«…իզմերը» բացառելու քաղաքականությունը պատեհապաշտական ապաքաղաքականություն է. Սուրեն Սահակյան

«Վերջին հինգ ամսվա ընթացքում, այս հանդիպման հասունացման ճանապարհին եղել են դեպքեր երբ ինքս ինձ հարցրել եմ՝ արդյոք սա կդառնա շատերի՞նը, թե՞ այս ճանապարհը միայն մեզ է համոզում: Մեր շփումները ինձ թույլ են տալիս մտածել, որ ճանապարհը ոչ միայն ճիշտ է, ոչ միայն շարունակվելու է, այլ կընդլայնվի ու կներառի նորանոր մարդկանց»: «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության նախաձեռող խմբի անդամ Սուրեն Սահակյանն այս հայտարարությամբ սկսեց կուսակցության ստեղծման մասին իր ելույթը:

Այսօր՝ նոյեմբերի 3-ին կայացավ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համաժողովը: Այս կուսակցության ստեղծումը նախաձեռնել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են նախկին ռեժիմի ապօրինությունների դեմ՝ սկսած Մաշտոցի պուրակի ակցիաներից, մինչեւ ապրիլյան զարգացումներ: Ինքը՝ Սուրեն Սահակյանը, հիմնադիր ժողովին նշեց՝ իրենց քաղաքականություն  է բերել նախկին քաղաքական համակարգի ճնշումը՝ ազատ ու երջանիկ ապրելու մեր իրավունքի վրա.

«Նախկին քաղաքական համակարգը գո՛ղ էր: Այն մեզնից գողացել էր ինչ-որ բան ստեղծելու, կերտելու հնարավորությունը՝ մեզ մղելով դեստրուկցիայի դաշտ: Մարդկանց մտքերում, հանրային հարաբերություններում նախկին քաղաքական համակարգը թողել է նույնպիսի ավերակներ, որպիսիք թողել է ընդերքի թալանից հետո լքված հանքախոռոչներում: Եւ, վերջապես այն քաղաքացուն քաղաքականապես ու ֆիզիկապես հեռացրել է Հայաստանում իր ճակատագիրը որոշելու իրավունքից ու հնարավորությունից»,-ասաց Սուրեն Սահակյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ նաեւ հեղափոխությանը մասնակից լինելու մասին տարբեր անձանց հայտարարություններին՝ այդ թվում՝ Հունան Պողոսյանին.

«Հեղափոխության ժամանակ եւ դրան նախորդող տարիներին ամենաանվտանգ ու ծածուկ անկյուններում ծվարած կիսակոալիցիոն ընդդիմադիրներից մինչեւ Հունան Պողոսյան, հիմա պնդում են, որ հեղափոխության ջերմեռանդ կողմնակիցներ էին, որ եթե իրենք իրենց պատմական առաքելությամբ չլինեին, շատ բարդ կլիներ հասնել այսօրվա փոփոխություններին: Սխալվո՛ւմ եք, տիկնա՛յք եւ պարոնա՛յք: Հեղափոխություն անելը սկզբունքային դիրքորոշում է ենթադրում, որոշակի արժեհամակարգ: Սեփական գաղափարներից մի միլիմետր չշեղվելու, դրանց պատճառով բանտում հայտնվելու հաստատակամությն, որը ձեր մասին չէ»,-հայտարարեց Սահակյանը՝ նշելով, որ հեղափոխություն կլինի ոչ թե նախընտրական քարոզչության նպատակով հեղափոխությունը սեփականշնորհելը եւ ընտրություններն ապաքաղաքականցնելը, այլ նախորդ սերնդի՝ Անկախության հռչակագրի հրապարակմամբ սկսած գործընթացն ավարտին հասցնելը.

«Մեր սերունդը տուն չի գնալու: Այն մշակելու է նոր, իրական Սահմանադրություն, որը կարտացոլի ազատ ու երջանիկ ապրելու մեր ձգտումը: Մեր սերունդը ավարտին է հասցնելու գործընթացը, որը սկսվել էր նախորդ սերնդը՝ Անկախության հռչակագրի հրապարակմամբ: Ի վերջո մենք պեք է վերջակետ դնենք այդ փաստաթղթի մեջ: Մենք պետք է արձանագրենք, որ քաղաքական ազգ դառնալու մեր ճանապարհը հաջողել է: Եւ հեղափոխությունը հենց դա կլինի: Այո՛, բարեկամներ, այն ինչ անում եք դուք, ապաքաղաքական է: 120 օր Ամուլսարի փեշերին գիշերող ջերմուկցիների կյանքի եւ որոշում կայացնելու իրավունքները ստորերկրյա ջրերի ուղղություննրով պայմանավորլեը ապաքաղաքականն է: Հանգամանքների բերումով հակադիր  դարձած բեւեռներից յուրաքանչյուրի համար սիրելի դառնալու ձեր ձգտումը ապաքաղաքական է: «…իզմերը» բացառելու քաղաքաականությունը պատեհապաշտական, պոպուլիստական ապաքաղաքականություն է»,-ասաց Սուրեն Սահակյանը՝ հույս հայտնելով, որ այս քննադատությունը լսողները այն չեն փորձի տեղավորել սեւ-սպիտակի ապաքաղաքական տրամաբանության մեջ.

«Քննադատությունը մեր երկրի օդն ու ջուրն է: Մենք ապրել ենք կողք-կողքի, միմյանց մասին գիենք ամեն ինչ եւ հույս ունեմ, որ կարիք չի լինի անվերջ իրար ապացուցել այն, ինչ արդեն գիտենք միմյանց մասին»:

Սահակյանի խոսքով՝ կուսակցությունը պատասխանատվություն է՝ մարդկանց կյանքի, անվտանգության, բարեկեցության ու երջանկության համար, եւ ինքը պատրաստ է որպես քաղաքական թիմի մաս, ստանձնելու պատասխանատվության ծանրագույն բեռը նրա համար, ինչ տեղի է ունենալու վաղը.

«Պատրաստ եմ, եթե սա է  թիմը եւ սրանք են արժեքները»:

Հիմնադիր համաժողովին կուսակցության անդամները միաձայն հաստատեցին կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, տարածքային ստորաբաժանումների կազմավորումը եւ դրանց գտնվելու վայրը: 

Բացի Երեւանից՝ կուսակցությունը տարածքային գրասենյակներ է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:

Հիմնադիր համաժողովին տեղի ունեցավ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ կոլեգիալ մարմինների կազմավորում եւ ընտրություն:

Կուսակցության գործադիր մարմնի անդամներ ընտրվեցին Արեգ Թադեւոսյանը, Արտակ Կիրակոսյանը, Աստղիկ Մելքոնյանը, Լուսինե Հովսեփյանը, Գարեգին Միսկարյանը, Գեւորգ Բաբայանը, Գոռ Հակոբյանը, Գրիգոր Պետրոսյանը, Հայկ Սահակյանը, Արփի Թադեւոսյանը, Միքայել Նահապետյանը, Կարեն Հարությունյանը, Սամվել Գրիգորյանը, Սուրեն Սահակյանը եւ  Խաչիկ Բադեյանը:

Կուսակցության գործադիր մարմնի քարտուղար ընտրվեց Սուրեն Սահակյանը:

Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Ներսես Աղաբաբյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը, Աշոտ Խաչատրյանը, Մարիամ Չախոյանը եւ Սարգիս Առակյանը: Վերստուգիչ հանձնաժողովի ղեկավար ընտրվեց Աշոտ Խաչատրյանը:

Կայացվեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պետական գրանցման որոշում, որի համար ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալություն դիմելու լիազորված անձ նշանակվեց Ներսես Աղաբաբյանը:

Կուսակցության ծրագիրը ներկայացրեց Միքայել Նահապետյանը, որը օրերս ազատման դիմում էր գրել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնից.

«Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հղափոխությունն այլեւս գործի դրեց սահմանադրական կարգը: Հայաստանն այսուհետ լինելու է ինքնիշխան, լինելու է իրավական, լինելու է ժողովրդավարական եւ սոցիալական պետություն: Եւ այս հաստատուն որոշակիության մեջ է հենց բացվում անորոշության նոր հորիզոնը՝ որչա՞փ ինքնիշխան, որչա՞փ իրավական, որչա՞փ ժողովրդավարական, որչա՞փ սոցիալական»,-ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ իրենք գտնում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է հենված լինի պետական շահի հարյուր տոկոսով սպասարկման եւ միջազգային ամրագրված իրավունքների եւ պարտականությունների հարյուր տոկոսով իրականացման վրա: Այնուհետեւ նա անդրադարձավ պետության իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական բաղադրիչնրին առնչվող ծրագրային դրույթներին:

Հիմնադիր ժողովին ելույթ ունեցան նաեւ կուսակցության անդամներ Նարե Հայրապետյանը, Աստղիկ Մելքոնյանը՝ խոսելով այս կուսակցությանն անդամակցելու իրենց համոզմունքների ու պատճառների մասին: Նարե Հայրապետյանը մեր զրույցում ասաց, որ սոցիալ-դեմոկրատական քաղաքական ուղղությունը նոր հնարավորություն է տալիս կանանց՝ քաղաքականության մեջ դրսեւորվելու ու իրենց խնդիրները բարձրաձայնելու: Նա նշեց, որ իրենց կուսակցությունում առնվազն 40 տոկոսը կանայք են: Եւ եթե «Քաղաքացու որոշումը» մասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ինքը՝ Նարեն, պատրաստվում է առաջադրվել պատգամավորի թեկնածու:

 

Տպել
22926 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ