435 կոնգրեսական ու 33 սենատոր․ ԱՄՆ-ում այսօր միջանկյալ ընտրություններ են

06/11/2018 schedule11:12

Միացյալ Նահանգներում այսօր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որոնց արդյունքում կընտրվեն Ներկայացուցիչների տան 435 անդամներն ու Սենատի մոտ մեկ երրորդը՝ 33 պատվիրակներ:

Օրենսդիր մարմնի ապագա կազմը որոշելուց բացի, այս քվեարկությունը նաև կհուշի՝ որքանով է արդյունավետ աշխատելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնավարման վերջին երկու տարիների ընթացքում:

Փաստացի, եթե հանրապետականները կորցնեն մեծամասնությունը Կոնգրեսում, դեմոկրատներն առիթը բաց չեն թողնի՝ ակտիվացնելու նախագահ Թրամփի ու նրա աջակիցների դեմ շարունակվող հետաքննությունը՝ նախագահական վերջին ընտրություններում ռուսների հետ համագործակցելու գործով: Ընդդիմության հաղթանակի դեպքում Թրամփի համար նաև դժվար կլինի առաջ տանել իր շատ հաճախ անկանխատեսելի ու վիճահարույց փոփոխությունները՝ հարկերի, առողջապահության ու միգրացիայի հարցերում:

Հնարավոր մյուս սցենարով Ներկայացուցիչների տունը կարող է անցնել դեմոկրատներին, Սենատը՝ մնալ հանրապետականների ձեռքում, սակայն այդ դեպքում էլ Սպիտակ տան ղեկավարին լարված ու բարդ օրեր են սպասվում:

«Թեև իմ անունը քվեաթերթիկների վրա չկա, սակայն ես էլ եմ ինչ-որ չափով մասնակցում քվեարկությանը»,- նախօրեին հայտարարում էր Թրամփը, ընդգծելով՝ այս քվեարկությունը յուրօրինակ վստահության հանրաքվե է՝ իր քաղաքականությանը:

«Շատ քիչ է մնացել մեր կյանքի ամենակարևոր ընտրություններից մեկին, սա շատ կարևոր քվեարկություն է: Հանրապետականների ղեկավարության տակ Ամերիկան կրկին հարգված է, Ամերիկան կրկին հաղթում է, քանի որ մենք վերջապես Ամերիկան դասում ենք ամեն ինչից վեր, այդպես չէ՞»,- ասում է ԱՄՆ նախագահը:

Նախընտրական արշավի մեկնարկից մինչև երեկ՝ քարոզարշավի վերջին օրը, նախագահ Թրամփը հետևողականորեն նույն միտքն էր շրջանառում՝ Ամերիկան, թերևս երբեք այդքան հզոր չի եղել տնտեսապես:

Ընդդիմադիր դեմոկրատներն էլ, իրենց հերթին, պնդում են՝ չնայած տնտեսական աճի բարձր ցուցանիշներին, Թրամփի վարկանիշը ավելի ցածր է, քան ասենք, նրա նախորդինը՝ Բարաք Օբամայինը՝ պաշտոնավարումից երկու տարի անց:

«Մենք այս քվեարկությամբ պայքարում ենք հանուն Ամերիկայի ոգու», - հայտարարում էր դեմոկրատ, Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Այս ընտրությունները մեր պետության դիմագիծն են ցույց տալու և կանխորոշելու՝ ինչպիսին ենք մենք լինելու որպես ժողովուրդ: Հիմա այն պահն է, երբ մենք պետք է պայքարի դուրս գանք հանուն ամերիկյան գաղափարների»:

Հարցումները փաստում են, որ առնվազն 30 նահանգում պայքարը ծայրահեղ թեժ է, մրցակիցները միմյանցից առաջ են անցնում մեկ կամ երկու տոկոսով՝գրեթե անհնարին դարձնելով վերջնական արդյունքների կանխատեսումը: Մեկ բան, սակայն այսօր հստակ է՝ առաջիկա քվեարկությունից անմիջապես հետո Ամերիկան մտնելու է շատ ավելի կարևոր ու վճռորոշ ընտրական փուլ՝ պատրաստվելով արդեն 2020-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Տպել
2059 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց