Անասնաբույժը ֆիզկուլտուրա է դասավանդում, տնօրենը ծեծել է ուսուցչին. քրգործը կարճվել է

Լոռու մարզի Խնկոյան համայնքի հիմնական դպրոցի նախկին ուսուցչուհի Անահիտ Կիրակոսյանի՝ դպրոցի տնօրենի դեմ պայքարը վերաճել է իրավապահ մարմինների դեմ պայքարի:

Մանկավարժը համոզված է, որ տնօրենի ապօրինությունները պատշաճ քննության չեն ենթարկվում ու ի վերջո կոծկվում են: Իրավապահներին բողոք էր ներկայացվել՝ հայտնելով, որ Խնկոյանի դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը իր ամուսնուն ձեւակերպել է որպես նույն դպրոցի գիշերային պահակ՝ ամսական ավելի քան 84 հազար դրամ աշխատավարձով, սակայն նա փաստացի չի ներկայացել աշխատանքի: Արդյունքում ընդհանուր առմամբ յուրացվել  է մոտ 1 մլն 300 հազար դրամ: Անահիտ Կիրակոսյանն ասում է, որ այդ բողոքի հեղինակը թեպետ ինքը չէ, բայց ինքը հրավիրվել է բացատրությունների:

«Դպրոցն ունի 10 աշակերտ, եւ մեկ տարում այդքան յուրացումը քիչ չէ նման փոքր դպրոցի համար, այն դեպքում, երբ արդեն 3-րդ տարին է, ինչ առաջին դասարանցի չունի դպրոցը, քանի որ տնօրենի եւ տիրող արատավոր բարքերի պատճառով մարդիկ իրենց երեխաներին տանում են հարեւան գյուղի դպրոց: Բացի այդ, տնօրենն աշխատանքից ազատում է մասնագետ մանկավարժներին, իսկ ոչ մասնագետներին ապահովում դասաժամերով: Օրինակ` անասնաբույժը դասավանդում է ֆիզկուլտուրա, մեկ այլ ուսուցիչ, չունենալով մանկավարժական կրթություն, դասավանդում է մի քանի առարկա եւ դասղեկ է, մյուսը դասվար է եւ չունի բարձրագույն կրթություն, դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն: Չունենալով ներառականի աշակերտ՝ տնօրենն իր դստերն ընդունում է որպես ուսուցչի օգնական, ով չաշխատելով գումար է ստանում, եւ ցանկը շարունակելի է»,- փոխանցում է Անահիտ Կիրակոսյանը:

Վերոնշյալ բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում կարճվել է: Համապատասխան որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ Անահիտ Կիրակոսյանը հրաժարվել է իր ցուցմունքին հակասող ցուցմունքներ տված անձանց հետ առերես հարցաքննությունից: Ուսուցիչը պնդում է, որ ինքը ոչ միայն չի հրաժարվել, այլ նաեւ հարցաքննության հրավիրվելու մասին ծանուցում չի ստացել: Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին դրա վերաբերյալ բողոք է ներկայացրել եւ շուտով ստացել իր համար զարմանալի պատասխան, թե բողոքն անհիմն է:

«Ես իրեն բողոք եմ բերում, որ քննիչն ինձ չի ծանուցել ու չի կանչել առերես հարցաքննության, հետեւաբար ես չեմ հրաժարվել առերես հարցաքննությունից, ինչպես նշված է կարճման որոշման մեջ, մարդն ինձ պատասխանել է, որ բողոքս անհիմն է եւ ես առերես հարցաքննվել եմ, ու ներկայացված է ցանկ, որի մեջ կա նաեւ կասկածյալի անունը: Աբսուրդ է: Սա եւս ապացուցում է այն փաստը, որ գործը կոծկված է»,- նշում է նա:

Խնկոյանի դպրոցի տնօրենի դեմ այս բողոքը առաջինը չէ: Նախկինում էլ Անահիտ Կիրակոսյանն է հաղորդում ներկայացրել, որ տնօրենն իրեն ծեծի է ենթարկել: Այդ գործը նույնպես նույն քննիչի վարույթում է եղել ու շուտով կասեցվել է: Մարինե Առաքելյանի հետ լարված փոխհարաբերությունները մանկավարժը բացատրում է այն հանգամանքով, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում մրցակից են եղել եւ ինքը բազմիցս ահազանգել է, որ այդ մրցույթին Առաքելյանի մասնակցությունը օրենքի խախտումներով է: Բայց դրա վրա աչք է փակվել, ու Առաքելյանն ընտրվել է տնօրենի պաշտոնում:  

«Դրանից հետո սրվեցին մեր հարաբերությունները, մենք երբեք չկարողացանք իրար հետ հաշտ ու համերաշխ աշխատել, անընդհատ պետք է սադրեր, չեղած տեղից պատմություններ սարքեր, զրպարտեր: Երբ որ ինձ զրպարտում էր, ես դրան բնականաբար պատասխանում էի, ես չեմ ասում, որ խեղճ մարդ եմ իմ տեսակով»,- նկատեց Անահիտ Կիրակոսյանը:

Քննիչ Մինասյանը, սակայն, չի ապացուցել, որ մարմնական վնասվածքները տնօրենն է հասցրել:  «Մարմնական վնասվածքներ ունեի, նույնիսկ դատաբժշկի եզրակացությունը կա: Այդ ապացույցը անտեսվեց քննիչի կողմից: Քննիչը գործը կասեցրեց հետեւյալ պատճառաբանությամբ. կոպիտ ասած՝ հաստատում էր, որ Կիրակոսյան Անահիտին ծեծել են, բայց չգիտենք՝ ով է ծեծել: Եկել են, վկաներին հարցաքննել, իրենց ուզած ցուցմունքները վերցրել, գնացել: Ինչպես է պատահում, որ բոլորը տալիս են նույնաբովանդակ ցուցումքներ ու ոչ մեկը չի ասում ճշմարտությունը»,- հարց է հնչեցնում մանկավարժը:

Այս դեպքում էլ առաջարկել է գործի քննության ընթացքում կասեցնել տնօրենի լիազորություները, ինչը չի արվել: «Մարդիկ տնօրենից վախենալով տալիս են կեղծ ցուցմունք, իսկ այդ դպրոցում գերակշիռ մեծամասնությունը աշխատում է՝ չհամապատասխանելով իր մասնագիտությանը: Անասնաբույժը կեղծ ցուցմունք է տալիս, հետո ինձ ասում՝ կներես, իմ երեխայի հացը քեզանից շատ եմ հարգում: Նույնն էլ մնացածը: Մարդիկ իրենց աշխատանքը կորցնելու վախից տալիս են կեղծ ցուցմունք: Բազմիցս ահազանգեցի, որ եթե ուզում եք իսկապես արդար, օբյեկտիվ քննություն լինի, ժամանակավորապես դադարեցրեք տնօրենի լիազորությունները, թող մարդիկ գան, ճիշտն ասեն: Չարեցին, որովհետեւ չէին ուզում, որ դա բացահայտվի»,- կարծիք հայտնեց Անահիտ Կիրակոսյանը:

Նա համոզված է, որ իրեն աշխատանքից ազատելով էլ տնօրենը վրեժխնդիր է եղել: Հիմնավորումը եղել է այն, որ Կիրակոսյանը պարտադիր բուժզննության չի ենթարկվել: Ուսուցչի խոսքով, աշխատանքից ազատման հրամանը նույնպես դատական կարգով բողոքարկում է եւ արդեն իսկ ապացուցել է, որ իրականում ինքը բուժզննության ենթարկվել էր ու համոզված է, որ ի վերջո վերականգվելու է աշխատանքում:

Ուսուցչուհի Անահիտ Կիրակոսյանի բողոքի մերժման ու հիմքերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանից: Մեզ պատասխանեցին, որ զանգը դատախազին վերահասցեագրելու հնարավորություն չկա: Մեր հեռախոսահամարը վերցրեցին՝  հետ զանգելու նպատակով, բայց զանգ չստացանք:

Ավել ուշ Անահիտ Կիրակոսյանն ասաց, որ հանդիպել է դատախազ Արսեն Մարտիրոսյանի հետ եւ տեղեկացել, որ քննիչն առերես հարցաքննությունից իր հրաժարվելը հիմնավորել է տեղեկանքներով: «Քննիչը կեղծ փաստաթուղթ է կազմել ու որպես ապացույց կցել քրգործին»,- հայտարարում է մանկավարժը՝ ավելացնելով, որ պատրաստվում է այդ առնչությամբ դիմել դատարան:

Նա համարում է, որ ոչ ոք չպետք է նստի եւ սպասի, թե որեւէ մեկը սկուտեղով իրեն հաջողություն է մատուցելու եւ համարում է, որ իր բաժին պայքարը ինքը պետք է մղի: Բայց եւ նկատում է, որ այդ ընթացքը հյուծիչ է, ու անարդարությունների դեմ տեւական պայքարը ժամանակ չի թողնում որպես մասնագետ ինքն իր վրա աշխատելու եւ կատարելագործվելու համար, ինչը ամենօրա անհրաժեշտություն է:

Տպել
2708 դիտում

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ն ու Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել են Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ