Դատավոր Վաչե Մարգարյանին առչվող հարցերի սպառիչ պատասխաններ ստացանք, բայց նրա հետ դեռ չենք ավարտել. Կոստանյան

Մենք այս պահին դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հարցերի սպառիչ պատասխաններ ստացանք, բայց դա չի նշանակում, որ ավարտվեց դատավորի հետ կապված գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հանձնաժողովին բավարարեցին դատավոր Վաչե Մարգարյանի բացատրությունները ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի ձայնագրությունների մասով իրեն առնչվող հատվածի կապակցությամբ։

«Դուք նկատի ունեցեք, որ հրավիրված անձի բացատրությունները ինքնին դեռեւս սպառիչ չէ, հրավիրվում է, ներկայացնում է համապատասխան հարցերի պատասխաններ, քննության այլ փուլում նաեւ այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է անհրաժեշտություն առաջանա, որ այդ նույն անձին հրավիրես մի քանի անգամ։ Պատասխանները այս պահին բավարար էին»,- շեշտեց Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ հայտնի ձայնագրության մեջ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու խնդրին, Արթուր Վանեցյանը ասել էր. «Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց պետք է նայի ամբողջ գործը։ Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»,- նշել էր նա։ Դատավորը այսօր էլ շարունակում է հերքել, թե Վանեցյանն իր հետ խոսել է։

Գեւորգ Կոստանյանը նաեւ նշեց հանձնաժողովի նիստին հրավիրվելու են բոլոր այն անձիք, ովքեր կապ ունեն հայտնի ձայնագրության հետ՝ անկախ զբաղեցրած դիրքից, հրավիրվելու են նաեւ պաշտոնյաներ, որոնց անունը ձայնագրության մեջ չի շոշափվում, բայց կարող են կապ ունենալ հանգամանքի հետ։ «Միաժամանակ տեղեկացանեմ՝ քանի որ հանձնաժողովը ստեղծվել էր երկամսյա ժամկետով եւ նոյեմբերի 12-ին հանձնաժողովի ժամկետը ֆորմալ առումով ավարտվում է, մենք արդեն կնախաձեռնենք Աժ արտահերթ նիստ, որպեսզի հանձնաժողովի լիազորությունները եւս երկու ամսով երկարաձգվի։ Ազգային ժողովը արդեն ինքը կորոշի՝ երկարաձգում է հանձնաժողովի աշխատանքները, թե ոչ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- նշեց նա։

Նշենք, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին: ԱԺ Քննիչ հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ եւ ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել: Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀԿ-ականներ Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը եւ Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը: ԵԼՔ-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:

Տպել
3035 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր