Երեւանում էլեկտրակայան կկառուցվի. ստեղծվելու է 1200 աշխատատեղ

Կառավարությունը նոյեմբերի 1-ին հաստատեց Երեւանի տարածքում 250 ՄՎՏ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու եւ պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագիրը:

Վարչապետի  պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ծրագրի իրագործմամբ՝ նախատեսվում է ստեղծել 1200 աշխատատեղ: Նա նշեց, որ այս համաձայնագիրը կառավարության ձեւավորման օրից ամենաակտիվ բանակցվող եւ ամենաբարդ թեմաներից մեկն էր. «Բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական հարմարության վերաբերյալ: Այս պայմանագիրը կնքվել էր ավելի վաղ, մեր կառավարության ձեւավորումից շատ ավելի վաղ՝ 2017 թվականին: Առաջին հարցը, որ քննարկել է՝ արդյոք Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը միանշանակ դրական էր: Տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի կայանը: Հաջորդ խնդիրը գնի հետ էր կապված. կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է եւ բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց: Հասել ենք մի սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր էլէներգիայի սակագնի վրա: Մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ նախկինում սկսված  ներդրումային ծրագրերի հետ կապված մենք խնդիրներ ունենք եւ ունեինք այս ծրագրի հետ կապված, եւ քաղաքական առումով կարեւոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան» միջազգային ներդրումային միջավայրում: Կարող է սխալ տպավորություն ստացվել, որ մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները փակում ենք բոլոր հնարավոր տարբերակներով, եւ այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար»:

Նշենք, որ պայմանագրի կողմեր են «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերությունը եւ «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ն:

Տպել
1475 դիտում

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

«Արարատ-Արմենիա» - «Դյուդելանժ» խաղի տոմսերի վաճառքն արդեն սկսված է

Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ

Թիվ 17 հատուկ դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է սնունդ և մոտ 10 մլն դրամ գումար

Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը