Սամվել Բալասանյանը կմնա անկուսակցական եւ չի մասնակցի ընտրություններին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքական դաշտ չի վերադառնա եւ չի դառնա որեւէ կուսակցության անդամ: Սա հստակ եւ վերջնական որոշում է:

«Ես անկուսակցական եմ, մնալու եմ անկուսակցական, որեւէ մի առաջարկություն էլ չեմ ընդունելու: Եվ չեմ ընդունի առաջարկություն, որովհետեւ ես ավելի շատ մտահոգված եմ Գյումրիի խնդիրներով, քան ԱԺ գնալ, աշխատելով»,-այսօր հայտարարեց Սամվել Բալասանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մասնակցելու է արատահերթ խորհրդարանական ընտրություններին:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ եղավ այն խոսակցություններին, համաձայն որոնց՝ ԲՀԿ-ի կազմում ընտրություններին մասնակցելու է Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ Միքայել Բալասանյանը:

«Նման բան չկա: Իմ որդին էլ չի առաջադրվելու, նա գործարար է, զբաղվում է բիզնեսով, եւ դրանք ավելորդ խոսակցություններ են, մեկնաբանելու կարիք էլ չունեն ուղղակի»,-ասաց Բալասանյանը:

Ընտրություններին չի մասնակցի, բայց որպես քաղաքապետ եւ գյումրեցի կհետեւի բոլոր կուսակցությունների կողմից ներկայացվող ծրագրերին: Ըստ Սամվել Բալասանյանի, Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունի եւ հենց դրանք եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը պետք է ընդգրկված լինեն կուսակցությունների ծրագրերում:

«Պետք է հիմա հասկանանք, թե որ կուսակցությունը կարող է իրականում Գյումրիում եղած պրոբլեմներին լուծում տալ: Ինձ թվում է, որ բոլորը պետք է իրենց ծրագրերում ներառեն, թե ինչպես է Գյումրին ձերբազատվելու տնակներից: Շատ խնդիրներ ունենք եւ կուսակցությունները պետք է դրանք ընդգրկեն իրենց ծրագրերում, որ գյումրեցիները հասկանան, թե ում ընտրեն»:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզն առավելագույնը 15 թեկնածու կարող է ունենալ:

Տպել
9836 դիտում

Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը. Գեոպրոմայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ

19-ամյա զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Անիի ավերակների տարածքում հրդեհ է բռնկվել

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

2 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարները 8 օձ են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի մոտակայքում քաղաքացին ջրահեղձ է եղել գետում

Նախօրեին Երեւանի Ազնավուրի հրապարակի համերգի կազմակերպիչը քաղաքապետարանը չի եղել. պարզաբանում

Ջերմաստիճանն այսօր բարձր է 3-4 աստիճանով. ԱԻՆ-ը զգուշացնում է առաջիկա օրերի՝ բարձր կարգի հրդեհավտանգ լիենելու մասին

Վրաստանի բնակչության 66%-ը հայ-վրացական հարաբերությունները դրական է գնահատում. IRI

Իրականացվել է հսկվող այրում մոտ 6500 քմ տարածքում

Բինգյոլում հայերից մնացած մշակութային հետքերը օր օրի ոչնչանում են

Տավուշում վթարի է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը (լուսանկարներ)

Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել էլեկտրական լարերի վրա

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բնկվել

Ուսումնասիրվում են պատմական փաստերը. Հայ եկեղեցին պատասխանել է ասորական համայնքին

Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

27-ամյա երիտասարդը ձերբակալվել է` ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

Շախմատային փառատոն խորհրդարանի այգում. երեխաները մրցել են պատգամավորների հետ

Երևանում ձերբակալվել է 34-ամյա տղամարդ՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքով