Մենք ոչ թե Աննա Հակոբյանի վրա ենք ջղայնացած, այլ՝ մեր անունից սուտ խոսողների

Արթիկում որեւէ մեկը բարկացած չէ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վրա: Վերջին օրերին շրջանառվող խոսակցությունները՝ կապված Աննա Հակոբյանի՝ իբր ուղղաթիռով Արթիկ գնալու հետ, սուտ են: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին «Իրատես» թերթը «ասում են, թե»-ով գրել էր, թե Աննա Հակոբյանի այցը՝ Արթիկ տեղացիներին ահավոր զայրացրել է այն պատճառով, թե վերջինս ուղղաթիռով է այցելել Արթիկ:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը եւս անդրադարձել էր մամուլի հրապարակմանն ու ասել հետեւյալը. «Լուրը հերքում եմ, ջերմոց գնացել են ավտոմեքենայով եւ վերադարձել են ավտոմեքենայով»:

Այսօր արդեն ՀԺ-ի հետ զրույցի հերթն արթիկցիներինն էր: Նրանք վրդովված եւ զայրացած են ոչ թե Աննա Հակոբյանի, այլ իրենց անունից սուտ լուրեր տարածողների վրա:

«Մենք, նախ, չենք էլ իմացել, որ եկել է, երեւի գործեր է ունեցել, եկել, գնացել է: Ինքը էն մարդն է, որ մենք իրա դեմ հեչ բան չունինք: Բայց թե ընչի մեր անունից բաներ կխոսան, այ հենց ըդիկ չհասկցանք: Հեչ մեկն իրավունք չունի մեր անունից, կոնկրետ իմ անունիցս ըսե, թե արթիկցիները զայրացած են, էդ ե՞րբ են եկել, հարցրել, որ իմանան, կարող է շատ էլ ուրախ ենք: Բայց, հաստատ ըսեմ, որ ստեղ ինքը վեռտալյոտով չի եկել, ըդպես բան որ էղնիր, ժողովուրդը առաջինը գիմանար»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մնացական Սարգսյանը:

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն ասաց՝ ինքն այդ օրն Արթիկում չի եղել, հետո էլ այցը պաշտոնական չի եղել, ուստի չի կարող ասել՝ Աննա Հակոբյանը մեքենայո՞վ, թե ուղղաթիռով է եղել Արթիկում:

Փոխարենն աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանն էր տեղյակ վարչապետի կնոջ այցից: Ասաց՝ հանդիպում ժողովրդի հետ չի եղել, Աննա Հակոբյանը ելակի ջերմոց է գնացած եղել: Եւ եկել է ավտոմեքենայով, ոչ մի ուղղաթիռով: «Ինձ համար շատ տհաճ է, որ արթիկցիների անունից նման տհաճ խոսակցություններ են տարածվել: Էստեղ ոչ մեկն էլ զայրացած չէ: Զարմանալի է, թե ով է որոշել մեր անունից սխալ բաներ խոսել: Նույնիսկ անհարմար է: Արթիկցիները ոչ էլ գիտեին, որ եկել է վարչապետի կինը, որ մի բան էլ քննարկեին, թե ինչով է եկել»,- ասաց Արտակ Գրիգորյանը:

«Սուտ բաներ են, այ մարդ, թե ընչի մեզի սպես սեւ կենեն: Մարդն ավտոյով եկել, ավտոյով գնացել է: Մեր մասին էդ անպետքությունն որ չգրեին, չէինք էլ իմանա, որ եկել, գնացել է: Բայց դե, մեր վարչապետի կնիկն է, իրա գալուց մեզի օգուտ որ չեղնի, վնաս չի էղնի»,- վրդովվեց արթիկցի Հովհաննես պապը:

Տպել
7937 դիտում

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը