Խնդիրներ կան, որ կուտակվել են տարիների ընթացքում, կառավարությանը 1 ամսում հաջողվել է լիկվիդացնել համակարգային կոռուպցիան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր՝ նոյեմբերի 1-ին, վարչապետի ընտրության համար հրավիրված ԱԺ հատուկ նիստում իր ելույթի ժամանակ ասաց, որ խնդիրներ կան, որոնք կուտակվել են 15-20 տարիների ընթացքում, եւ 1 ամսում կառավարությանը հաջողվել է լիկվիդացնել ներկրման ոչ ֆորմալ մենաշնորհները, համակարգային կոռուպցիան.

«Բավարար է արդյո՞ք, որպեսզի ավտոպիլոտի էֆեկտով այս հիմքի վրա տնտեսությունը եւ հանրային կյանքը սկսի զարգանալ, իհարկե, բավարար չի։ Այսինքն՝ եթե ես ասեմ, որ այդ խնդիրները լուծելու արդյունքում ինքնաբերաբար հարյուր միլիոնավոր դոլարներ կներհոսեն Հայաստան, ապա՝ ոչ։ Իհարկե, կառավարությունը այստեղ ճիշտ որոշում է կայացրել, որ գնում է տնտեսության կառուցվածքային արմատական տեղաշարժերի։ Իհարկե, հեշտ չէ, որովհետեւ տնտեսության նոր կառուցվածք ունենալու համար գումարներ են պետք, որպեսզի հոսեն այն նոր ճյուղերը, որտեղ մենք ենթադրում ենք, որ պետք է դոմինանտ ճյուղեր հավաքվեն։ Այդ գումարները ձեռնարկատերերը պետք է հավատան, որ գնալու են այդտեղ։ Պետք է հասկանան, որ այստեղ հաջողակ բիզնես կարող են ծավալել»,- նշեց Մելքումյանը։

Նա խորհուրդ տվեց, որ Փաշինյանը հետեւի ֆինանսական հոսքերին. «Դուք վարչապետ եք, դուք ձեր մոնիտորի վրա պետք է ունենաք հանրապետություն մտնող եւ դուրս եկող բոլոր ֆինանսական հոսքերը՝ պետական հատված, մասնավոր հատված, եւ պետք է ունենաք այն բոլոր գործընթացների շարժը՝ աշխատատեղերի առումով, ձեռնարկությունների առումով, եւ այդ հոսքերի ամբողջականությամբ դուք պետք է տեսնեք՝ շարժը որտեղից ուր է գնում։ Հենց դուք ասում եք՝ անշարժ գույքի գները աճել են, դա լավ նախանշան է, այդպիսի բան եղել է 2001-2003 թվականներին, հետո արտաքին պրոցեսների հետ կապված սկսեց իջնել, հետո եղավ ճգնաժամ։ Բացառված չէ, որ դրսի ազդեցությունները հնարավոր է 1 կամ 1.5 տարի հետո գան, եւ մենք ունենանք որոշակի իջեցում։ Այսինքն՝ պետք է շատ արագ խթանել, որովհետեւ գների աճը ստիպում է շուտ գնալ առնել, որ հասցնեն, իսկ եթե շարժ չկա, ինքը մեռնում է»,- հավելեց ԱԺ փոխխոսնակը։

Պատգամավորի կարծիքով՝ պետք է տեսնենք՝ ինչ տնտեսություն ենք ունենալու, որ հասկանանք՝ ինչքան էներգիա է պետք. «Բայց խնդիրը միայն ծավալը չէ, խնդիրը գնի մեջ է։ Եթե իքս գնով էլեկտրաէներգիա ունենք կամ գազ, պահանջարկն առաջանում է գնից, այսինքն՝ գին-որակ, գին-ծավալ, այսինքն՝ այս ֆորմուլան մենք պետք է աչքի առաջ ունենանք։ Պետք է տեսնել՝ իքս գնի պայմաններում ինչ ծավալի էլէներգիա կարող ենք ունենալ»։

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, պատգամավորի խոսքով, մեզ փաստացի թույլ են տալիս, որ արտահանենք մաքսիմում 1.8 մլրդ կվտ/ժ, այսօր արտահանում ենք 1.1 մլրդ, այսինքն, մենք ունենքն 700 մլրդ, բայց դա մոտավորապես 600 մլն խորանարդ մետր է տարեկան, այսօր մենք ունենք 380 մլն խորանարդ մետր ներկրում, հենց դա գալիս հասնում է այդ 600-ին մոտ, կարծես թե, ես գիտեմ, էներգետիկայի նախարարի հետ խոսել եմ, 520-525-ի մասին պայմանավորվածություն կա, միանգամից էներգետիկ բալանսում դրական շարժ է բերում, որովհետեւ մեկուկես կիլովատը մնում է համակարգում։

«Երկրորդ՝ Երեւանի ՋԷԿ-ն է, որ պետք է դրանով զբաղվի, բայց հինգերորդ էներգաբլոկն է այդ բարտերով զբաղվում, որովհետեւ այնտեղ էժան է։ 5-րդ էներգաբլոկում մենք ունենք 35-38 դրամ՝ մեկ կիլովատ ժամի դիմաց, իսկ ՋԷԿ-ը 20 դրամով է արտադրում։ Այս մոտեցումը շատ ճիշտ է, բայց այդ շրջանառությունը, ծավալները պետք է մեծացնենք»,-նշեց նա։

Մելքումյանը Վրաստանի մասով, մասնավորապես, նկատեց. «Վրաստանը հիդրոռեսուրսներ ունի, ապրիլ-օգոստոս ամիսներին էժան էլեկտրաէներգիա կա, եւ երբ դա գալիս է դեպի Հայաստան, 2.5-3 մլրդ դրամի դրական էֆեկտ է բերում Հայաստանի էլցանցերին»։

ՀԱԷԿ-ի մասով Մելքումյանն ասաց, որ նոյեմբերի 15-ի դրությամբ 20 մեգավատտի ավելցուկ ենք ունենալու։

Պատգամավորն իր ելույթը եզրափակեց՝ ամփոփելով, որ բոլոր ռիսկերը արտադրող կայաններից մինչեւ բաշխիչ ցանց եւ սպառող պետք է կիսվի, որ դրանցից փոքրիկ էֆեկտներ ստանանք։

Տպել
2154 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները