Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանն իր առանձնատան դիմաց նոր առանձնատուն է կառուցում

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով ապացույցներ կեղծելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանը տեւական ժամանակ է՝ Էրեբունու Ազատամարտիկների փողոցի իր առանձնատան դիմաց նոր առանձնատուն է կառուցում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ասացին Հարությունյանի հարեւանները:

Մեր այցի ժամանակ կիսակառույց առանձնատանը շինարարական աշխատանքներ չէին կատարվում:

 

Առանձնատունը, որտեղ ապրում է Վահագն Հարությունյանի ընտանիքը

Վահագն Հարությունյանի նոր կառուցվող առանձնատունը

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ նախաքննության ընթացքում քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ եւ ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելու համար: 

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը, Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 5-ի որոշմամբ՝ նշանակված դատաձգաբանական փորձաքննության կատարման ընթացքում Հարությունյանը եւ քննչական խմբի քննիչը ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի պաշտոնատար անձին եւ հայտնել, որ ՀՀ զինված ուժերի մասնակցության ու վերջիններիս կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու եւ վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու նպատակով անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Նշված պաշտոնատար անձը հիշյալ հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի իրեն ենթակա ծառայողներին:

Հարությունյանն այժմ Ռուսաստանի Դաշնությունում է՝ Մոսկվայում: Իր պնդմամբ՝ առողջական խնդիրների պատճառով է մեկնել Մոսվկա: Նա այդ մասին իր ներկայացուցչի միջոցով հայտնել է նախաքննական մարմնին՝ նշելով նաեւ բնակության հասցնեն: 

Հարությունյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հայտարարված թե՛ հետախուզումն է ապօրինի, թե՛ մեղադրանքն է ապօրինի եւ շինծու: Այնինչ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պնդում  է, որ բավարար ապացույցներ են եղել Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Վահագն Հարությունյանը ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվել էր թավշյա հեղափոխությունց հետո՝ հուլիսին՝ իր դիմումի համաձայն:

Տպել
4654 դիտում

Ամենօրյա պայքար հանուն անկախության. խմբագրական

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)