլիոն դոլար՝ խորհրդատվական ծառայությունների համար: Podesta Group-ը պարտավորվել էր նաեւ աջակցել ԱՄՆ-Ադրբեջան երկկողմանի հարաբերությունների առաջնահերթ խնդիրները «համապատասխան լսարանին» հասցնելուն: «Համապատասխան լսարանը», համաձայն կողմերի միջեւ ստորագրված փաստաթղթերի՝ ԱՄՆ Կոնգրեսն է, գործադիր իշխանությունը, ԶԼՄ-ները եւ քաղաքական համայնքը:

Խնդիրը բարդ կլիներ, եթե Podesta Group-ի համահիմնադիր Էնթոնի Պոդեստայի եղբայր Ջոն Պոդեստան սերտ կապեր չունենար Բիլ եւ Հիլարի Քլինթոնների, ինչպես նաեւ մեկ այլ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ: Ջոն Պոդեստան վերջինիս խորհրդականն է եղել 2014-2015 թթ., իսկ Բիլ Քլինթոնի նախագահության ընթացքում 1998-2001 թթ. զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

Ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման եւ խորացման համար ահռելի գումարներ է ծախսել Ադրբեջանա-ամերիկյան ալյանսը: Fabiani and Co.-ին վերջին 13 տարվա ընթացքում վճարվել է գրեթե 12 միլիոն դոլար: Ադրբեջանա-ամերիկյան ալյանսի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամեդովի որդին է՝ Անարը: Նրանք երկուսն էլ խառնված են եղել տարատեսակ կոռուպցիոն եւ քրեական պատմությունների մեջ, որոնցից, թերեւս, ամենահայտնին Անար Մամեդովի՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի ռեստորաններից մեկում մեկ միլիոն մանաթով արջի խորոված պատվիրելն է եղել:

Լոբբիստների հաճախորդների թվում է նաեւ Ադրբեջանի միջազգային բանկը, որի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւն այժմ պատիժն է կրում Բաքվի բանտում: 2016 թ. նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ վատնումների եւ խարդախության համար, իսկ նախորդ ամիս կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնվեց նրա տիկինը՝ Զամիրա Հաջիեւան: Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) նրանից պահանջել էր բացահայտել հարստության աղբյուրը:

Bob Lawrence and Associates  ընկերությունը չի էլ փորձում թաքցնել Ադրբեջանի հետ համագործակցությունը: Ընկերության կայքում ներկայացված է Bob Lawrence and Associates-ի եւ օֆշորում գրանցված Renaissance Association-ի համագործակցությունը, որը սկսվել է 2005 թ.: Ընդ որում, այդ ընկերությունը յուրօրինակ պատկերացում ունի Ադրբեջանի մասին: Bob Lawrence and Associates-ը հայտնում է, որ բարելավում է Ադրբեջանի իմիջը ԱՄՆ-ում` «ժողովրդավարական սկզբունքների եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ Ադրբեջանի նվիրվածությունը հանրայնացնելու միջոցով»: Հավանաբար այդ կարծիքի ձեւավորման վրա լուրջ ազդեցություն է ունեցել Renaissance Association-ի տրամադրած ավելի քան 5 միլիոն դոլարը:

Ադրբեջանական լոբբինգի տեղեկատվական մասն ապահովում են The Tool Shed Group-ի հիմնադիր եւ տնօրեն Ջեյսոն Կացը եւ SOCAR-ի նախագահի խորհրդական եւ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի դասախոս Բրենդա Շաֆերը: Նրանց հեղինակած կամ ֆինանսավորած հոդվածները որոշակի պարբերականությամբ հայտնվում էին ամերիկյան լրատվական միջոցների էջերում:

Հետաքրքրական է, որ երկուսն էլ սերտ կապեր ունեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Իսրայելի հետ. Կացը Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին պատասխանատուն է, իսկ Շաֆերը դասավանդում է նաեւ իսրայելական Հայֆայի համալսարանում:

Ակնհայտ է, սակայն, որ Ադրբեջանի ծախսած գումարները չեն տալիս ցանկալի արդյունքը լայն հանրային ընկալման տեսանկյունից, քանի որ սխեմաներում ներառված մարդիկ վաղ թե ուշ հայտնվում են կոռուպցիոն որեւէ սկանդալի մեջ, ինչը փոշիացնում է մինչ այդ գործադրած ջանքերը: Սակայն, նմանատիպ քարոզչությունն, այդուհանդերձ, որոշակի ազդեցություն ունենում է, իսկ կեղծիքը բացահայտելուց զատ՝ դրա դեմ պայքարելու միակ միջոցը, ավելի ինտենսիվ սեփական քարոզչությունն է:

Տպել
2366 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)