Կան սեփականատերեր, որ եթե վատ տրամադրությամբ արթնանան, կարող է տնտեսական ցուցանիշնի անկում լինի

Այս պահին խորհրդարանում ընթանում է վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստը: Ելույթ է ունենում վարչապետի միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթի առաջին հատվածը՝ ստորեւ.

«Նախ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատգամավորներին, ովքեր ստորագրել են իմ առաջադրման փաստաթղթի տակ: Այս առաջադրումը նույնպես կրում է ֆորմալ բնույթ: Արդեն երկրորդ անգամ մենք վարչապետի ընտրություններ ենք անցկացնում ոչ թե վարչապետ ընտրելու, այլ՝ վարչապետ չընտրելու համար: Զուտ Սահմանադրական ընթացակարգերով իմ առաջադրումը կամ որեւէ վարչապետի թեկնածուի առաջադրումը պարտադիր չէր կամ անհրաժեշտ չէր եւ բոլոր դեպքերում որեւէ սցենարով վարչապետ չընտրվելու պարագայում Ազգային ժողովը արձակվում է իրավունքի ուժով եւ ես ուզում եմ պարզաբանել, թե ինչն է պատճառը, որ, այնուամենայնիվ, առաջադրվելու որոշում կայացվեց:

Նախորդ նիստի ընթացքում իմ ելույթի մեկ ժամանոց ժամանակը զարմանալիորեն չհերիքեց, որպեսզի, իմ կարծիքով, բոլոր անհրաժեշտ հարցերը քննարկենք: Իմ ելույթը հիմնականում կնվիրեմ ՀՀ-ում ստեղծված տնտեսական վիճակին, քանի որ վերջին շրջանում այդ թեմայով բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում եւ այդ քննարկումների հիմնական առիթն այն է, որ սեպտեմբեր ամսին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ ճշգրտված ցուցանիշով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, չնայած տարեկան տնտեսական ակտիվության ցուցանիշով մենք ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ասել է, թե 6,5 տոկոս տնտեսական աճ: Բայց, այնուամենայնիվ, շատ կարեւոր է պատասխանել այն հարցին՝ ինչ է տեղի ունենում մեր տնտեսությունում եւ արդյոք տեղի ունեցածի կապակցությամբ մենք պետք է անհանգստանանք, կամ տեղի ունեցողը պե՞տք է արդյոք բացասական գնահատենք, թե՝ դրական:

Նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, ընդ որում՝ ոչ միայն վարչապետի կարգավիճակում, նախկինում նաեւ որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար, նաեւ որպես պատգամավոր, նրանից առաջ նաեւ որպես լրագրող, որ տնտեսական ակտիվության այն ցուցանիշը, կամ տնտեսական աճի այն կառուցվածքը, որ երկար տարիներ արդեն գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, այն որեւէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Ինչու, որովհետեւ մեր տնտեսական աճը ձեւավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող եւ արտահանող ագրարային եւ, ըստ էության, խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որեւէ կերպ ընդունելի չէ:

Այս իրավիճակը հասկանալու համար եկեք դիտարկենք, թե ինչ տեղի ունեցավ հունիս ամսին, երբ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը աննախադեպ բարձր թվի հասավ՝ 11,1 տոկոսի: Ի՞նչ էր տեղի ունեցել. իսկ տեղի էր ունեցել հետեւյալը՝ ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը եւ պարզվում էր, որ մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը եւ ոչ միայն երիտասարդությունը զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով եւ այս ցուցանիշները արձանագրվեցին մեր վիճակագրության մեջ, որպես ծառայությունների շեշտակի աճ եւ մեկ ամսվա ընթացքում մենք մոտավորապես 5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու հաշվին:

Ընդ որում՝ ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ մեր հարկային գործող օրենսդրությամբ պետական եկամուտները սրանից չաճեցին: Ինչու, որովհետեւ շահումով խաղերի ոլորտը, ըստ էության, հարկվում է հաստատագրված վճարներով, այսինքն՝ միանվագ վճարում է կատարվում եւ կապ չունի՝ ինչքանով են աճում կամ նվազում ցուցանիշները. դրանից մեր հարկային եկամուտները չեն ավելանում:

Հաջորդ խնդիրը, կամ կոմպոնենտը, որ ձեւավորում է մեր տնտեսական աճը՝ հանքարդյունաբերությունն էր, որը մշտապես մեր արտահանման եւ մեր արտադրության հենասյուներից մեկն է եղել: Այսինքն՝ ինչ է ստացվել մենք, ըստ էության, էլի որեւէ տնտեսական քաղաքականությունից անկախ՝ մենք իրականացրել ենք դա, եթե միջազգային գնումները մետաղների, մասնավորապես՝ պղնձի, մոլիբդենի, բարձր են եղել, մենք մեր ընդերքը քանդել ենք եւ արտահանել ենք, ընդ որում՝ շատ կարեւոր եմ նկատում ընդգծել հիմնականում խտանյութի տեսքով եւ, ըստ էության, դրանից այսպես ասած՝ ավելացված արժեք չստեղծելով:

Եւ ես ուզում եմ ընդգծել հետեւյալը՝ այդ անկումը, որ տեղի է ունեցել, տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Ինչ է տեղի ունեցել այս ընթացքում. տեղի է ունեցել հետեւյալը, որ Թեղուտի հանքը, որը մեր արտահանման եւ մեր արդյունաբերության արտադրության այսպես ասած հենասյունն է եւ ես չեմ համարում եւ չեմ համարել, որ դա պոզիտիվ հենասյուն էր, ուղղակի փակվել է: Ինչու է փակվել (ընդ որում՝ փակվել է փետրվարին), որովհետեւ բազմաթիվ խնդիրներ են առաջացել ե՛ւ ինժեներական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ կառավարման ե՛ւ հարաբերություններ վարկատու բանկի հետ եւ այդպես շարունակ:

Այսինքն՝ տեղի է ունեցել հենց սա, եւ մեր տնտեսության ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր երկրում մի ընկերության վիճակը, մի ընկերության գործունեությունն ու գործողությունը կարող է մեր տնտեսական ցուցանիշների տատանումների բերել եւ ես միշտ նաեւ լրագրողների, նաեւ միջազգային գործընկերների հետ հանդիպման ժամանակ ասում եմ՝ մեր երկրում կան սեփականատերեր, որոնք եթե այդ օրը վատ տրամադրությամբ արթնանան, կարող է պարզվի, որ մեր տնտեսական ցուցանիշները անկում են ապրելու:

Երրորդ կոմպոնենտը՝ գյուղատնտեսությունը: Սեպտեմբերը սեպտեմբերի նկատմամբ արձանագրել է բավականին լուրջ անկում, մոտավորապես երկնիշ անկում է արձանագրել: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ տարեկան կտրվածքով մենք այս տարի 9 ամիսների ցուցանիշներով 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Այսինքն, մեր երկրից նախորդ տարվա 9 ամիսների արդյունքներով այս տարի 20 տոկոս ավելի պտուղ բանջարեղեն է արտահանվել, քան՝ նախորդ տարի: Իսկ ընդհանուր առմամբ՝ մեր երկրում գյուղատնտեսության հատկապես վիճակագրության հետ կապված կան լուրջ խնդիրներ:

Որոնք են այդ խնդիրները, որ ոչ մեկ վստահ չի կարող պնդել եւ չի կարողանում պնդել, որ այն թվերը, որոնք ներկայացվում են գյուղատնտեսության ոլորտում, դրանք իրականությանը համապատասխանում են, որովհետեւ մենք ունենք հավելագրումների բազմաթիվ մեխանիզմներ եւ թերգրանցումների բազմաթիվ մեխանիզմներ: Ես կառավարության նիստերից մեկում առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկրում կա այնպիսի զարմանալի երեւույթ, ինչպիսին՝ ստվերային այգին է: Մենք այդքան ասում ենք ստվերային տնտեսության մասին, բայց մեր երկրում կան ստվերային այգիներ՝ հեկտարներով այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որպեսզի դրա համար հարկեր չվճարվեն եւ սա է պատճառը, որ ամեն անգամ, երբ մենք տարեսկզբին պլանավորում ենք ջրի ոռոգման անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ այդ անհրաժեշտ ծավալները արդեն սպառվել են եւ ոչ մեկ չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջրի քանակը, որը, ըստ նախնական հաշվարկների եւ ըստ պաշտոնական թվերի, մեզ պետք է լիովին բավականացներ:

Եվ կա հակառակ երեւույթը՝ հավելագրումներ. դրանք հիմնականում կապված են կոնյակի արտադրության հետ: Դուք գիտեք, որ հայկական կոնյակը ինքը բրենդ է, բայց ցավոք, Հայաստանում կան դեռեւս ընկերություններ եւ հույս ունեմ այս տարի արդեն ավելի քիչ եւ ապագայում ընդհանրապես չեն լինի, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ:

Ինչ է տեղի ունենում. տեղի ունենում է հետեւյալը՝ ներկրվում է սպիրտ այլ տեղերից եւ որպեսզի դա ներկայացվի որպես հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ, որ իբր այդ գործարանը այսքան խաղող մթերել է, այսքան կոնյակ ստացել է եւ այսպիսով՝ մենք ունենում ենք թվերի անհամապատասխանություններ: Այս տարի մենք այդ ամենի նկատմամբ շատ ավելի խիստ ենք եղել եւ այս հավելագրումների մեխանիզմը բավարար չափով չի աշխատել եւ նաեւ այդ է պատճառը, որ մենք ունենք շատ լուրջ անկում գյուղատնտեսության մեջ: Չնայած նաեւ Արարատի մարզում իմ անցկացրած խորհրդակցության արդյունքներով էլ պարզվեց, որ մենք, ցավոք սրտի, ճիշտ չենք պլանավորում, թե ինչ պետք է մթերվի, ինչ պետք է ցանվի, ինչ պետք է արտադրվի եւ ինչպիսի ռիսկեր կան վնասատուների հետ կապված, եղանակի հետ կապված եւ ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսությունը շարունակում է չհամապատասախնել ժամանակակից պահանջներին ե՛ւ տեխնոլոգիաների առումով ե՛ւ ոռոգման ջրի խնայողությունների առումով ե՛ւ վնասատուների դեմ պայքարի առումով:

Եվ այս առումով մեզ համար ամենամեծ մարտահրավերը հաջորդ տարվա պլանավորումն է: Օրինակ, այս տարի Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ շատ, երկար տարիների համար աննախադեպ երեւույթ, երբ որ Հայաստան է ներկրվել լոլիկ, որովհետեւ մեր արտադրողները իրենց ծավալներով աճել են, բայց պարզվել է, որ տեղի արտադրողները, մեր գյուղացիական տնտեսությունները ի վիճակի չեն նրանց պահանջարկը բավարարել եւ վերամշակող ընկերությունները ստիպված են եղել լոլիկ ներկրել մասնավորապես Վրաստանից, կամ այլ երկրներից: Սա իսկապես լուրջ խնդիր է եւ այսօրվա առաջնային խնդիրն է, որպեսզի 2019 թվականի առաջարկի եւ պահանջարկի պլանավորումը արվի պատշաճ մակարդակով եւ ռիսկերը հաշվարկվեն պատշաճ մակարդակով, վնասատուների դեմ պայքարում գյուղատնտեսության նախարարությունը եւ Կառավարությունը շատ կոնկրետ աջակցություն ցույց տա գյուղացիներին, որպեսզի մենք հաջորդ տարի ներմուծման աճ չունենանք: Ահա այն գործոնները, որոնք ազդում են թվերի վրա, բայց սրանք միակ գործոնը չեն: Կա եւս մեկ գործոն, որի մասին թերեւս տեղյակ եք՝ կա բյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիր:

Վարչապետի ելույթը շարունակվում է:

Տպել
6462 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Վարչապետի որոշմամբ Աննա Վարդապետյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից

Անձրեւի ժամանակ ասֆալտապատված ճանապարհի վրա արդեն փոսեր են առաջացել

Ըմբիշ, չեմպիոն եւ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը 4 գոտեմարտում 4 հաղթանակ է տարել

Արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաեւ մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը կբարձրանա. Երեւանի բյուջե-2020

Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակչի տանը ոստիկանները 4 կգ մարիխուանա են հայտաբերել (տեսանյութ)

Բարձր մակարդակով ընդգծվել է՝  ԱՄՆ-ն շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ. Մանվել Սարգսյան

15-ամյա Էրիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը. ԷՆ

Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը

Հանրապետական կոնգրեսականների մոտ տարբեր կարծիքներ են. Wall Street Journal-ը՝ Թրամփի իմպիչմենտի մասին

«Ես Ղարաբաղ գուզեմ ծառայեմ անպայման». Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն անվանակոչվեց Նարեկ Հարությունյանի անունով

Նոր սարքեր են տրամադրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին. ԱՆ

ԱԺ խմբակցությունները, կառավարությունն ու ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուներ են առաջադրել

Այն, ինչ չհաջողվեց թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց. Դադիվանքի մասին ահազանգ և մասնագետի կարծիք

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Այսօր կարեւոր է արտագաղթը կանգնեցնելն ու այն զրոյական վիճակի բերելը. Արտակ Մարկոսյան

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

Մխիթարյանը չի եկել՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի կողքին լինելու, որ շարունակի վերականգնումը. Corriere dello Sport

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում