Մեծ թվով անասուններ արտահանվել են հանրապետությունից. անասնագլխաքանակի անկում է արձանագրվել

Գյուղատնտեսական տարին Լոռու մարզում մոտենում է ավարտին: Բերքահավաքը մարզում 95 տոկոսով ավարտված է: Տվյալները, սակայն, կարծես թե, գոհացուցիչ չեն: Անկում է արձանագրվել նաեւ անասնագլխաքանակի: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հիմնականում գոհացուցիչ չէ կարտոֆիլի բերքը. «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները տուժել են, հիվանդություններ են ի հայտ եկել, ինչի արդյունքում բերքի անկում է գրանցվել»,- ասաց նա՝ հավելելով, որ տարին բարենպաստ էր հացահատիկային մշակաբույսերի առումով, արձանագրվել է միջինից բարձր ցուցանիշ. «Տարածաշրջաններ են եղել, որ հեկտարից ռեկորդային թիվ է գրանցվել ցորենի մասով»:

2018թ.-ի ընթացքում մարզում առկա 42 հազար հա վարելահողերից մշակվել է 23 800 հեկտարը, այսինքն՝ 57 տոկոսը: 1500 հեկտարով այս տարի նվազել են ցանքատարածությունները, ինչն ըստ պաշտոնյայի, ուղղակիորեն կապված է անասնագլխաքանակի անկման հետ, քանի որ նվազել են հիմնականում կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

Ընթացիկ տարում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը մարզում պակասել է շուրջ 8000-ով. «Դա պայմանավորված է եղել նաեւ արտահանման եւ պահանջարկի հետ, մեծ թվով անասուններ արտահանվել են հանրապետությունից»,- ասաց գյուղվարչության պետը:

Գյուղատնտեսական նման ցածր ցուցանիշների մեջ իր մեղավորությունն ունի նաեւ կառավարությունը: Հիշեցնենք, որ դիզվառելիքը գյուղացուն հասավ այն ժամանակ, երբ արդեն գարնանացանը սկսվել էր.«Քանի որ մարզում սկսվել էին գարնանացանի աշխատանքները, բայց կառավարության որոշումը մի փոքր ուշ կայացավ, ու դա անդրադարձավ տվյալների վրա: Ազոտական պարարտանյութի սուբսիդավորում էլ չեղավ այս տարի, գյուղացիները ազոտական պարարտանյութը գնեցին շուկայական գներով»:

Այս ամենի հետ մեկտեղ պետք է նաեւ հավելել, որ մարզի վարելահողերի մեծ մասը անջրդի են, տասնյակ համայնքներում գյուղատնտեսական տեխնիկա պարզապես չկա, իսկ հակակարկտային կայաններ տեղադրված են քիչ թվով համայնքներում միայն, ինչի արդյունքում եղած բերքն ու գյուղացու ողջ տարվա ապրուստը մեկ րոպեում պարզապես ջուրն է լցվում:

Տպել
5568 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում