Հնդկաստանի հայերը ՀՀ կառավարության կողմից մոռացված չեն. նախարար

02/11/2018 schedule13:32

Նոյեմբերի 2-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակապով հանդիպում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և Հնդկաստանի Դելի քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Դելիաբնակ հայերը մեծ ոգևորությամբ էին պատրաստվել հանդիպմանը՝ նշելով, որ սա իրենց համար աննախադեպ իրադարձություն է, և առաջին անգամ է հնարավորություն ընձեռվում տեսակապով խոսել, ներկայացնել իրենց առաջարկները, խնդիրներն ու մտահոգությունները սփյուռքի նախարարությանը: Այս նախաձեռնությունը, կարծես թե, կոտրեց համայնքում ձևավորված այն մտայնությունը, որ Հայաստանի կառավարության կողմից իրենք մոռացված են և անուշադրության մատնված:

«Աշխարհի որևէ ծայրում, որևէ երկրում, եթե կա անգամ մեկ հայ, ով իր օրակարգում ունի Հայաստանի հետ կապը, հայ լինելու զգացումը, սփյուռքի նախարարությունը պիտի աշխատի նրա հետ և ստեղծի կամուրջ»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ցավոք սրտի, նախարարության կապը հնդկահայ համայնքի հետ ամրապնդված չէ, և այդ խնդիրը պետք է լուծվի համատեղ ջանքերով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հեղափոխություն է եղել նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և այս պարագայում սփյուռքի նախարարությունը պետք է ամեն վայրկյան հասանելի լինի յուրաքանչյուր սփյուռքահայի համար: Այս աշխատելաոճը արդյունքի հասնելու գլխավոր միջոց դարձնելով՝ նախարարությունը շուտով կգործարկի իր նոր կայքը, որում առկա հատուկ կոճակի շնորհիվ սփյուռքահայերը աշխարհի յուրաքանչյուր մասից կկարողանան տեսակապ հաստատել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Դուք նշում եք, որ այսպիսի նախաձեռնությունը ձեզ համար աննախադեպ է: Անկեղծ կասեմ՝ սա ինձ համար տխուր փաստի արձանագրում է: Այսպիսի հանդիպումները պետք է սովորական բնույթ կրեն, մենք պիտի մշտական  կապի մեջ լինենք: Խոշոր համայնքների հետ տարվող աշխատանքներին զուգահեռ՝ նախարարությունը սկսել է աշխատել նաև փոքր համայնքների հետ»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Դելիաբնակ հայերը, ներկայացնելով իրենց գործունեությունն ու առօրյան, նշեցին, որ համայնքը դեռևս կազմակերպված չէ, և ի տարբերություն Կալկաթայի հայ համայնքի, որ հարյուրամյակների պատմություն ունի, Դելիի հայ համայնքը նոր-նոր է ձևավորվում: «Այստեղ մենք ունենք 26 ընտանիք, սակայն դրանց զգալի մասը ձևավորվել է խառնամուսնությունների արդյունքում»,-նշեցին Դելիի հայերը:

Կարճ անդրադարձ կատարելով նաև Կալկաթայի հայերին՝ տեսակապի մասնակիցները պատմեցին, որ ունենալով Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին և Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, տարիների ընթացքում Կալկաթայի հայ համայնքը նոսրացել է. այժմ նավահանգստային այս քաղաքում մշտական բնակություն ունեն շուրջ 20 հայեր, սակայն ճեմարանում սովորելու համար աշխարհի տարբեր ծայրերից Կալկաթա ժամանակավորապես հարյուրավոր հայեր են գալիս:

«Դելիում չունենալով հայկական եկեղեցի ու կրթօջախ՝ մեր համայնքը համախմբվելու վայր չունի»,-նշեցին տեղի հայերը: Դելիի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մկրտչյանն ընդգծեց, որ չնայած այստեղ քիչ թվով հայեր են ապրում, սակայն նրանք հայտնի են իրենց գործունեության բնագավառներում որպես պրոֆեսիոնալներ: «Այս ընթացքում տարաբնույթ միջազգային կոնֆերանսներ ենք կազմակերպել, անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության թեմային, այն որոշ չափով ճանաչելի դարձրել Դելիի հասարակության համար»,-նշեց 2015-ից գործող կենտրոնի ղեկավարը: Կենտրոնը կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, ՀՀ-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի՝ Երևան կատարած այցի 40-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ապրիլյան պատերազմին, Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդում (ICCR) կազմակերպել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մեծ ու որակյալ լուսանկարների ցուցահանդես: Համայնքի անդամները կարևորում են նաև ՀՀ դեսպանատան աշխատանքը՝ ի դեմս Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Համայնքի մեկ այլ անդամ Մանե Մկրտչյանը հպարտությամբ է պատմում, որ հենց իր շնորհիվ են հայ դասականների՝ Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Համաստեղի գործերը թարգմանվել և հրատարակվել հնդկերենով: «Այժմ թարգմանում եմ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը և տպագրման հարցում ակնկալում եմ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը»,-նշեց Նարեն:

Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Աշուղյանն ընդգծեց, որ Դելիի հայ համայնքն ընդլայնվում է, և ավելի կանոնավոր ծրագրերի և համայնքը համախմբելու կարիք կա, կարևոր է, որ խառնամուսնություններից ծնված երեխաները նաև հայերեն իմանան և հայ մեծանան: Այս առումով Դելիի հայերը անհրաժեշտություն համարեցին կիրակնօրյա հայկական դպրոցի հիմնումը, քանի որ արդեն 20 դպրոցահասակ երեխա ունեն:

Մխիթար Հայրապետյանը ողջունեց համայնքի՝ հայկական դպրոց հիմնելու գաղափարը և նշեց, որ հետագայում առավել մանրամասն կքննարկեն այն: «Սփյուռքում այսօր բարձր են ուծացման տեմպերը, և մենք վստահ ենք, որ առկա մարտահրավերները միայն համատեղ աշխատանքով կարող են հաղթահարել: Հավատացեք՝ մենք պատրաստ են ձեզ աջակցել: Եթե դուք ցանկանում եք հայ մնալ, ձեր երեխաներին հայ կրթել, ապա մենք լուրջ անելիքներ ունենք: Նախարարությունը սուղ միջոցներ ունի, բայց լի է վճռականությամբ: Ես ձեր դեսպանն եմ ՀՀ կառավարությունում: Մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան, երբեմն կանենք նույնիսկ անհնարինը»,-շեշտեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

Տեսակապի ավարտին քննարկվեցին նաև համայնքի մշակութային կյանքն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների սակավությանը, հայ-հնդկական առնչությունների վերաբերյալ հետազոտություններին առնչվող հարցեր:

Տպել
1422 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան