Տաղանդավոր մարմնամարզիկը կզորակոչվի. դա կարող է նշանակել նրա կարիերայի ավարտը

ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն անհանգստացած է տաղանդավոր պատանի Ժորա Սմբատյանի հետագա կարիերայի համար: 17-ամյա մարզիկը չի մասնակցել ամռանը կայացած պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, քանի որ այն Բաքվում էր: Եվրոպայի 2018 թ. առաջնության բազմամարտում չի կարողացել զբաղեցնել այնպիսի հորիզոնական (մինչեւ 6-րդ տեղ), որը նրան պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կապահովեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սերոբյանը խոսեց այս մասին:

«Այո՛, բոլորը պետք է ծառայեն, անպայման, բայց գոնե 8 լավագույնի մեջ տեղ գրավելը լիներ՝ եզրափակիչ անցածները. նրանք շատ ուժեղներն են: Եթե մարմնամարզիկը գնում է բանակ, վերջ նրա կարիերային: Սմբատյանին ամռանն արդեն տանելու են բանակ: Նա մեզ այնքան օգտակար կլիներ: Գնալու է բանակ, ու կորցնելու ենք այդքան տարիների աշխատանքը: Հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը կերազեին նման մարմնամարզիկ ունենալ»,- ասաց Սերոբյանը ավելացնելով, որ Եվրոպայի առաջնության բազմամարտում տղան այնքան միավոր էր վաստակել, որը Բաքվի վարկանիշային մրցաշարում բավարար կլիներ օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար, ինչը նույնպես տարկետման շանս կտար:

Մասնագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ մարմնամարզությունում, ի տարբերություն մի շարք այլ մարզաձեւերի, պատանիների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չկան: Նրանք տարկետում ստանալու համար արդյունքներ պետք է փորձեն գրանցել 2 տարին մեկ անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունների, կամ էլ մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների ժամանակ: Եվրոպայի հաջորդ առաջնությունը, որը 2020 թվականին է, նույնպես անցկացվելու է Բաքվում, եւ հայ մարմնամարզիկները, ամենայն հավանականությամբ, կրկին չեն մասնակցի: Հետեւաբար՝ նրանք, ովքեր տարկետման համար պետք է արդյունք գրանցեին, հնարավորություն կկորցնեն:

Սերոբյանն ընդգծում է նաեւ, որ մարմնամարզությունում մրցակցությունը շատ խիստ է: Այստեղ մրցանակակիրների ու մյուսների միջեւ տարբերությունը շատ քիչ է: Մարզիկը կարող է չորակավորվել եզրափակչին, սակայն, եթե եզրափակչի մասնակիցներից մեկն ինչ-ինչ պատճառներով չմասնակցի, ու ինքը հնարավորություն ստանա, մեդալ նվաճի: Օրինակ, 2017 թ. Համաշխարհային ուսանողական խաղերում օղակներում Արթուր Թովմասյանը չէր հաղթահարել որակավորման փուլը. առաջին պահեստային էր: Հավաքականի նրա թիմակից Արթուր Դավթյանը, որը եզրափակիչ անցել էր, հրաժարվեց մասնակցությունից, Թովմասյանը մասնակցեց ու ոսկե մեդալ նվաճեց:

Մարզիչը հույս ունի, որ տարկետում տալու հետ կապված օրենքները կվերանայվեն: Նա կարեւորում է, որ որոշում կայացնելիս հաշվի առնեն մարզաձեւերի տարբերություններն ու դրանց առանձնահատկությունները:

Տպել
2209 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին