Մեկնարկել է «Արմպրոդէքսպո 2018» ամենամյա ցուցահանդեսը

Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է ամենամյա թվով 17-րդ «Արմպրոդէքսպո 2018» մասնագիտացված ցուցահանդեսը, որի պաշտոնական բացման արարողությանը  մասնակցել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոյանը,  պաշտոնատար այլ անձինք։

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ««Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի մասնակիցները, որոնք այսօր այստեղ ներկայացնում են իրենց հաջողության պատմությունները, կարեւորագույն ուղերձ ունեն մեզ բոլորիս, այն է՝ գյուղատնտեսությունը մեր երկրում կարող է լինել շահութաբեր եւ արդյունավետ  աշխատող բիզնես, եւ մենք պարտավոր ենք ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի նրանք շարունակեն զարգանալ, ինչպես նաեւ ստեղծվեն նոր բիզնեսներ, որոնք լոկոմոտիվ կդառնան մյուսների առաջմղման համար»,- իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է Գեղամ Գեւորգյանը։

Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ «Արմպրոդէքսպոն»  պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ է,  արտադրող-սպառող երկխոսության օգտակար հարթակ։ Նախարարը հույս է հայտնել, որ այն  խթան կհանդիսանա պետություն-մասնավոր հատված հետագա համագործակցության ընդլայնման եւ ոլորտի առաջանցիկ զարգացման համար, տարեցտարի կավելանա ցուցահանդեսի մասնակիցների քանակը եւ ընդլայնվի աշխարհագրությունը՝ հանրությանը ներկայացնելով նոր խոսք, նոր գաղափարներ եւ նոր որակ։

Պաշտոնյաները շրջել են տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին եւ գործունեությանը,  զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների եւ զարգացման հեռանկարների մասին։

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են  ավելի քան 70 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, ինչպես նաեւ Իտալիայից, Ռուսաստանից եւ Իրանից։

Ցուցահանդեսը կազմակերպվում է 2001 թվականից,  նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին ու հյուրերին ցուցադրել գյուղատնտեսական եւ պարենային բարձրորակ ապրանքատեսականի։

«Արմպրոդէքսպոն» կտեւի մինչեւ նոյեմբերի 4-ը ներառյալ եւ բաց կլինի ամեն օր ժամը 10։00-ից մինչեւ 18:00-ն:

Տպել
7859 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ