70-ամյա Գագիկ Մուրադյանը Գյումրիից ոտաբոբիկ կվազի մինչեւ Արցախ

Գյումրեցի Գագիկ Մուրադյանը վազքով Գյումրիից այսօր դուրս եկավ: Գագիկը 70 տարեկան է եւ մինչեւ Արցախ կվազի ոտաբոբիկ՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի զոհերի: Այսպիսի ակցիա գյումրեցին դեկտեմբերի 7-ին ընդառաջ 1993 թվականից սկսած է իրականացնում: Միշտ ոտաբոբիկ Գյումրիից Սպիտակ է վազել եւ նույն ճանապարհը կրկին ոտաբոբիկ վազքով վերադարձել է՝ անկախ եղանակային պայմաններից:

«Հարազատներիս մեջ զոհեր չեմ ունեցել, բայց իմ հոգում եւ սրտում ապրում են բոլոր զոհերը: Այն 25 հազար անմեղ նահատակներն իմ հարազատներն են, իմ արյունակիցները: Երկրաշարժի 10-րդ տարելիցին 330 կմ եմ վազել՝ ի հիշատակ թիվ 10 դպրոցի 330 զոհերի»,- մեր զրույցում ասաց Գագիկ Մուրադյանը:

«Վերջին երկար վազքն այս տարվա հունիսի մեկին է եղել»,-պատմեց նա: «Փաշինյանի ծնունդն էր, մեկ էլ երեխեքի օրն էր, էդ առիթով վազեցի Երեւան, էնտեղ ուզեցի Փաշինյանին տեսնեի, առաջինը ես շնորհավորեի ծնունդը, ընդամենը մի փողոց էր մեզ բաժանում, որ պետք է մոտենայի, էն էլ դարպասները բացվեցին, արագ դուրս եկան 3 մեքենայով, ու էլ չհասրեցի: Բայց մինչեւ էդ, 3-4 տեղ փնտրել եմ, թե որտեղ է գիշերում, երբ է դուրս գալու: Բայց ընդամենը այդ 10 վայրկյանն ինձ խանգարեց»:Այս տարվա ակցիան Արցախ բացի հարգանքի տուրքից, այլ նպատակ էլ ունի: 35 օր վազելով՝ ընդհանուր 831 կմ ճանապարհ կանցնի Գագիկն՝ իր հետ տանելով տեղեկատվություն գյումրեցի անօթեւանների եւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի մասին: «Առողջությունս բավարար է, ես վստահ եմ, որ կհաղթահարեմ ամեն ինչ, ոտքերս էլ արդեն սովոր են»,-ասաց Մուրադյանը:Գագիկ Մուրադյանը կվազի հանգստանալով: 70-ամյա գյումրեցի պապիկի կեցության եւ սննդի մասին Շիրակի մարզպետարանն է հոգացել: Փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, երբ Մուրադյանն իրենց դիմել եւ պատմել է ակցիայի մասին, անմիջապես հանձն են առել լուծելու նրա օթեւանի եւ սննդի հարցերը:

«Շատ ուրախացանք, որ բոլոր մարզերը մեր կոչին միացան, եւ մարզպետարանները, եւ համայնքապետարանները: Յուրաքանչյուր վայր, ուր հասավ նա, ըստ ճանապարհային քարտեզի, կդիմավորեն, կտրամադրեն կացարան եւ սնունդ: Կհանգստանա եւ կճանապարհեն: Այսպես մեկ ամիս շարունակ: Հույս ունեմ, որ շատերն այս կերպ կիրազեկվեն Գյումրիի անօթեւանների խնդիրների մասին եւ կունենան հիմնադրամի հաշվեհամարը, որին կկարողանան գումար տրամադրել՝ բնակարանային հարցերի կարգավորման նպատակով: Այն բարի նպատակը, որը դրված է այս ակցիայի հիմքում, պետք է միասնականության կոչ լինի նաեւ սփյուռքի համար՝ անօթեւանության խնդրի լուծման ճանապարհին»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը:

Նախատեսված է, որ Գագիկ Մուրադյանը Արցախից Գյումրի կվերադառնա դեկտեմբերի 7-ին:2013 թվականին Գագիկ Մուրադյանը ոտաբոբիկ բարձրացել ՝ Արարատ լեռը՝ բարձունքում տեղադրել Գյումրվա մուշուրբան:

Ի դեպ, Գագիկ Մուրադյանը փոքր հասակից ֆուտբոլով է զբաղվել, ասում է՝ մարզիչ է եղել: «Կայարանում «Լոկոմոտիվ սպորտ» կազմակերպություն կար, ես էնտեղ ֆուտբոլի մարզիչ էի: Իշտոյանի հետ եմ ֆուտբոլ խաղացել, Գյումրիում միակ թիմն էր պատանիների: Իշտոյանը, Անդրեասյանն էստեղ էին խաղում, էդ թիմով ահագին մրցումների ենք գնացել: Հետո ուսումնարանների հավաքականների թիմ կար Հայաստանում, Լենինգրադ ենք գնացել: Յուրի Վարդանյանն էլ էր գալիս, ֆուտբոլիստների հետ միասին պարապում էինք, նոր գնում էր ծանրամարտի դահլիճ»,-պատմեց Մուրադյանը:

Տպել
3384 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին